Need for Speed: Most Wanted (հպվ. NFS: Most Wanted կամ NFSMW, հայերեն՝ Արագության պահանջ։ Ամենաորոնվողը), Need for Speed շարքի համակարգչային խաղ արկադային ավտոսիմուլյատորների ժանրում՝ մշակված 2005 թվականին՝ EA Canada ստուդիայի և Electronic Arts ընկերության հրատարակչության կողմից՝ Խաղային բարձակների և անհատական համակարգիչների համար։ Սա Need for Speed խաղաշարքի 9-րդ թողարկումն է։ Խաղը Е3 կողմից ծանուցվել է 2005 թվականին[4]։ Most Wanted թողարկումը զուգակցվեց նոր Xbox 360 կոնսոլների վաճառքի սկզբի հետ։ Խաղի հետ միասին սկավառակը դրվեց բարձակի լրակազմում[5]։ Ռուսաստանում խաղը թողարկվեց «1С-СофтКлаб» ընկերության կողմից՝ սկզբնապես ռուսական վավերագրումով[6], իսկ հետո ամբողջապես ռուսերեն լեզվով[7]։ Խաղի PlayStation Portable-ի համար տարբերակը թողարկվել է Need for Speed: Most Wanted 5-1-0 անունով։

Need for Speed: Most Wanted
Изображение логотипа
Անհատական համակարգիչերի համար խաղի ռուսական հրատարակչության շապիկը
ՄշակողEA Canada
ՀրատարակիչElectronic Arts
ՏեղայնացնողՌուսաստան ՍոֆթՔլաբ
ԴիստրիբյուտորNintendo eShop
Միջերեսի լեզուանգլերեն և ռուսերեն
Բնօրինակ լեզուանգլերեն
ԽաղադիզայներԹոմաս Հենրիջ
ՍցենարիստAdrian Vershinin?[1]
ՆկարիչՀաբիբ Զարգարպուր
ԿոմպոզիտորՓոլ Լինֆորդ
Սերիայի մասNeed for Speed
ՎայրԱՄՆ
Թողարկման թվականՆոյեմբերի 15, 2005
ՊլատֆորմներNintendo DS, Game Boy Advance, GameCube, Windows, PlayStation 2, PlayStation 3, Xbox, Xbox 360, բջջային հեռախոսներ
ՇարժիչEA Graphics Library (EAGL4)[2]
Արտոնագիրսեփականատիրական
Տարբերակ1.3[3]
Ժանրարկադային, ավտոմոբիլային սիմուլյատոր
Խաղի ռեժիմմիաօգտատերային
բազմաօգտատերային
PEGI3+, 12+
USKUSK 12, USK 6 և USK 0
ESRBT
CEROB (12 տարեկանից)
ԿրիչCD, DVD, Mini-DVD, Universal Media Disc, խաղային քարթրիջ
Սիստեմային
պահանջումներ
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար, համակարգչային մկնիկ, համակարգչային ղեկ
🌐www.ea.com/ru/need-for-speed-most-wanted

Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Ռոկպորտ մտածին քաղաքում, որում խաղացողին տրված է տեղաշարժման ազատություն։ Համաձայն սյուժեի՝ գլխավոր հերոսը հաղթում է մրցավազքերը և առաջ է ընթանում մրցարշավորդների «Սև ցուցակում», որպեսզի հետ բերի իր BMW M3 GTR մեքենան։ Վերջինս զավթվել էր Ռեյզորի կողմից՝ խաբեության ճանապարհով։ Need for Speed: Most Wanted-ը իր հետ զուգակցում է փողոցային մրցավազքերը, ինչպես նաև մեքենաների կարգավորումները և լիամասշտաբ ոստիկանական հետապնդումները։ Սյուժեով առաջ գնալու համար խաղացողը պետք է հաղթի «Սև ցուցակի» մրցավազքերը և ազատվի ոստիկանության հետապնդումներից, որոնց համար միավորներ է վաստակում։ Դրանով բարձրացնում է վարկանիշը «Սև ցուցակի» այլ մրցարշավորդների նկատմամբ։

Need for Speed: Most Wanted-ի մշակումն սկսվել է 2004 թվականին՝ Need for Speed: Underground 2-ի թողարկումից հետո։ Որպեսզի խաղաշարքը վերադարձվի իր «արմատներին» և այն գրավի մեծ խաղային լսարան՝ մշակողները նոր խաղում որոշեցին իրականություն դարձնել ոստիկանական հետապնդումները և թանկ ամվտոմեքենաները։ Need for Speed: Most Wanted-ը հիացական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Տեսաբանները գովաբանում էին խաղային հետաքրքրաշարժ ընթացքը, գրաֆիկան և ձայնային էֆեկտները, սակայն երբեմն քննադատում էին հակառակորդների արհեստական ինտելեկտը։ Need for Speed: Most Wanted-ը դարձավ կոմերցիոն հաջողված նախագիծ. 2009 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է խաղի ավելի քան 16 միլիոն օրինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Факты об игре на StopGame.ru утверждают, что в игре использовалась версия движка EAGL3, а по материалам статьи «Графические технологии в играх», это — EAGL4. Сейчас уже не представляется возможным точно определить версию игрового движка.
  3. «Need for Speed: Most Wanted patch 1.3» (անգլերեն). The Software Patch. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «2005 E3 SHOW» (անգլերեն). FutureGamez.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Ed Steele. (2005 թ․ դեկտեմբերի 8). «So What Comes In The Xbox 360 Omega Bundle?» (անգլերեն). GadgetMadness. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Need for Speed: Most Wanted для PC» (ռուսերեն). 1С-СофтКлаб. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. На официальном сайте компании «1С-СофтКлаб» присутствует информация только по первому изданию игры на территории России с русской документацией. Дата выхода: 1 декабря 2005 г. — 1csc.ru. Точную дату официального релиза в России полностью на русском языке узнать не представляется возможным.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել