Neon Jungle, բրիտանական գյորլ բենդ։ Անդամներն են Ամիրա Մաքքարթին, Ջես Պլամերը, Շերին Կատկելվինը և Ասամի Զդրենկին։ Աղջիկները առավել հայտնի են դարձել իրենց երկրորդ «Braveheart» սինգլով, որը գրավել է 4-րդ հորիզոնակկանը բրիտանական հիթ շարքում։ Նրանց առաջին սինգլը՝ «Trouble», գրավել է 12-րդ հորիզոնականը բրիտանական հիթ շարքում։ Նրանք այդ երգով հանդես են եկել Victoria Secret Show-ի ժամանակ։

Neon Jungle
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ, պարային, էլեկտրո
Գործունեություն2013 - մեր օրեր
ԼեյբլSony Music Entertainment RCA Records
Կայքneon-jungle.com
Անդամներ
Շերին Կատկելվին, Ամիրա Մաքքարթի, Ջես Պլամեր, Ասամի Զդրենկա

Անդամները խմբագրել

Շերին Կատկելվին խմբագրել

Շերին Կատկելվին (անգլ.՝ Shereen Cutkelvin, դեկտեմբերի 2, 1996, Լանարկ, Շոտլանդիա), խմբի ամենաերիտասարդ մասնակիցը։ Ունի երկու եղբայր, որոնցից մեկը Քաիլ Կատկելվինն է։ Շերինը նշում է, որ ինքը շատ ամաչկոտ է, բայց դա երբեք չի խանգարել իրեն երգչուհու կարիերայում։ Երաժշտությունը նրա կյանքում մեծ դեր է կատարում և ըստ նրա «երգել նա սովորել է այն օրվանից, երբ սովորել է քայլել և խոսել»։ Նրա հայրը ձգտման մեջ մեծ դեր է ունեցել, Շերինը նրան անվանում է «իր կուռք»։ Հայրը՝ երգահան է և երաժիշտ և հենց նա է դրդել Շերիին զբաղվել երաժշտությամբ։

Շերինը հայտնի է դարձել, այն ժամանակ, երբ սկսել է երգերի քավեր արբերակներ անել իր տեսախցիկով և դրանք հայտնվել են Յութուբի իր էջում։ Այդպես նրան լսլ են և հրավիրել լսումների։ Կատկլելվինը նշել է, որ նախքան խմբում հայտնվելը, աշխատում էր Sony Music Entertainment-ում[1]։

Ամիրա Մաքքարթի խմբագրել

Ամիրա Մաքքարթի (անգլ.՝ Amira McCarthy, փետրվարի 2, 1996, Լոնդոն, Անգլիա), խմբի մասնակից։ Ամիրան որոշել է երգչուհի դառնալ, երբ ընդունվել է Westminster Academy վոկալիստների դպրոց։ Մաքքարթին մասնակցել է կաստինգին և դարձել խմբի 4-րդ և վերջին անդամը[2]։

Ջես Պլամեր խմբագրել

Ջես Պլամեր (անգլ.՝ Jessica Kate "Jess" Plummer, նոյեմբերի 16, 1992, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), խմբի ավագ մասնակիցը։ Ավելի վաղ ժամանակներում աշխատել է, որպես դերասանուհի։ Նրա երաժշտական կուռքերն են Մրայա Քերին, Ռիհաննան և Ջեսսի Ջեյը[3]։

Ասամի Զդրենկա խմբագրել

Ասամի Զդրենկա (անգլ.՝ Asami Zdrenka, նոյեմբերի 15, 1995, Ճապոնիա), խմբի անդամ։ Զդրենկան կիսով չափ ճապոնացի է, կիսով չափ՝ անգլիացի։ Նրա մայրը երգչուհի է եղել[4]։

Երաժշտական կարիերան խմբագրել

«Schools Tour» շրջանակներում աղջիկները այցելել են այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են՝ Booker Avenue Junior School, Gilmour Junior School և այլն։ 2013 թվականի փետրվարին՝ լսումներից հետո, Շերին Կատկելվինը, Ամիրա Մաքքարթին, Ջես Պլամերը և Ասամի Զդրենկան ձևավորեցին խումբը։ Մայիսին խումբը սկսեց ձայնագրել «Trouble» սինգլը։ 2013 թվականի օգոստոսի 30-ին Neon Jungle-ը թողարկեցին իրենց դեբյուտային սինգլը դեբյուտային ստուդիական ալբոմից։ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին սինգլը գրավեց 12-րդ հորիզոնականը բիտանական հիթ շարքում։ Հետո՝ հոկտեմբերին, աղջիկները նշեցին, որ աջակցելու են Ջեսսի Ջեյին։ Երկրորդ սինգլը՝ «Braveheart» , թողարկվել է 2014 թվականի հունվար 19-ին Մեծ Բրիտանիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shereen Cutkelvin Biography». Heatworld.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Amira McCarthy Biography». Heatworld.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Jess Plummer Biography». Heatworld.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  4. «This Week's Fresh Music Top 20». օգոստոսի 1, 2014. 4Music. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել