Motorola Razr, Android օպերացիոն համակարգով աշխատող ծալվող սմարթֆոն մշակված և թողարկված Motorola Mobility-ի կողմից[1]։ Սմարթֆոնի մասին խոսվել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին և վաճառքի է հանվել 2020 թվականի փետրվարի 6-ին[2][3]։ Սմարթֆոնի դիզայնը հիշեցնում է օրիգինալ Motorola Razr բջջային ուղղահայաց ծալվող հեռախոսի մասին (ի տարբերություն վերջերս թողարկված բոլոր սմարթֆոնների, որոնք ծալվում են հորիզոնական)[4][5][6]։ Սմարթֆոնը արտադրվել է Հնդկաստանում[7][8]։

Հատկություններ խմբագրել

Razr-ը մեծ մասոց ոգեշնչվել է նույն անուն հեռախոսի դիզայից և օգտագործում է հոդային համակարգ 6,2 դյույմ անկյունագծով OLED էկրանը թաքցնելու համար։ Սմարթֆոնի ծալվող հիմնական երեսին կա 2,7 դյույմ անկյունագծով էկրանը, որը նախատեսված է ծանուցումների ցուցադրման կամ այլ գործողությունների համար։ Էկրանը պաշտպանված է մետաղական չքայքայվող շրջանակներով և չունի ծալման տեսանելի մասեր, իսկ մատնահետքի ընթերցիչը տեղադրված է ներքին վահանակի վրա։ Ի պատասխան Galaxy Fold-ի հետ ծագած խնդիրների, Motorola-ն հայտարարել է, որ «լիովին վստահ է» էկրանի երկարակեցության հարցում և նշել է, որ օգտատերը ինքը պետք է զգույշ լինի, թե ինչպես է այն օգտագործում։ Razr-ում տեղադրված է Qualcomm Snapdragon 710 և Adreno 616 GPU պրոցեսսոր։ Սմարթֆոնը օժտված է 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ։ Այն ունի երկու մարտկոց, որոնց ընհանուր ծավալը կազմում է 2510 միլիամպեր/ժամ, իսկ մարտկոցները լիցքավորվում են արագ լիցքավորման համակարգով USB-C միակցիչի շնորհիվ։ Մեկ 16 ՄՓ տեսախցիկ տեղադրված է սմարթֆոնի հետևի մաում, իսկ դիմային մասում կա ևս մեկ տեսախցիկ 5 ՄՓ կետայնությամբ։ Սմարթֆոնը աշխատում է միայն eSIM-ով[5][9]։ 2020 թվականի փետրվարին հասանելի էր սմարթֆոնի միայն սև գույնով տարբերակը[10], սակայն հայտարարվել է, որ 2020 թվականի գարնան սկսվեն թողարկվել նաև ոսկեգույն գույնով[10][11]։

Razr-ը աշխատում է Android 9.0 "Pie" օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնում կա «զատկի ձու», որը կոչվում է "Retro Razr"։ Այս ռեժիմը փոխում է գլխավոր մեյնուն և դարձում այն օրիգինալ Razr-ի պես[12]։

Ակնարկներ խմբագրել

Razr-ի մասին մեկնարկային փուլում արվեցին տարատեսակ խառը ակնարկներ, այն սկսեց համեմատել Samsung Galaxy Z Flip-ի հետ։ Հիմնական քննադատումներ սմարթֆոնը ստացավ կապված գնի, մարտկոցի քիչ «կյանքի» և տեսախցիկի համար, ինչպես նաև Verizon վիրուսների, անհասկանալի հոդային համակարգի և անհայտ էկրանի համար, սակայն շատերին էլ գրավել էր սմարթֆոնի ռետրո դիզայնըմ կառուցվածքը և ստանդարտ ծրագրային ապահովումը։ CNET-ից Պատրիկ Հոլլանդը սմարթֆոնը 10 բալլային համակարգում գնահատեց 7,5։ Հոլլանդը տպավորված էր արագ դիտման հավելյալ էկրանով, սակայ դժգոհ էր, որ ծրագրային ապահովման մասում չկա մեկ ձեռքով օգտագործելու հնարավորություն։ PC Magazine-ի կողմից սմարթֆոնը ստացավ 2,5 բալլ 5-ից, որպես հիմնական թերություն նշվեց սմարթֆոնի գինը, որը չի արդարացնում նրա հզորությունը[13][14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lawler, Richard (2019 թ․ նոյեմբերի 14). «The Morning After: Motorola RAZR returns as a $1,500 foldable phone». Engadget. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Amadeo, Ron (2019 թ․ նոյեմբերի 13). «Moto Razr 2019 is official: A foldable smartphone with no display crease». Ars Technica. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. Krol, Jacob (2019 թ․ նոյեմբերի 14). «Don't flip out: Motorola's Razr returns in 2020 as a $1,499 foldable». CNN Underscored. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Cheng, Roger (2019 թ․ նոյեմբերի 13). «Motorola's $1,500 foldable Razr is a Verizon lifetime exclusive». CNET (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 Gartenberg, Chaim (2019 թ․ նոյեմբերի 13). «Motorola resurrects the Razr as a foldable Android smartphone». The Verge (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. Velazco, Chris (2019 թ․ նոյեմբերի 13). «Motorola's revived RAZR is a fashion-forward foldable». Engadget (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Motorola Razr is 'Made in India' and could be relatively cheaper in India». The Indian Express. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  8. «Motorola Razr 2019 Unboxing - Whoa». Unbox Therapy (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  9. Lowe, Mike (2019 թ․ նոյեմբերի 14). «Motorola Razr review: The flip phone is back for 2019». Pocket-lint (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. 10,0 10,1 «Motorola Razr Blush Gold version coming this spring, company confirms». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  11. Carman, Ashley (2020 թ․ փետրվարի 10). «Motorola confirms a gold-colored Razr is coming this spring». The Verge (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  12. Gartenberg, Chaim (2019 թ․ նոյեմբերի 13). «Party like it's 2004 with the new Motorola Razr's secret "Retro Razr" mode». The Verge (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. Holland, Patrick (2020 թ․ փետրվարի 10). «Motorola Razr review: It's one of my favorite phones, but I won't buy it». CNET. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  14. Segan, Sascha (2020 թ․ փետրվարի 10). «Motorola Razr (2020) Review». PC Magazine. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.