NPH ինսուլին

քիմիական միացություն

NPH ինսուլին, նաև հայտնի որպես իզոֆան ինսուլին, ազդեցության միջին տևողությամբ ինսուլին, օգտագործվող՝ դիաբետով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի հսկման համար[1]։ Այն ներմուծվում է ենթամաշկային ներարկման միջոցով օրական մեկ-երկու անգամ [2]։ Ազդեցությունը սովորաբար սկսվում է 90 րոպե անց, և տևում է 24 ժամ[1]։ Առկա են տարբերակներ, որոնք նախապես խառնած են կարճատև ազդեցության ինսուլինի հետ, ինչպիսին ռեգուլյար ինսուլինն է[3]։

Blue pill container spilled icon.svg
NPH ինսուլին
CAS համար53027-39-7
DrugBank08914

Ամենահաճախ հանդիպող կողմնակի էֆեկտն արյան մեջ շաքարի ցածր մակարդակն է[1]։ Այլ կողմնակի էֆեկտները ներառում են՝ ցավը կամ մաշկի փոփոխությունները ներարկումների տեղում, կալիումի ցածր մակարդակն արյան մեջ և ալերգիկ ռեակցիաները[1]։ Հղիության ընթացքում օգտագործումը հարաբերականորեն անվտանգ է երեխայի համար[1]։ NPH ինսուլինը ստեղծվել է խառնելով ռեգուլյար ինսուլինը և պրոտամինը ճշգրիտ հարաբերությամբ ցինկի և ֆենոլի հետ, այնպես, որ չեզոք pH-ը պահպանվի և բյուրեղներ ձևավորվեն[2]։ Գոյություն ունեն մարդու և խոզի ինսուլինի վրա հիմնված տարբերակներ[2]։

Պրոտամին ինսուլինը առաջին անգամ ստեղծվել է 1936 թվականին, իսկ NPH ինսուլինը՝ 1946 թվականին[2]։ Այն ներառված է հիմնական առողջապահական համակարգի ամենակարևոր դեղերի՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հիմնական Դեղերի Ցանկում[4]։ Զարգացող երկրներում մեծածախ վաճառքը կազմում է մոտ 2.23–10.35 ԱՄՆ դոլլար յուրաքանչյուր 1,000ՄՄ NPH ինսուլինի համար[5]։ Միացյալ Թագավորությունում 1,000ՄՄ NPH ինսուլինի արժեքն է 7.48 ֆունտ ստեռլինգ։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում այդ գումարը կազմում է մոտ 134.00 ԱՄՆ դոլլար[3][6]։ NPH հապավումը բացվում է որպես «Հագեդորնի չեզոք պրոտամին» ("neutral protamine Hagedorn")[2]։

Օգտագործումը բժշկության մեջԽմբագրել

NPH ինսուլինը պղտոր է, և նրա ազդեցությունը սկսվում է 1-4 ժամ անց, գագաթնակետին է հասնում 6-10 ժամ անց, և տևում է 10-16 ժամ։

Այն ունի ազդեցության միջին տևողություն, այսինքն ավելի երկար ազդեցություն, քան ռեգուլյար ու արագ ազդեցության ինսուլինը, և ավելի կարճ ազդեցություն,քան երկարատև ազդեցության ինսուլինները (Ուլտրալենտե, Գլարգին կամ Դետեմիր

ՊատմությունԽմբագրել

Տորոնտոյում (Կանադա) Հանս Քրիստիան Հագեդորնը (1888–1971) և Ավգուստ Կրոգը (1874–1949) ստացան ինսուլինի համար իրավունք Բանտինգից և Բեսթից։ 1923 թվականին նրանք ստեղծեցին Նորդիսկ ինսուլինի լաբորատորիան, և 1926 թվականին Ավգուստ Կոնգսթեդի հետ Հագեդորնը ստեղծեց Դանիական Թագավորական Կանոնադրությունը, որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ։

