Mitsuoka
Mitsuoka Motor (ճապ.՝ 光岡自動車 Միցուոկա Ձիդոսյա, «Միցուոկա մեքենա»), ճապոնական փոքր ավտոարտադրող ընկերություն, որը հիմնականում արտադրում է ավտոմեքենաներ, որոնք իրենց դիզայնով հիշեցնում են 1950-ական և 1960-ական թվականների բրիտանական ավտոմեքենաները[1]։ Արտադրական շարքում կան նաև միկրոավտոմոբիլներ (Mitsuoka MC-1, Mitsuoka Convoy88 և այլն) և սպորտային ավտոմեքենա (Mitsuoka Orochi)[2][3]: Ընկերությունը նաև իր մոդելների և այլ մակնիշների հիման վրա ստեղծում է կատալոգներ։ Mitsuoka ավտոմեքենաների արտադրությունից բացի զբաղվում է արևմտյան բրենդների նոր և օգտագործված ավտոմեքենաների վաճառքով։ Mitsuoka-ն համարվում է Ճապոնիայի 10-րդ լիազորված ավտոմոբիլային ընկերությունը։ Ներկայումս ընկերությունն արտադրում է հինգ մոդել՝ Mitsuoka Galue լիաչափ սեդան, Mitsuoka Ryugi միջին չափի սեդան, ենթակոմպակտ Mitsuoka Viewt, Mitsuoka Himiko ռոդստեր և Mitsuoka Like-T3 եռանիվ էլեկտրական միկրոավտոմոբիլ[4]։
Mitsuoka | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող |
Երկիր | Ճապոնիա |
Հիմնադրված | 1968 |
Գլխադասային գրասենյակ | Տոյամա (քաղաք), Ճապոնիա |
Կայք | mitsuoka-motor.com(ճապոներեն)(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՎաղ տարիներ (1968-1989)
խմբագրելMitsuoka կազմակերպությունը հիմնադրվել է 1968 թվականին Սուսում Միցուոկոյի կողմից[5]։
Սկզբում ընկերությունը զբաղվում էր օգտագործված ավտոմեքենաների նախավաճառքով՝ դրանց հետագա վաճառքով, իսկ հետո՝ շուրջ 50 խորանարդ սանտիմետր ծավալով ֆրանսիական միկրոավտոմոբիլների ներկրմամբ։
1982 թվականին Mitsuoka ընկերությունը սկսել է սեփական տրանսպորտային միջոցների արտադրումը, որոնցից առաջինը դարձել է Mitsuoka Bubu Shuttle 50 եռանիվ միկրոավտոմոբիլը՝ 50 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչով[4]։ Դրան հաջորդել են եռանիվ միկրոավտոմոբիլների ևս մի քանի տարբերակներ՝ Bubu 501, Bubu 502, Bubu 503, իսկ 1985 թվականին՝ քառանիվ միկրոավտոմոբիլ՝ Bubu 505-C ռետրոստիլում։
1987 թվականին գործարկվել է ընկերության առաջին ռեպլիկան՝ Mitsuoka Bubu Classic SSK-ը, որն արտաքնապես նմանվում էր 1920-ական թվականների Mercedes-Benz SSK-ին[4][6]։ Երկու տարի անց ներկայացվել է Mitsuoka Bubu 356 Speedstar-ը, որն արտաքուստ Porsche 356-ի կրկնօրինակն է։ Մեքենայի ստեղծման ժամանակ օգտագործվել են ֆոլկսվագենյան շասսիներ և շարժիչ[7]։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 99 օրինակ[8]։
-
Ընկերության տարբերանշանը Mitsuoka Viewt մեքենայի կափարիչի վրա
-
Mitsuoka Bubu 502 եռանիվ միկրոավտոմոբիլ
-
Mitsuoka Bubu 505-C միկրոավտոմոբիլ
(1990-1999)
խմբագրել1990 թվականին ընկերությունը ներկայացրել է Mitsuoka Le-Seyde-ը, որը հինգերորդ սերնդի Nissan Silvia (S13)-ի մոդիֆիկացված տարբերակն է[9]։ Ստեղծվել է ընդամենը 500 օրինակ, որոնք վաճառվել են չորս օրում[9]։ 1991 թվականին հայտնված բաց տարբերակը՝ Mitsuoka Dore անվանումով, հիմնված էր երրորդ սերնդի Ford Mustang-ի վրա[10]։ Երկու մեքենաներն էլ արտադրվել են մինչև 1993 թվականը։ Mitsuoka Viewt ընտանիքի ավտոմեքենաների առաջին սերունդը, որը հիմնվել է երկրորդ սերնդի Nissan March-ի (K11) վրա, սկիզբ է առնում 1993 թվականին[11][12]։ Արտաքնապես մեքենան նման է 1960-ականների Jaguar Mark II-ին։ Ընկերության ամենավաճառվող մոդելն է, որի արտադրանքը տարեկան հասել է 1000 օրինակի[5]։
1994 թվականին կառուցվել է Mitsuoka Zero-1 ավտոմեքենան, արտաքնապես Lotus Super Seven կրկնօրինակը, որը 1996 թվականին որպես տրանսպորտային միջոց հավանության է արժանացել և Mitsuoka ընկերությունը դարձել Է Ճապոնիայի 10-րդ լիազորված ավտոմոբիլային ընկերությունը[4][5][13]։ 1996 թվականի աշնանը թողարկվել է Zero-1 երկրորդ սերունդը, որը կոչվել է Zero-1 Classic Type-F[14]։
