Mild High Club, ամերիկյան փսիխոդելիկ փոփ ժանրում հանդես եկող երաժշտական խումբ, որի առաջնորդը Ալեքսանդր Բրեթինն է[1]։

Mild High Club
ԵրկիրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ժանրերփսիխոդելիկ փոփ
Գործունեություն2013 (2013)–ներկա
ԼեյբլStones Throw Records

Պատմություն

խմբագրել

Բրեթինը մեծացել է Միդվեսթում՝ ֆլեյտա նվագելով դպրոցական նվագախմբում[2]։ Նա ջազ է սովորել Չիկագոյի Կոլումբիայի քոլեջում, իսկ 2013 թվականին հիմնել է Mild High Club երաժշտական խումբը[3]։ Բրեթինն աշխատել է Mild High Club-ի առաջին՝ «Timeline» ալբոմի վրա գրեթե երեք տարի և թողարկել այն 2015 թվականին[4]։

Նրա երկրորդ՝ «Skiptracing» ստուդիական ալբոմը, թողարկվել է 2016 թվականին։ Pitchfork ամսագրի գրախոսության մեջ ասվում է, որ «Skiptracing» ալբոմում հանդես է գալիս «ավելի ինքնավստահ արտիստ՝ ավելի ամբողջական տեսլականով և ձայնով»[5]։

2021 թվականի հուլիսի 27-ին, գրեթե հինգ տարի դադարից հետո, հայտարարվել է Mild High Club-ի նոր՝ «Going, Going, Gone» ալբոմը։ Այս անոնսը ուղեկցվել է նշված ալբոմի «Me Myself and Dollar Hell» սինգլով։ Այն թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին[6]։ 2022 թվականին «Skiptracing» ալբոմի «Homage» երգը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրվել է ոսկե[7]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Timeline (2015)
  • Skiptracing (2016)
  • Sketches of Brunswick East (2017, King Gizzard & the Lizard Wizard խմբի հետ)
  • Going, Going, Gone (2021)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mild High Club: Skiptracing». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  2. «5 questions with Mild High Club». El Paso Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  3. «An Interview with Mild High Club». BOSTON HASSLE (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Mild High Club's New Album, Skiptracing, Is Embedded With Double Entendres and Noir Influences». SF Weekly (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Mild High Club: Skiptracing». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Mild High Club – Going Going Gone | Stones Throw Records». Stonesthrow.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «American certifications – Mild High Club». Recording Industry Association of America. Վերցված է January 22, 2022-ին.