Թոմ Յորք
Թոմաս Էդվարդ Յորք (անգլ.՝ Thomas Edward Yorke, հոկտեմբերի 7, 1968[1][2], Նորթհեմփթոնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ռոք-երաժիշտ, Radiohead խմբի կիթառիստ և վոկալիստ։ Որպես երգիչ, Յորքին ճանաչում են շնորհիվ իր բնորոշ ձայնի, վիբրատոյի, հաճախակի ֆալցետի անցումներով[3][4], բարձր նոտաներով երգելու կարողության։
Թոմ Յորք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Thom Yorke |
Ի ծնե անուն | Թոմաս Էդվարդ Յորք |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1968 (52 տարեկան) Վելինգբորոու |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Alternative rock, electronic, experimental rock, art rock |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, մուլտիինստրումենտալիստ, արտիստ, ակտիվիստ, պարող, դիջեյ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, երգեհոն, պերկուսիա, բաս կիթառ, հարվածային գործիքներ |
Գործունեություն | 1985-այժմ |
Լեյբլ | XL |
Կրթություն | Էքստերի համալսարան և Abingdon School? |
Անդամակցություն | Ռադիոհեդ և The Venus in furs? |
Կապված | Radiohead, Atoms for Peace, Björk, MF DOOM, Flying Lotus, Modeselektor, U.N.K.L.E., Burial, Four Tet |
Ամուսին | Dajana Roncione? |
Կայք | radiohead.com |
Հայտնի գործիքներ | |
Thom Yorke Վիքիպահեստում |
Խմբում նա նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա։ Կարողանում է նվագել նաև հարվածային գործիքներ և բաս-կիթառ (օրինակ՝ «Kid A» և «Amnesiac» ալբոմների ձայնագրման ժամանակ)։ Այժմ ապրում է Օքսֆորդում՝ կնոջ՝ Ռեյչել Օուենի և երեխաների՝ Նոաի (2001) ու Ագնեսի (2004) հետ[5]։
ԿենսագրությունԽմբագրել
Թոմ Յորքը ծնվել է Վելինգբորոյում, Մեծ Բրիտանիա: Նա ուներ ակնախնձորի ի ծնե հիվանդություն՝ մինչև 6 տարեկանը ձախ աչքը պարալիզացված էր։ Դեռ երեխա ժամանակ նա հինգ վիրաբուժական վիրահատություն է տարել, ընդ որում վերջինն այնքան անհաջող էր, որ ձախ աչքը գրեթե կուրանում է, իսկ կոպը փոքր-ինչ վերև է ձգվում։ Գրեթե մեկ տարի սև վիրակապ կրելուց հետո Թոմը սկսում է աղոտ տեսնել ձախ աչքով[6]։ Հոր մասնագիտությունը՝ քիմիական արդյունաբերության համար կիրառվող սարքավորումների վաճառք, անընդհատ տեղափոխություններ էր պահանջում։ Թոմը հաճախ էր փոխում դպրոցը, նրա համար դժվար էր ընկերներ գտնելը, համադասարանցիները զայրացնում էին նրան աչքի պրոբլեմի պատճառով, և նրա մանկության մեծ մասը մենակության մեջ է անցել[7]։
Երբ լրացավ նրա 7 տարեկանը (այդ ժամանակ ընտանիքն ապրում էր Օքսֆորդում), նա նվեր ստացավ իր առաջին կիթառը։ Կիթառային ելույթներց նրան ոգեշնչում էր Queen խմբի կիթառիստ Բրայան Մեյը (Brian May)[8]։ Առաջին ավարտուն երգը, որը ծնվել է նրա ֆանտազիայով, կոչվում էր «Mushroom Cloud» և նկարագրում էր միջուկային պայթյունը։ 10 տարեկանում Թոմ Յորքը՝ արդեն տղաների մասնավոր դպրոցի աշակերտ, միացավ իր կյանքի առաջին ռոք-խմբին։ Դպրոցը Թոմի կյանքում աներևակայելի մեծ դեր է խաղացել. հենց այդտեղ է նա գտել Radiohead խմբում իր ապագա կոլեգաներին՝ Էդ Օ'Բրայենին (Ed O’Brien), Ֆիկ Սելուեյին (Phil Selway), Քոլին Գրինվուդին (Colin Greenwood) և նրա կրտսեր եղբայր Ջոննի Գրինվուդին (Jonny Greenwood)[9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ «Thom Yorke's vocal range»
- ↑ «100 Greatest signers.Thom Yorke»
- ↑ Drinker Sophie H., Lundberg Ferdinand, Farnham Marynia F. (1947-08)։ «Modern Woman: The Lost Sex»։ Marriage and Family Living 9 (3): 75։ ISSN 0885-7059։ doi:10.2307/347912
- ↑ HICKINBOTTOM A (2009)։ Digital Art Masters։ Elsevier։ էջեր 234–239։ ISBN 978-0-240-52170-1
- ↑ «Thom Yorke's Biography (IMDb.com)»
- ↑ «Powder's Technical Community Hangs Out for Two Days»։ Focus on Powder Coatings 2018 (11): 1։ 2018-11։ ISSN 1364-5439։ doi:10.1016/j.fopow.2018.10.001
- ↑ Hodson Hal (2016-09)։ «AI enlists to stop TB»։ New Scientist 231 (3092): 24–25։ ISSN 0262-4079։ doi:10.1016/s0262-4079(16)31740-7
Արտաքին հղումներԽմբագրել
- The Eraser: Թոմ Յորկի սոլո ալբոմի պաշտոնական կայքը
- www.radiohead.com Խմբի պաշտոնական կայքը
- Talk in Maths: A Not Even Remotely Official RADIOHEAD FAQ
- Մեջբերումների հավաքածում
- www.greenplastic.com Երկրպագուների կայք
- www.ateaseweb.com Խմբի երկրպագուների կայք
- andrewkendall.com Թոմ Յորքի լուսանկարներից
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թոմ Յորք կատեգորիայում։ |