Motörhead

բրիտանական ռոք խումբ (1975–2015)

Motörhead, բրիտանական հևի մետալ խումբ, մեծ ազդեցություն է թողել ծանր երաժշտության զարգացման վրա՝ հատկապես սպիդ-մետալ ժանրի առաջացման գործընթացում, թեև նրանց երաժշտությունը այդ ժանրի հետ ընդհանուր քիչ բան ունի[1]։ Խմբի երաժշտությունը կարելի է բնութագրել որպես հարդ ռոք, փանկ ռոք և պրոտո թրեշի համադրություն[2]։

Motörhead
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերմետալ և հարդ ռոք
Գործունեություն1975 - դեկտեմբերի 29, 1997
ԼեյբլSPV
Epic
Sanctuary
Կայքimotorhead.com
imotorhead.com
imotorhead.com
Նախկին անդամներ
Յան Ֆրեզեր Քիլմիսթր
Ֆիլ Քեմպբել
Միքի Դի
Լարի Ուոլիս
Էդի Քլարկ
Բրայան Ռոբերթսոն
Միկ Բյորթսոն
Լուկաս Ֆոքս
Ֆիլ Թեյլոր
Փիտ Գիլ
 Motörhead Վիքիպահեստում

Խումբը կազմավորվել է 1975 թվականին բասիստ, վոկալիստ և բառերի հեղինակ Յան Ֆրեզեր Քիլմիսթրի կողմից, ով հայտնի և նաև Լեմի մականունով (Ian Fraser «Lemmy» Kilmister)։ Լեմին խմբի բոլոր ժամանակների միակ մշտական անդամն է։ Խումբը սովորաբար ներկայանում էր եռյակով։ Խումբը հայտնի է դարձել 1980-ական թվականների սկզբին, երբ Ace of Spades ալբոմը ստացել է ոսկե կարգավիճակ՝ բրիտանական հիտ պարադում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը և երբ իր թողարկումից 5 օր հետո No Sleep 'til Hammersmith համերգային ալբոմը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Վերոնշյալ ալբոմները Overkill և Bomber ալբոմների հետ միասին խմբին պարգևել են բրիտանական հիմնական հարդ ռոք խմբի համբավը։

Չնայած որ Motörhead-ի երաժշտությունը հաճախ դասում են հևի մետալ, սպիդ մետալ կամ թրեշ մետալ ժանրերի շարքին, Լեմին նախընտրում է իր երաժշտությունը համարել ռոքնռոլ[3]։ Խումբը հիմանակնում երգում է պատերազմի, չարի և բարիի հակամարտության, իշխանության չարաշահման, անկանոն սեռական հարաբերությունների և թմրանյութերի չարաշահման մասին։ Խմբի տարբերանշանի վրա պատկերված է այսպես կոչված «War-Pig»-ը որն առաջին անգամ հայտնվել է 1977 թվականին (պատկերը առաջին անգամ ստեղծվել է ռոք միջավայրում հայտնի նկարիչ Ջո Պետանյոի կողմից) ալբոմի շապիկի վրա և այդ պահից սկսած զանազան տարբերակներով պատկերված է նաև խմբի մյուս ալբոմների շապիկներում[4]։

Վաղ տարիներ խմբագրել

 
«War-Pig»՝ Motörhead-ի խորհրդանիշ պատկերը

Այն ամենից հետո ինչ Լեմիին թմրանյութեր չարաշահելու պատճառով վռնդել են Hawkwind խմբից, նա որոշել է նոր խումբ հիմնել Bastard («Տականք») անվանումով, սակայն խմբի մենեջերը նրան այդ մտքից հետ է քաշել, պատճառաբանելով որ խումբը այդ անվանումով դժվար թե հայտնի դառնա։ Այդ կերպ Լեմին որոշել է խմբին անվանել Motörhead (Hawkwind խմբի համար նրա հեղինակած երգի անունով)։

 
(աուդիո)
Ace of Spades (Intro)

Ամերիկական ժարգոնով «Motorhead» նշանակում է «ամֆետամինային թմրամոլ»[5]։ Լեմին հայտարարել է թե խումբը պետք է դառնա «աշխարհի ամենակեղտոտ ռոքնռոլ խումբը» («the dirtiest rock n' roll band in the world»)։ Խմբի առաջին կազմը բացի Լեմիից (բաս կիթառ և վոկալ) ներառում էր Լարի Ուոլիսին (կիթառ), և Լուկաս Ֆոքսին (հարվածային գործիքներ)։ Խումբը առաջին անգամ ելույթ է ունեցել 1975 թվականի հուլիսի 20-ին։ Առաջին ալբոմի ձայնագրության ժամանակ Ֆոքսի փոխարեն նվագել է Ֆիլ Թեյլորը (առավել հայտնի է «կեղտոտ կենդանի» մականունով)։ Այնուամենայնիվ United Artists Records-ը դժգոհ է մնացել ձայնագրությունից և On Parole դեբյուտային ալբոմը լույս է տեսել 1979 թվականին, այն ամենից հետո ինչ խումբը Overkill և Bomber ալբոմներից հետո հայտնի էր դարձել։ Որոշելով որ խմբին երկրորդ կիթառիստ է անհրաժեշտ, Լեմին խումբ է հրավիրում Էդի Կլարկին, սակայն Ուոլիսը շուտով հատարարել է որ լքում է խումբը։ Այդպիսով կիթառիստերից խմբում մնացել է միայն Կլարկը իսկ երկու կիթառիստենրի մասին միտքը այդպես էլ չի իրագործվել։ Խումբը մեծ հաջողությունների է հասել իր «դասական» կազմով, որի մեջ էին մտնում Լեմին, Կլարկը և Թեյլորը։ Հենց այդ տրիոն էլ Ace Of Spades և համերգային No Sleep 'til Hammersmith ալբոմների թողարկումներից հետո հասել է իր հաջողության գագաթնակետին։