Առաջին սերնդի Mitsuoka Galue սեդանը ստեղծվել է Nissan Crew-ի հիման վրա և արտադրվել 1996-2001 թվականներին[15]։ 1996 թվականին ներկայացվել է նաև Mitsuoka Ray փոքր ավտոմեքենաների առաջին սերունդը, որոնց արտաքին տեսքը հիմնված է Wolseley ավտոմեքենաների վրա։ Առաջին՝ երեքդռնանի սերնդի հիմքում Autozam Carol-ն է (Mazda Carol)։ Ստեղծողները, աշխատելով արտաքին տեսքի վրա, ոգեշնչվել են 1961 թվականի Wolseley Hornet ավտոմեքենայով[16]։ Հաջորդ երկու սերունդները հինգդռնանի էին։
1998 թվականի փետրվարին գործարկվել է միջին դասի Mitsuoka Ryoga սեդանը, որը թողարկվել է մինչև 2000 թվականը, երկրորդ սերնդի Nissan Primera (P11) հիման վրա[17]։ Մեքենան նաև ունեցել է ունիվերսալ թափքի տարբերակ[18]։ Բացի այդ, այդ տարի ընկերությունը գործարկել է մեկտեղանոց միկրոավտոմոբիլների կազմ, որը սկսվել է Mitsuoka MC-1, K-1 և K-2 մոդելներից, իսկ ավելի ուշ ներկայացրել MC-1, MC-1EV էլեկտրական տարբերակները[19]։ Երկրորդ սերնդի Ray-ը, որում ընկերությունը փորձել է խուսափել Wolseley-ի ավտոմեքենաների հետ ակնհայտ նմանությունից, ներկայացվել է 1999 թվականի հոկտեմբերին և իրենից ներկայացնում է նոր Mazda Carol-ի մոդիֆիկացված տարբերակը[16]։ Galue-ի երկրորդ սերնդի համար, որը թողարկվել է նաև 1999 թվականին, փոփոխվել է Nissan Cedric տասներորդ սերնդի (Y34)[15]:
-
Mitsuoka Le-Seyde
-
Le-Seyde: Mitsuoka Dore-ի բաց տարբերակ
-
Առաջին սերնդի Mitsuoka Galue
-
Mitsuoka Ray առաջին սերունդ
-
Mitsuoka Ryoga առաջին տարբերակ
(2000-2009)
խմբագրել2000 թվականի գարնանը գործարկվել է լոնդոնյան տաքսիների դիզայնի վրա հիմնված Mitsuoka Yuga մոդելը[4]։ Ավելի ուշ ընկերությունը ձեռք է բերել իրավունքներ, որպես London Taxis International-ի մեքենաների դիստրիբյուտոր[20]։ Le-Seyde երկրորդ սերունդը, որը կոչվում է New Le-Seyde, հիմնված է արդեն յոթերորդ սերնդի Nissan Silvia-ի (S15) վրա, թողարկվել է 2000 թվականի նոյեմբերին և արտադրվել մինչև 2001 թվականը[4]։
2001 թվականի ամռանը գործարկվել է Ryoga ընտանիքի երկրորդ սերունդը՝ հիմնված Nissan Sunny (B15)-ի վրա[17]։ Ի տարբերություն առաջին սերնդի, որում փոփոխվել էր միայն մեքենայի դիմացի հատվածը, այստեղ ընկերությունը աշխատել է նաև մեքենայի ետին մասի փոփոխության վրա, ինչի շնորհիվ շատ բարդ էր դր ամեջ նկատել Nissan Sunny մոդելը[21]։ Այն արտադրվել է մինչև 2011 թվականը։ 2002 թվականին թողարկվել է Ray ընտանիքի երրորդ սերունդը, որի հիմքում ընկել է Daihatsu Mira Gino-ն[22]։ Մեքենայի առջևի մասը կառուցվել է 1965 թվականի Wolseley 1100-ի հիման վրա։ 2002 թվականին գործարկվել է նաև Mitsuoka Convoy88 Էլեկտրական միկրոավտոմոբիլը[19]։ Ավելի ուշ, ընկերությունը ներկայացրել է դրա բարելավված տարբերակը, սահմանելով Ճապոնիայի համար առաջին անգամ լիթիումա-իոնային հիմքով միկրոավտոմոբիլի շարժչների արտադրությունը[23]։
Honda ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, 2004 թվականի գարնանը Mitsuoka Nouera սեդանի առաջին սերունդի մոդելը արտադրվել է Honda Accord-ում[24]։ 2005 թվականի հուլիսին ներկայացվել է Mitsuoka Galue երրորդ սերունդը՝ հիմնված արդեն առաջին սերնդի Nissan Fuga (Y50)-ի վրա[11]։ Օգոստոսին ներկայացվել է Mitsuoka Classic Type F՝ միկրոավտոմոբիլ Mitsuoka Micro Type-F մեքենայի միկրո-տարբերակը՝ 200 օրինակով[25]։ Այս տարվա սեպտեմբերին գործարկվել է Viewt-ի երկրորդ սերունդը, որի հիմքը նույնպես թարմացվել է մինչև երրորդ սերունդ՝ Nissan March (K12): 2006 թվականի աշնանը սկսվել է Mitsuoka Orochi-ի սեփական մշակման սպորտային մեքենայի արտադրանքը[26][27]։ Ճապոնիայում սպորտ-մեքենայի գինը հասել է 120 հազար դոլարի[5]։ Ավելի ուշ ներկայացվել է Mitsuoka Type R (Mitsuoka K-4) միկրոավտոմոբիլը՝ 240 օրինակով։ Galue-Mitsuoka Galue Convertible ընտանիքի կաբրիոլետը ներկայացվել է 2007 թվականին[28]։ Մեքենան ստեղծվել է Ford Mustang-ի հիման վրա։
2008 թվականի սկզբին ներկայացվել է Galue-Mitsuoka Galue 2-04 ընտանիքի «կոմպակտ» մոդելը, որի հիմքում ընկած է եղել է Toyota Corolla Axio-ն[29]։ Toyota Corolla Axio-ի հիման վրա Ամռանը գործարկվել է Nouera-Mitsuoka Nouera 6-02 սեդանի երկրորդ սերունդը[30]։
