Notes from Vanadzor: Urban Armenian Rock
երաժշտական ալբոմ
Notes from Vanadzor։ Urban Armenian Rock, հայկական Լավ էլի ռոք-խմբի չորրորդ ալբոմն է, թողարկվել է 2006 թվականին՝ «Pomegranate» լեյբլից։ Ալբոմը բաղկացած է 11 երգից, տևողությունը՝ 42 րոպե[1][2]։
Notes from Vanadzor: Urban Armenian Rock | ||||
---|---|---|---|---|
Լավ Էլիի | ||||
Թողարկված | 2006 | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք, Ֆոլկ-ռոք | |||
Տևողություն | 42:12 | |||
Լեզու | Հայերեն | |||
Լեյբլ | Pomegranate | |||
Պրոդյուսեր | Ռաֆֆի Մենեշյան | |||
Լավ Էլիի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
2001 թվականին Գոռ Մխիթարյանի նախաձեռնությամբ խումբը, 2 տարի ընդմիջումից հետո հավաքվել եր, և 14 ամսվա ընթացքում պատրաստեցին նոր ալբոմի նյութը։ Արդեն հաջորդ տարի խումբը պատրաստ էր սկսել ձայնագրման աշխատանքները, սակայն «թվային հեղափոխությունից» հետո անկախ լեյբլներում բարձր սակագների պատճառով ձայնագրությունը հետաձգվեց մինչ 2006 թվականը[3]։
Երգացանկ
խմբագրելԵրգերի հեղինակներն են Գոռ Մխիթարյանը և Մհեր Մանուկյանը։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Սկիզբը» | 5:55 |
2. | «Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում» | 3:23 |
3. | «Գտա քեզ երկնքում» | 4:41 |
4. | «Դե գնա» | 4:00 |
5. | «Սառնարան» | 2:04 |
6. | «Ճամփորդական» | 3:26 |
7. | «Փող» | 5:24 |
8. | «Ասք Լուսնի մասին» | 3:37 |
9. | «Ես ձեզ պես չեմ» | 4:04 |
10. | «Գարուն է եկել» | 4:06 |
11. | «Լավ Էլի (գործիքային)» | 1:32 |
Ձայնագրել են
խմբագրել- Մհեր Մանուկյան - վոկալ, կիթառ
- Գոռ Մխիթարյան - կիթառ, բեք-վոկալ
- Վահե Տերտերյան - բաս-կիթառ
- Դավիթ Գրիգորյան - հարվածային
- Ռաֆֆի Մենեշյան - պրոդյուսեր
- Միքայել Մարգարյան - ձայնային ռեժիսոր, մոնտաժ