1936 թվականին Հագեդորնը և Բ․ Նորման Յենսենը հայտնաբերեցին, որ ներարկված ինսուլինի ազդեցությունը կարող է երկարաձգվել պրոտամին ավելացնելով, որը ստանում են գետի իշխանի սերմնահեղուկից։ Ինսուլինն ավելացվում է պրոտամինին, բայց ներարկման համար լուծույթի pH-ը պետք բերվի 7-ի։ Կանադայում Տորոնտոյի համալսարանը ավելի ուշ արտոնագրեց պրոտամին ցինկային ինսուլինը (PZI)[7] մի քանի արտադրողների։ Այս խառնուրդը միայն անհրաժեշտ է թափահարել ներարկումից առաջ։ PZI-ի ազդեցությունը տևում է 24–36 ժամ։

1946 թվականին Նորդիսկը կարողացավ պրոտամինի և ինսուլինի բյուրեղներ ձևավորել և 1950 թվականին ներկայացրեց այն վաճառքի՝ որպես Հագեդորնի չեզոք պրոտամինային (NPH) ինսուլին։ NPH ինսուլինի առավելությունը կայանում է նրանում, որ այն կարելի է խառնել արագ ազդեցության ինսուլինի հետ, որպեսզի նրա ազդեցության տևոողությունը երկարի, ինչն էլ ներկայումս հանդիսանում է NPH ինսուլինի շուկայում դեռևս մնալու հիմնական պատճառ, քանի որ արտադրողները վաճառում են նախապես խառնված ինսուլինի տարբերակներ։

Վերջ ի վերջո, Novo Nordisk-ի կողմից ստեղծված բոլոր կենադանական ծագման ինսուլինները փոխարինվել են սինթետիկ, ռեկոմբինանտ «մարդու» ինսուլինով։ Սինթետիկ «մարդու» ինսուլինը նույնպես կազմում է կոմպլեքս պրոտամինի հետ NPH ձևավորելու համար։

ԺամանակացույցԽմբագրել

  • 1926 թվականին Նորդիսկը ստանում է ինսուլին արտադրելու համար Դանիական կանոնադրությունը
  • 1936 թվականին Հագեդորնը բացահայտում է, որ պրոտամինի ավելացումը ինսուլինին երկարաձգում է ինսուլինի ազդեցությունը
  • 1936 թվականին Կանադացիներ Դ․Մ․ Սքոթթը և Ա․Մ․ Ֆիշերը ձևակերպում են ցինկ-ինսուլինային խառնուրդը և արտոնագրում Novo-ին
  • 1946 թվականին Նորդիսկը բյուրեղացնում է պրոտամին և ինսուլին խառնուրդը
  • 1950 թվականին Նորդիսկը վաճառքի է ներկայացնում NPH ինսուլինը
  • 1953 թվականին Նորդիսկը վաճառքի է ներկայացնում «Լենտե» ցինկ-ինսուլինային խառնուրդը

ԱնուններԽմբագրել

NPH հապավումը բացվում է՝ որպես Հագեդորնի չեզոք պրոտամին, որտեղ առանձին բառերի նշանակությունը հետևյալն է՝ չեզոք pH (pH = 7), պրոտամին (սպիտակուց է), և Հանս Քրիստիան Հագեդորն (ինսուլինը հետազոտող)։

Ապրանքանիշների անվանումներն են՝ Humulin N, Novolin N, Novolin NPH, Gensulin N, SciLin N, Insulatard, և NPH Iletin II.

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Insulin Human»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 22, 2016-ին։ Վերցված է հունվարի 8, 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Owens D. R. (1986)։ Human Insulin: Clinical Pharmacological Studies in Normal Man (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջեր 134–136։ ISBN 9789400941618։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-18-ին 
  3. 3,0 3,1 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջեր 464–472։ ISBN 9780857111562 
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  5. «Insulin, Neutral Soluble»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016 
  6. «NADAC as of 2016-12-07 | Data.Medicaid.gov»։ Centers for Medicare and Medicaid Services։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2016-ին։ Վերցված է հունվարի 17, 2017 
  7. «The History of Insulin»։ https://www.karger.com/։ Basel, Switzerland: Karger Publishers։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է June 10, 2015