2008 թվականի հոկտեմբերին ներկայացվել է երկար լիմուզին Galue S50 երկարացված տարբերակը՝ Mitsuoka Galue-ն[31]։ Լիմուզինը վաճառքի է հանվել էր 84000 $-ով։ Դեկտեմբերին ներկայացվել է Mitsuoka Himiko ռոդսթերը[32]։ Մեքենան ստեղծվել է Mazda MX-5 երրորդ սերնդի (NC) հիման վրա, որի շասսին երկարացրել են 700 մմ-ով։ 2009 թվականին ընկերությունը սկսել է օգտագործել Mitsuoka Viewt մոդելը՝ դրանց ընթացքը վերափոխելով ավելի կոմպակտ Mitsuoka Cute-ի, որը դարձել է ընկերության մոդելային շարքի ամենաէժան ավտոմեքենան[33][34]։
-
Mitsuoka Ryoga երկրորդ տեսակ (տեսքը ետևից)
-
Առաջին սերնդի Mitsuoka Nouera
-
Երկրորդ սերնդի Mitsuoka Viewt (տեսքը ետևից)
-
Mitsuoka Orochi սպորտային մեքենա
-
Mitsuoka Galue 2-04
(2010-2019)
խմբագրել2010 թվականի մարտին թողարկվել է Toyota Corolla Axio-ի հիման վրա ստեղծված Mitsuoka Galue Classic մոդելը, իսկ հաջորդ ամսին՝ 2010 թվականի ապրիլին, ներկայացվել է Mitsuoka Like էլեկտրական ավտոմեքենան, որը Mitsubishi i-MiEV-ի մոդիֆիկացված տարբերակն է՝ 175 մմ անիվային բազայով ավելացված և հինգ ուղևոր տեղավորող[35]։ Նույն տարվա նոյեմբերին ներկայացվել է Mitsuoka Galue-ի չորրորդ սերունդը։ Մոդելը ստեղծվել է Nissan Teana (J32) երկրորդ սերնդի հիման վրա[36]։
2012 թվականին ներկայացվել է Viewt ընտանիքի երրորդ սերունդը[37]։ Դրա հիմքում չորրորդ սերնդի Nissan March-ն է (K-13)[38]։ Այս տարի նորամուտը նշել է նաև ընկերության երկանիվ էլեկտրամոբիլը՝ Mitsuoka Like-T3-ը։ Միկրոավտոմոբիլը ունի 100 կգ բեռնունակություն։
Toyota Corolla Axio-ի հիման վրա 2014 թվականին ներկայացվել է Mitsuoka Ryugi մոդելը, որը նույնպես հիբրիդային տարբերակ է ունեցել[39]։ Mitsuoka Galue-ի հինգերորդ սերունդը, որի հիմքում երրորդ սերնդի Nissan Teana-ն է (L33), ներկայացվել է 2015 թվականին[40][41]։ 2015 թվականին սկսվել են նաև Mitsuoka Himiko-ի վաճառքները Մեծ Բրիտանիայի տարածքում Mitsuoka Roadster անվանումով։ 2016 թվականի սկզբին Ryugi ընտանիքը համալրվել է Mitsuoka Ryugi Wagon ունիվերսալ մոդելով, որի հիմքում ընկած է եղել Toyota Corolla Fielder-ը[4][42][43]։ 2016 թվականի աշնանը ներկայացվել է Mitsuoka Galue ձախակողմյան ղեկով մոդելը՝ Չինաստանի և Մերձավոր Արևելքի վաճառքի համար[44]։
(2020-մեր օրեր)
խմբագրել-
Չորրորդ սերնդի Mitsuoka Galue
-
Երրորդ սերնդի Mitsuoka Viewt
-
Եռանիվ էլեկտրոմոբիլ Mitsuoka Like-T3
-
Mitsuoka Ryugi
-
Mitsuoka Himiko (Mitsuoka Roadster)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hiroko Tashiro and Ian Rowley (2008). «In Japan, a Car Apart from the Pack». Bloomberg Business Week website. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Автобизнес на смерти. Mitsuoka выпустила новый катафалк». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Production History» (անգլերեն). Официальный сайт похоронного бизнеса компании. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «History of Mitsuoka» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Сбывшаяся мечта Сусуму Мицуоки». Авто Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Mitsuoka Bubu Classic SSK» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Mitsuoka Bubu 356 Speedstar» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Brian Long Porsche 356. — Veloce Publishing Ltd, 2002. — С. 172. — 193 с. — ISBN 9781903706480
