Եռագույն գիշերաչղջիկ
(Վերահղված է Myotis emarginatusից)
Եռագույն գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis emarginatus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։
Եռագույն գիշերաչղջիկ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Myotis emarginatu | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Արտաքին կառուցվածքը
խմբագրելՉափերով մոտ է Նատերերի գիշերաչղջիկին. մարմնի երկարությունը 43-55 մմ է, պոչինը՝ 38-44 մմ, նախաբազկինը՝ 39-44 մմ. Գորշ ականջախեցիները նկատելի արտահայտված են եռագույն մորթու (այստեղից՝ անվանումը) ընդհանուր գունավորման վրա։ Յուրաքանչյուր մազն ունի 3 իրար հաջորդող երանգներ՝ արծաթափայլ, շեկ և մուգ գորշ, ինչն առավել նկատելի է մեջքային մասում։ Դեպի փորը գույները խամրում և սպիտակում են։
Սննդառություն
խմբագրելՍնվում է միջին մեծության և խոշոր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ուղղաթևեր, թաղանթաթևավորներ և այլն)։
Տարածվածությունը Հայաստանում
խմբագրելՀայաստանում հանդիպում է ամենուր, որտեղ կա մեծ պայտաքիթ չղջիկը։ Վերջինիս հետ տարբեր խորության քարանձավներում կազմում է խառը գաղութներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռագույն գիշերաչղջիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռագույն գիշերաչղջիկ» հոդվածին։ |