No Surprises, երգ անգլիական ալտերնատիվ ռոք խումբ Ռադիոհեդի կողմից։ Այն թողարկվել է որպես խմբի՝ 1997 թվականին թողարկված OK Computer ալբոմի երրորդ երգ։ Այն ուղեկցվում է տեսահոլովակով, որում Թոմ Յորքի գլուխը թույլով ջրի մեջ է։ Երգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։ 2011 թվականի հոկտեմբերին «NME»-ն տեղադրել է այն 107-րդ հորիզոնականում իր 15 տարվա ավագույն 150 երգերի ցանկում[1]։

«No Surprises»
Ռադիոհեդի երգը «OK Computer» ալբոմից
Թողարկված1998 թվականի հունվարի 12
ՖորմատCD, 12", կասետ
Ձայնագրված1996 թվականի հուլիս
Ժանրալտերնատիվ ռոք, արտ ռոք
Տևողություն3:49
ԼեյբլParlophone
ՀեղինակՌադիոհեդ
ՊրոդյուսերՆիգել Գոդռիչ, Ռադիոհեդ
OK Computer ալբոմի երգացանկ
Lucky
(1997)
«No Surprises»
(1998)
Pyramid Song
(2001)

2008 թվականին երգը ներառվել է Ռադիոհեդի լավագույն երգերի հավաքածուի մեջ։

ՁայնագրությունԽմբագրել

Ռադիոհեդը գրել է «No Surprises» երգը R.E.M. խմբի հետ 1995 թվականին շրջագայելու ժամանակ[2]։ Դա «OK Computer» ալբոմի առաջին ձայնագրված երգն է։

  Մենք այնուհետև երգի անվերջ տարբերակներ ենք փորձել, սակայն դրանք միայն առաջին տարբերակների քավր տարբերակներն էին։ Ուստի մենք հանձնվեցին և վերադարձանք օրիգինալին[3]։
- Թոմ Յորք
 


ԹողարկումԽմբագրել

«No Surprises» երգը թողարկվել է որպես OK Computer ալբոմի 3-րդ երգ 1998 թվականի հունվարի 12-ին[4]։ Երգը գրավել է 4-րդ տեղը Մեծ Բրիտանիայի երգերի չարտում[5]։

ՏեսահոլովակԽմբագրել

«No Surprises» երգի տեսահոլովակը նկարահանվել է Գրանտ Ջիի կողմից։ Տեսահոլովակը բացառապես բաղկացած է մեկ կադրից, որում Թոմ Յորքի գլուխը դույլով ջրի մեջ է։ Սակայն ջրի մեջ Յորքը շարունակում է երգել։ Իսկ երբ պղպջակները լիովին լցվում են, Յորքը մնում է անձայն մոտ մեկ րոպե։ Ռադիոհեդի մասին Ջիի կողմից նկարահանված «Meeting People Is Easy» վավերագրականից մի քանի հատվածներում հնչում է հենց այս երգը։

Չարտ Հորիզոնական
  Մեծ Բրիտանիա 4
  Իռլանդիա 13
  Նոր Զելանդիա 23
  Ավստրալիա 47
  Գերմանիա 58
  Ավստրիա 39

ԵրգացանկԽմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Թոմ Յորք, Ջոնի Գրինվուդ, Էդ Օ՛Բրայան, Կոլին Գրինվուդ, Ֆիլ Սելվեյ. 

CD1 (CDODATAS04)
# Անվանում Տևողություն
1. «No Surprises»   3:51
2. «Palo Alto»   3:44
3. «How I Made My Milloins»   3:07

ԿազմԽմբագրել

  • Թոմ Յորք՝ վոկալ, ակոստիկ կիթառ
  • Ջոնի Գրիվուդ՝ կիթառ, դաշնամուր, մելլոտրոն
  • Կոլին Գրինվուդ՝ բաս կիթառ
  • Էդ Օ՛Բրայան՝ կիթառ, հարցածային գործիքներ, բեք վոկալ, ձայնային էֆֆեկտներ
  • Ֆիլ Սելվեյ՝ հարվածային գործիքներ

Ռեգինա Սպակտորի տարբերակըԽմբագրել

Ալտերնատիվ դաշնակահարուհի և անտի-ֆոլկ երաժիշտ Ռեգինա Սպեկտորը թողարկել է բարեգործական սինգլ 2010 թվականի ապրիլի 27-ին։ Երգի ամբողջ հասույթըգնացել է «Doctors Without Borders Emergency Relief» հիմնադրամին[6]։

# Անվանում Տևողություն
1. «No Surprises»   3:51

Այլընտրանքային տարբերակներ և քավրներԽմբագրել

Տարբերակներ են ստեղծվել նաև Լուկա Բլումի, Մալիայի, Բլեյք Մորգանի, Յարոն Հերման տրիոյի, Քրիստոփոր Օ'Ռայլիի, Փեյջի, Փիթեր Յոբակի, Լուիս Դուրրայի, Ստանիսլավ Սոյկայի և Նորթերն Սթեյթի կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Անցյալ 15 տարիների լավագույն 15 երգերը
  2. Randall, էջ 228
  3. Randall, էջ 229
  4. Randall, էջ 253
  5. Randall, էջ 254
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2015-06-24 

Արտաքին հղումներԽմբագրել