Mississippi Sheiks
Mississippi Sheiks, 1930-ական թվականների հանրահայտ ամերիկյան քանթրի-բլյուզ խումբ[1]։
2008 թվականին խմբի «Sitting on Top of the World» (1930) բլյուզային սինգլը ներառվել է Գրեմմիի փառքի սրահի ցանկի մեջ[2]։
Պատմություն
խմբագրելMississippi Sheiks-ը գլխավորապես բաղկացած է եղել Չեթմոն ընտանիքի անդամներից, որոնք եկել էին Բոլթոնից և բավականին հայտնի էին Դելտայի շրջանում։ Ընտանիքի հայրը՝ Հենդերսոն Չեթմոնը (Henderson Chatmon), ստրկատիրական ժամանակաշրջանում եղել է լավ տեխնիկական ունակություններով երաժիշտ։ Նրա երեխաները մեծացել են երաժշտական մթնոլորտում և նրանցից առավել հայտնին է դարձել կիթառահար Արմենթեր Չեթմոնը (Armenter Chatmon), որն ավելի հայտնի է որպես Բո Քարթեր։ Վերջինս բացի Sheiks-ում մասնակցությունից՝ մենակատարի հաջող կարիերա է ունեցել, ինչը, հավանաբար, հենց նպաստել է խմբի հաջողությանը։
1930 թվականին՝ առաջին ձայնագրության պահին, Քարթերի խմբի կազմում էին մտնում Լոնի Չեթմոն (ֆիդլ) և Սեմ Չեթմոն (կիթառ) եղբայրները, ինչպես նաև Ուոլթեր Վինսոնը (կիթառ)։ Ավելի ուշ՝ միացել է Չարլի ՄաքՔոյը։ Խմբի իսկական առաջատարներ դարձան Լոնի Չեթմոնը և Ուոլտեր Վիլսոնը։
Երաժշտություն
խմբագրելԲո Քարթերի սոլո աշխատանքները առանձնանում էին նշանակալի սեքսուալ բնույթով, և դա, ընդհանուր առմամբ արտահայտվեց խմբի ոճի վրա։ Mississippi Sheiks խումբը հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ի հարավում՝ հասնելով նաև հյուսիսային շրջաններ (օրինակ՝ Չիկագո և Նյու Յորք)։
Խմբային առաջին և գլխավոր հաջողությունը կապված է «Sitting on Top of the World» (1930) ստեղծագործության հետ, որը առավել ուշ ձայնագրվել է Դոք Ուոթսոնի, Բոբ Ուիլիսի (մի քանի անգամ), Վուլֆ Հաուլինի, Նեթ Քինգ Քոուլի, Բիլ Մոնրոյի, Հարի Բելֆոնտիի, Ֆրենկ Սինատրայի, Բոբ Դիլանի, Cream-ի, Grateful Dead-ի, Ջեֆ Հիլի, Ջոն Լի Հուքերի, Բիլ Ֆրիզելի և Ջեք Ուայթի կողմից։ Երգը նաև հնչում է ռեժիսոր Էլիա Կազանի «Դեմքը ամբոխում» (1957) ֆիլմում։ Իր ստեղծագործական կյանքի 5 տարիների ընթացքում Mississippi Sheiks խումբը ձայնագրել է ավելի քան 70 երգ այնպիսի լեյբլների համար, ինչպիսիք են Okeh Records-ը, Paramount Records-ը և Bluebird Records-ը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Du Noyer, Paul (2003). The Illustrated Encyclopedia of Music (1st ed.). Fulham, London: Flame Tree Publishing. էջ 181. ISBN 1-904041-96-5.
- ↑ «2008 Grammy Hall of Fame List» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Oliver, Paul. Blues Off The Record. Kent։ The Baton Press, 1984.
- Wyman, Bill with Richard Havers. Bill Wyman's Blues Odyssey. London։ Dorling Kindersley 2001. pp. 211–2 ISBN 0-7894-8046-8