Սկավառակագրություն խմբագրել

* On Parole — 1975 (լույս է տեսել 1979 թվականին)
  • Motörhead — 1977
  • Overkill — 1979
  • Bomber — 1979
  • Ace of Spades — 1980
  • Iron Fist — 1982
  • Another Perfect Day — 1983
  • Orgasmatron — 1986
  • Rock 'N' Roll — 1987
  • 1916 — 1991
  • March ör Die — 1992
  • Bastards — 1993
  • Sacrifice — 1995
  • Overnight Sensation — 1996
  • Snake Bite Love — 1998
  • We Are Motörhead — 2000
  • Hammered — 2002
  • Inferno — 2004
  • Kiss of Death — 2006
  • Motörizer — 2008
  • The Wörld Is Yours — 2010
  • Aftershock — 2013[6]
  • Bad Magic — 2015

Տրիբյուտ ալբոմներ խմբագրել

1997 թվականից սկսած, Motörhead-ի պատվին թողարկվել է տրիբյուտ ալբոմներ, որոնք թողարկվել են տարբեր ժամանակներում տարբեր կատարողների կողմից։ Ժանրերը որոնցում ստեղծագործում էին երաժիշտները տատանվում էին պանկ ռոքից, հարդ ռոքից և ռոքից մինչև բլեք, դեֆ և ինդուստրիալ[7][8][9][10]

  • Built for Speed: A Motörhead Tribute[7]
  • A Motorhead Tribute[8]
  • Tribute to Motorhead[9]
  • Dead Forever: Tribute to Motörhead[10]
     
    Motörhead-ը Պորտ-Տոլբոտեում՝ համերգի ժամանակ (1982)
  • Killed By Death: 1997, MAKE 'EM DEAF FOREVER — A TRIBUTE TO THE LOUDEST BAND IN THE WORLD — MOTORHEAD[11]
  • Homenaje a Motörhead
  • Remember Me Now… I’m Motörhead[12]
  • Motörmorphösis — A Tribute to Motörhead Part 1[13]
  • Saint Valentine’s Day Massacre — Tribute to Motorhead[14]
  • Strength to Endure — A Tribute to Ramones and Motorhead[13]
  • Sheep In Wolves' Clothing 2008[15]

Խմբի կազմ խմբագրել

Վերջին կազմը

Նախկին անդամներ
Համերգային երաժիշտներ
  • Հարի Բոուլեր — հարվածային գործիքներ (1991)
  • Թոմի Օլդրիջ — հարվածային գործիքներ (1992)
  • Յութ Տոդ — կիթառ (2003; մի քանի համերգների ժամանակ փոխարինել է Ֆիլ Քեմպբելին, երբ վերջինիս մայրը մահացել էր)
  • Մեթ Սորում — հարվածային գործիքներ (2009; փոխարինել է Միքի Դիին ԱՄՆ-ում համերգային տուրի ժամանակ)

Ժամանակագրական աղյուսակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сосновский, Дмитрий (2012 թ․ հոկտեմբերի 12). «Motorhead: Изобретатели экстремального рок-н-ролла». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  2. «Documentary Lemmy Kilmister Motorhead 2010» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Lemmy on heartbreak, ageing and his penchant for Nazi memorabilia» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին. «We were not heavy metal," he snaps. "We were a rock'n'roll band. Still are. Everyone always describes us as heavy metal even when I tell them otherwise. Why won't people listen?»
  4. «Маскоты рок и метал-групп» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. White Line Fever. The autobiography. Lemmy Kilmister, 2002
  6. «MOTÖRHEAD Preparing To Enter Studio». Blabbermouth.net. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  7. 7,0 7,1 «Built for Speed: A Motorhead Tribute». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 «A Motorhead Tribute». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  9. 9,0 9,1 «Tribute to Motorhead». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  10. 10,0 10,1 «Dead Forever: Tribute to Motörhead». Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  11. «M.O.T.O. Releases». indiepages article. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  12. «New MOTÖRHEAD Tribute Album Out Now - June 5, 2005». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  13. 13,0 13,1 (անգլերեն). Motörhead // Motörheadbangers. — 2007. — Т. 27. — № 78. — С. 2—18.
  14. «American Dog-Promotional». American Dogs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  15. «Motorheadbangers World Fan Club». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին.
  16. «Лидер рок-группы Motorhead скончался в возрасте 70 лет от рака». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.

Գրականություն խմբագրել

Պրոֆիլային։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Motörhead» հոդվածին։