#MosqueMeToo, հիմնականում մուսուլման կանանց շարժում, որտեղ կին ուխտավորները բարձրաձայնում են հաջի՝ Սաուդյան Արաբիայի Մեքքա սրբավայր կատարվող իսլամական ուխտագնացության ընթացքում իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին[1][2]։ Շարժումը տարածվել է՝ ներառելով մուսուլման կանանց նկատմամբ աշխարհի տարբեր մուսուլմանական կրոնական կենտրոններում և սրբավայրերում, օրինակ՝ Հնդկաստանի Նյու Դելիի Ջամա Մասջիդում, սեռական ոտնձգությունների փորձառությունների մասին պատմությունները[3]։ Շարժման մեջ «Me Too»-ի օգտագործումը բխում է Me Too շարժումից, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2017 թվականի հոկտեմբերին։

Նախապատմություն

խմբագրել

2018 թվականի փետրվարին պակիստանցի մուսուլման մի կին Ֆեյսբուքում պատմել է հաջի ժամանակ սեռական ոտնձգության ենթարկվելու մասին[4]։ Գրառումը հետագայում ջնջվել է, սակայն նախքան այդ բավականաչափ մարդիկ տեսել էին այն, ինչը ոգեշնչել էր ավելի շատ կանանց կիսվել իրենց փորձառություններով[5][1]։

Եգիպտական ծագումով ամերիկացի լրագրող Մոնա Էլթահավին 1982 թվականին իր գրքում կիսվել էր հաջի ժամանակ սեռական ոտնձգության ենթարկվելու փորձառություններով, որոնք փետրվարին վերահրապարակվել էին Թվիթթերում՝ օգտագործելով #MosqueMeToo հեշթեգը[6]։ Նա հիշում է, որ դեպքի պահին մտածել է. «Ո՞վ կցանկանա խոսել սրբավայրում տեղի ունեցած սեռական ոտնձգության մասին։ Ոչ ոք չի հավատա դրան»[7]։ Դրանից հետո շատ այլ կանայք ևս սոցիալական մեդիայում սկսեցին օգտագործել #MosqueMeToo հեշթեգը՝ կիսվելով այս կրոնական ուխտագնացության ընթացքում սեռական ոտնձգության ենթարկվելու իրենց փորձառություններով[8][9]։

Քննադատություն

խմբագրել

Սոցցանցերում որոշ մարդիկ քննադատաբար են արձագանքել այս շարժմանը` ասելով, որ այն իսլամաֆոբիայի կամ արևմտյան քարոզչության գործիք է[10]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Barron, Laignee (February 15, 2018). «Muslim Women Are Speaking Out About Abuse». Time (անգլերեն). Վերցված է February 23, 2018-ին.
  2. «#MosqueMeToo: Women share experiences of sexual harassment inside religious places». The Times of India. February 12, 2018. Վերցված է February 23, 2018-ին.
  3. «#MosqueMeToo: Women Call Out Sexual Harassment at Holy Places». The Quint (անգլերեն). Վերցված է February 23, 2018-ին.
  4. Murtza, Ayesha; Murtaza, Atiya (2023-06-21). «#MosqueMeToo and Muslim Cultures». The Other #MeToos. New York: Oxford University Press. էջեր 220–231. doi:10.1093/oso/9780197619872.003.0012. ISBN 978-0-19-761987-2.
  5. Eltahawy, Mona (February 15, 2018). «Opinion | #MosqueMeToo: What happened when I was sexually assaulted during the hajj». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018-02-23-ին.
  6. «Controversy over #MosqueMeToo sheds light on sexualized violence and xenophobia - Women's Media Center» (անգլերեն). Վերցված է 2018-02-23-ին.
  7. Gharib, Malaka (February 26, 2018). «#MosqueMeToo Gives Muslim Women A Voice About Sexual Misconduct At Mecca». NPR.
  8. Amidi, Faranak (2018-02-09). «Muslim women rally round #MosqueMeToo». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-02-23-ին.
  9. «Muslim women share sexual harassment incidents during Hajj with #MosqueMeToo». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2018-02-10. Վերցված է 2018-02-23-ին.
  10. «With #MosqueMeToo, Muslim Women Are Speaking Out About Abuse». Time (անգլերեն). 2015. Վերցված է 2019-09-02-ին.