«No Excuses», երգ՝ ձայնագրված ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր Մեգան Թրեյնորի կողմից։ Թողարկվել է 2018 թվականի մարտի 1-ին Epic լեյբլում։ Երգը գրվել է Մեգան Թրեյնորի, Էնդրյու Ուելսի և Ջեյքոբ Քաշեր Հինդլինի կողմից, պրոդյուսերն է Էնդրյու Ուելսը[1][2]։
Երգը գրվել է 2018 թվականի հունվարին՝ յոթ ժամվա ընթացքում[3]։ Մեգան Թրեյնորը հայտնել է երգի վերնագիրը The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ժամանակ[4][5]։ Նույն թվականի փետրվարի 28-ին Մեգան Թրեյնորն իր կայքում հրապարակած նամակում և սոցիալական կայքերում ներկայացրել է երգի վերնագիրը, իսկ հաջորդ օրը հրապարակել է սինգլի շապիկը[6][7]։ Երգը գրվել է Սի մաժոր տոնայնությամբ 115 հարված րոպեում տեմպով։ Ակորդները միմյանց հաջորդում են F7 և B միջև, իսկ վոկալը՝ F3-ից մինչև B4[8]։
Երգն արժանացել է դրական արձագանքների ինտերնետ-հրատարակությունների երաժշտական քննադատների կողմից։ Daily Express թերթից Շոն Քիթչեները գրել է, թե «No Excuses» երգը Թեյնորին վերադարձնում է իր Title (2015) առաջին ստուդիական ալբոմի «աշխույժ պոպ-կորններին»[9]։ Entertainment Tonight Canada-ից Շակիել Մաջուրին նշել է, թե այդ երգը ձգտում է սեքսիզմի, և ավելացրել, թե երգի փանկային և տետրո հիմքը ցուցադրում է երգչուհուն բնորոշ սրամտությունը[10]։ MTV News ալիքից Սեմ Փրանսիզը երգը նկարագրել է որպես «ցնցող» ու «անհավատալի» և կոչել այն «ուժեղ աղջկա դոփող հիմն» փայլուն և հիշվող կրկներգով[11]։ Երգն ուշադրության են արժանացրել՝ Bustle[12], Jezebel[13], A Plus[14]։
Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Քոլին Թիլլին։ Պրեմիերան կայացել է երգի թողարկման օրը, ինչպես և հայտնել էր Թրեյնորն Ինստագրամում[15][16][17][18].
«No Excuses» երգի պաշտոնական պարային տեսահոլովակը նկարահանվել է 2018 թվականի մարտի 5-ին Zumba ֆիտնես-թիմի հետ[19]։ Ռեժիսորն է Թիմ Միլգրամը[20]։ Արդյունքում Մեգան Թրեյնորը դարձել է առաջին հայտնի կատարողը, որ նկարահանել է պարային տեսահոլովակ Zumba-ի հետ[21][22][23]։