Թարթիչավոր գիշերաչղջիկ կամ Նատտերերի գիշերաչղջիկ[1] (լատին․՝ Myotis nattereri), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում հանդիպում է հարավային մարզերում (որտեղ կան արհեստ, ջրամբարներ), Արաքս գետի հովտում։

Նատերերի գիշերաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Լատիներեն անվանում
Myotis nattereri
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 42-52 մմ է, պոչինը՝ մոտ 39-44 մմ, նախաբազկինը' 36-48 մմ, կենդանի զանգվածը՝ 7 գ մորթին մեջքի մասում դեղնամոխրավուն է, դեպի փորը վերածվում է սպիտակադեղնավունի։ Բնակվում է ծառերի փչակներում, բնակելի տների ձեղնահարկերում, տանիքներում, պատերի ու ժայռերի ճեղքերում։ Որսի է դուրս գալիս մթնշաղին, թռչում է ցածր, պոչը՝ իջեցրած։ Ոչնչացնում է մեծ քանակությամբ մոծակներ և մլակներ (1 գիշերվա ընթացքում՝ 700-850)։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» (PDF). ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱ. 2012 թ․ օգոստոսի 16. էջ 126. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատերերի գիշերաչղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատերերի գիշերաչղջիկ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։