Նորթրոպ ընկերություն (անգլ.՝ Northrop Corporation), ամերիկյան ինքնաթիռներ արտադրող ընկերություն, որը գոյություն է ունեցել 1939 թվականից 1994 թվականներին։ Ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքից ստացված եկամուտների ավելի քան երկու երրորդը կազմել է ռազմական պատվերների սպասարկման դաշնային հաճախորդների հատվածը (բացառությամբ ամերիկյան սպառազինության և ռազմական տեխնիկայի օտարերկրյա հաճախորդների)[1]։

Northrop ընկերություն
Изображение логотипа
Տեսակինքնաթիռաշինական ընկերություն և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1939
ՀիմնադիրJack Northrop?
ՎայրHawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունaerospace?
Մայր ընկերությունNorthrop Grumman ընկերություն
ՍեփականատերNorthrop Grumman ընկերություն
 Northrop Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է Ջոն Նորթրոպի կողմից Կալիֆորնիայի Հոթորն քաղաքում 1939 թվականին՝ Northrop Aircraft Company անունով։ Այն դարձավ Northrop-ի կողմից հիմնադրված ինքնաթիռների արտադրության երրորդ ընկերությունը։ Ընկերությունը հայտնի դարձավ իր «Թռչող թևերի» նախագծերով (որոնցից, չնայած թռիչքային փորձարկումների ենթարկված մի շարք նախատիպերի, միայն B-2 Spirit ռմբակոծիչը մտավ զանգվածային արտադրություն), ինչպես նաև P-61 Black Widow ծանր գիշերային կործանիչի ստեղծմամբ (1942 թվական)։ 1952 թվականին Նորթրոպը հեռացավ ընկերությունից, իսկ 1958 թվականին այն փոխեց իր անունը և դարձավ Northrop Corporation։ Այդ պահին ընկերությունը հիմնականում արտադրում էր ինքնաթիռների և հրթիռների պահեստամասեր, բայց շարունակում էր զարգացնել ինքնաթիռների նոր մոդելներ, մասնավորապես F-89 ռեակտիվ խափանիչը և F-5 Freedom Fighter կործանիչը[2][3][4]։

1972 թվականին ընկերությունը ներգրավված էր Ռիչարդ Նիքսոնի քարոզարշավին անօրինական ներդրումների հետ կապված սկանդալի մեջ։ Ավելի ուշ ընկերությունը ստիպված է եղել ընդունել տարբեր երկրների, այդ թվում Ինդոնեզիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին կաշառք տալու զանգվածային դեպքերը (ընդհանուր առմամբ 30 միլիոն դոլար)։ Հետագա տարիներին Northrop Corporation-ը շարունակելն է խնդիրներ ունենալ՝ F-17 Cobra նոր կործանիչի իր տարբերակը պարտվել է General Dynamics F-16 մոդելի մրցույթում, իսկ ավելի ուշ F-18 Hornet-ի արտադրությունը սկսվել է McDonnell Douglas-ի հետ համագործակցությամբ, սակայն այս համագործակցությունը շուտով հանգեցրել է բազմամյա իրավական պայքարի։ 1980-ականների կեսերին սկսվել է F-20 Tigershark կործանիչի արտադրությունը, սակայն այն պահանջարկ չի ունեցել, քանի որ չափազանց պարզեցված էր՝ համեմատած ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջադեմ զարգացումների հետ։ 1980-ականների վերջի ամենահաջող զարգացումը B-2 Spirit-ն էր (1990-ականների սկզբին բաժին էր ընկնում եկամուտների կեսից ավելին), բայց այս և այլ նախագծերը պահանջում էին զգալի ներդրումներ։ 1989 թվականին ընկերության պարտքը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։ 1990 թվականին Նորթրոպն իրեն մեղավոր է ճանաչել երկու ռազմական ծրագրերի վերաբերյալ տվյալների կեղծման մեջ և վճարել է 17 միլիոն դոլար տուգանք։ 1992 թվականին գնվել է Vought Aircraft ընկերության 49 տոկոս բաժնեմասը (մնացած բաժնեմասը պատկանում էր Carlyle Group-ին)։

Joint Strike Fighter ծրագրի համար դիմած հայտի մերժումից և Advanced Tactical Fighter ծրագրի համար Lockheed Martin-ին պարտվելուց հետո, ընկերությունը ստիպված եղավ միավորվել Grumman-ի հետ՝ ստեղծելով Northrop Grumman ընկերությունը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Testimony of Dr. Gordon Adams, Director, Defense Budget Project. / Department of Defense Authorization for Appropriations for Fiscal Year 1991 : Hearings on S. 2884. — May 4, 1990 — Pt. 6 — P. 466—1483 p.
  2. «History of Northrop Grumman Corporation – FundingUniverse» (անգլերեն). International Directory of Company Histories, Vol. 45. St. James Press, 2002. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Northrop Grumman Corporation - American company» (անգլերեն). Britannica. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 «Northrop Grumman Corporation - Company Profile, Information, Business Description, History, Background Information on Northrop Grumman Corporation» (անգլերեն). Advameg, Inc. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.