«Nothing’s Gonna Change My Love for You», երգ՝ գրված Մայքլ Մեսսերի և Ջերրի Գոֆֆինի կողմից։ Ի սկզբանե երգը կատարել է Ջորջ Բենսոնը և 1984 թվականին թողարկել «20/20» ալբոմում[1]։

«Nothing’s Gonna Change My Love for You»
Գլեն Մեդեյրոսի սինգլը
«Glenn Medeiros» ալբոմից
Թողարկված1987 մարտ
Ֆորմատձայնապնակ (7" single, 12" single)
Ձայնագրված1986
Ժանրփոփ երաժշտություն, սոուլ
ԵրգահանՄայքլ Մեսսեր, Գերրի Գոֆֆին
Տևողություն3։46
ԼեյբլMercury records
ՊրոդյուսերՋեֆֆ Տիզիկ, Գլեն Մեդեյրոս
Գլեն Մեդեյրոսի սինգլների ժամանակագրություն
«Nothing’s Gonna Change My Love for You»
(1987)
«Lonely Won't Leave Me Alone»
(1988)

Երգն առավել մեծ ճանաչում ձեռք բերեց Գլեն Մեդեյրոսի կատարմամբ. նրա քավեր տարբերակը դարձավ միջազգային հիթ։ Այն համարվում է երգչի երգացանկի ամենահաջող երգը[2]։

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե երգը ձայնագրվել է 1984 թվականին Ջորջ Բենսոնի կատարմամբ՝ նրա լայնաֆորմատ «20/20» ալբոմի համար[3]։ 1985 թվականին որպես սինգլ այն թողարկվեց Բենսոնի կողմից Գերմանիայում[4]։ Բնօրինակ տարբերակը որոշակի ճանաչում ստացավ Բելգիայում՝ Վալոնիայի հիթ շքերթում զբաղեցնելով 29-րդ, իսկ Նիդերլանդներում՝ 43-րդ հորիզոնականը[5]։

Այդուհանդերձ, երգը առանձնակի ճանաչում ձեռք բերեց ամերիկացի երիտասարդ կատարող Գլեն Մեդեյրոսի «Nothing’s Gonna Change My Love For You» քավեր տարբերակով[2], որը թողարկվեց նրա դեբյուտային «Glenn Medeiros» ալբոմում 1987 թվականին[6]։ Այդ տարբերակը դարձավ միջազգային հիթ[7] և Մեդեյրոսի կատարած երգերի շարքում մնաց ամենահայտնին[2]։

2002 թվականին Oli.P-ի և Թինա Ֆրանկի կատարմամբ քավեր տարբերակը ևս մեծ ճանաչում ստացավ Գերմանիայում և Ավստրիայում՝ ընդգրկվելով տեղական հիթ շքերթներում[8]։

Արևմուտքում Մեդեյրոսի կատարմամբ "Nothing's Gonna Change My Love for You" տարբերակը համարվում է հարսանեկան հայտնի երգ[2]։

Քավեր տարբերակներ խմբագրել

Գլեն Մեդեյրոսից բացի, երգի քավեր տարբերակներ են արվել այնպիսի կատարողների կողմից, ինչպիսիք են Էնգելբերտ Համփերդինքը, «The Shadows»-ը, Ռոնալդ Կայզերը (գերմանական տարբերակ՝ «Niemand ändert mein Gefühl für dich»), Դանա Վինները, Oli.P-ն և այլք[5]։

Հիթ շքերթներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 20/20 — George Benson | Songs, Reviews, Credits, Awards | AllMusic
  2. 2,0 2,1 2,2 2,3 School of Pop: Former Billboard Hot 100 star Glenn Medeiros becomes a high school vice principal in Hawaii | Daily Mail Online
  3. George Benson — 20/20 at Discogs
  4. George Benson — Nothing’s Gonna Change My Love For You (Vinyl) at Discogs
  5. 5,0 5,1 George Benson — Nothing’s Gonna Change My Love For You — hitparade.ch
  6. Glenn Medeiros — Glenn Medeiros at Discogs
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Glenn Medeiros — Nothing’s Gonna Change My Love For You — hitparade.ch
  8. Oli. P feat. Tina Frank — Nothing’s Gonna Change My Love For You — hitparade.ch
  9. «Glenn Medeiros — Chart history | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  10. Item Display — RPM — Library and Archives Canada Արխիվացված 2017-12-31 Wayback Machine
  11. 11,0 11,1 11,2 11,3 charts.de