- ↑ 9,0 9,1 «Ретро-обманщица: опыт владения Mitsuoka Le-Seyde». Колёса. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Le-Seyde». Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 11,0 11,1 «Mitsuoka Viewt» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Japanische Kitsch-Kutschen» (գերմաներեն). Auto Motor Und Sport. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Mitsuoka Zero1» (ճապոներեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Mitsuoka Zero-1» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 15,0 15,1 «Mitsuoka Galue» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 16,0 16,1 «BMC 1100/1300: Japanese variations» (անգլերեն). AROnline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 17,0 17,1 «Mitsuoka Ryoga» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Mitsuoka Ryoga Wagon (Мицуока Рёга Универсал)». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 19,0 19,1 «Microcar Series» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Mitsuoka Yuga» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Mitsuoka Ryoga (Мицуока Рёга)». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Features: Faking it – Japan's BMCs» (անգլերեն). AROnline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Mitsuoka впервые в Японии установила литий-ионные аккумуляторы на «микромобиль»». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Новая модель Mitsuoka на базе Honda Accord». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Mitsuoka представила модель Micro Type-F». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Meet Japan's 180-KG Mitsuoka Micro Car» (անգլերեն). Motorauthority. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Mitsuoka представила новый автомобиль Micro Type-R». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Send it to the Galue factory: Mitsuoka's 'Stang/Rolls hybrid» (անգլերեն). Autoblog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Mitsuoka Galue204 — почти Toyota Corolla». Колёса. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Mitsuoka Nouera 2008, седан, II поколение (07.2008 - 05.2012) - технические характеристики и комплектации». Drom. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Mitsuoka сделала из Фуги эклектичный лимузин». Драйв. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Японские дизайнеры состарили родстер MX-5». Драйв. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Mitsuoka Cute» (ճապոներեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Колеса ужаса. Mitsuoka выпускает Cute — то ли новый то ли подержанный компакт-кар». Drom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Mitsuoka turns i-MiEV into monster-Like 5-seater, now taking reservations» (անգլերեն). Autoblog. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Voitures du monde: Mitsuoka Galue» (ֆրանսերեն). Turbo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Mitsuoka Viewt: снова за старое». Top Gear Russia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Mitsuoka Debuts Like-T3 Electric Utility Vehicle» (անգլերեն). EV World. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Новая «Мицуока» стала гибридом». Motor.kz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Mitsuoka launches all-new Galue» (անգլերեն). Bangkok Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Announcement on release of new model, new grade and limited edition, and opening of new showroom from Mitsuoka Motor (Thailand)» (PDF) (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Mitsuoka Roadster (2015): meet the MX-5 that thinks it's a Morgan» (անգլերեն). Car Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Линейка моделей Mitsuoka пополнилась гибридным универсалом». Motor. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Японская Mitsuoka представила леворульный седан Galue». Колёса. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.