Met Gala, Տարազի ինստիտուտ, նաև՝ Met Ball, Աննա Վինտուրի անվան տարազի ինստիտուտ օգտին ամենամյա դրամահավաքի միջոցառում։ Այն իրենից ներկայացնում է Տարազի ինստիտուտի բաց ամենամյա ցուցադրություն[6]։ Ամեն տարի միջոցառումը նշում է Տարազի ինստիտուտի ցուցադրության թեման. ցուցադրությունը երեկոյան զգեստի թեմա է տալիս, հյուրերն իրենք պետք է ընտրեն իրենց շրջազգեստը՝ ցուցադրության թեմային համապատասխան։

Met Gala
Տեսակfundraising event?
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք[2][1]
ՎայրՄետրոպոլիտեն թանգարան[1] և Աննա Վինտուրի կոստյումի համալսարան
Անվանված էՄետրոպոլիտեն թանգարան[3]
Հիմնադրված է1948[4][5]
ՀիմնադիրԷլինոր Լամբերտ[5]

Վոգի նախկին գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդի թողած ժառանգության վրա հիմնվելով՝ 1973 թվականից Met Gala-ն հայտնի է դարձել որպես ճոխ, ժողովրդային միջոցառում և համարվում է Նյու Յորքի բարձր հասարակության կյանքում կարևորագույններից մեկը[7][8]։

Այն նաև Նյու Յորքում միջոցների հավաքի ամենախոշար միջոցառումն է. 2013 թվականին հավաքվել է 9 միլիոն դոլար, հաջորդ տարում՝ ռեկորդային 12 միլիոն դոլա[9][10][11][12][13]։ Met Gala-ն համարվում է ինստիտուտի ֆինանսավորման ամենանշանակալի աղբյուրներից մեկը, ներդրումների ամբողջ ծավալը 2019 թվականի միջոցառումից հետո գերազանցում է 200 միլիոն դոլարը։ Աննա Վինտուրը Ինստիտուտի ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցրել 1995 թվականից[14]։

Պատմություն խմբագրել

 
Ռիհաննան Met Gala 2017-ում

Met Gala-ն հիմնադրվել է 1948 թվականին նորաձևության հրապարակախոս Էլինոր Լամբերտի կողմից՝ որպես նոր հիմնադրված Տարազի ինստիտուտի և ամենամյա ցուցադրության բացման համար գումար հավաքելու միջոց։ Առաջին միջոցառումը իրենից ներկայացնում էր աշխարհիկ ընթրիք, որի տոմսը 50 դոլար էր[15]։ Իր գոյության առաջին մի քանի տասնամյակի ընթացքում Met Gala-ն Նյու Յորքի բարեգործական հաստատությունների համար անցկացվող բազմաթիվ ամենամյա արտոնություններից մեկն էր։ Համապատասխանաբար առաջին միջոցառման այցելուները եղել են Նյու Յորքի բարձր հասարակության կամ նորաձևության ինդուստրիայի անդամները։ 1948-1971 թվականներին միջոցառումը անցկացվել է Կենտրոնական պարկում, Ծիածանի սենյակում, Ուոլդոֆ Աստորիայում[16]։

Երբ 1972 թվականին Դիանա Վրիլանդը դարձել է Տարազի ինստիտուտի խորհրդատու, Met Gala-ն սկսել է ավելի գլամուրային միջոցառման վերածվել, չնայած այն դեռ ուղղված էր հասարակությանը[17]։ Միջոցառումը սկսել է կենտրոնանալ հայտնիների վրա և ներգրավել այնպիսի անհատականությունների, ինչպիսիք են Էլիզբեթ Թեյլորը, Էլթոն Ջոնը, Լայզա Մինելլին, Շերը՝ քաղաքային էլիտայի հետ միասին[16]։ Հենց Վրիլանդի ղեկավարման տարիներին Met Gala-ն առաջին անգամ կայացել է Մետրոպոլիտեն ակումբում[16]։

Մանրամասներ խմբագրել

Met Gala-ն գումար հավաքելու խոշորագույն բարեգործական միջոցառում է, որը ծառայում է որպես ինստիտուտի ամենամյա նորաձևության ցուցադրության բացման տոն[18][19]։ Այդ իրադարձությունից հետո ցուցադրությունը տևում է մի քանի ամիս։ 2014 թվականին անցկացվել է մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը[20]։ Միջոցառումը, որին մասնակցում էին արվեստի, նորաձևության, բարձր հասարակության, կինոյի երաժշտության գործիչները, անցկացվում է Մետրոպոլիտեն կենտոնում 1948 թվականից[21] և համարվում է նորաձևության ինդուստրիայի գլխավոր ամենամյա միջոցառում կարմիր գորգի վրա[19][22][23][24][25]։ Նրա կարմիր գորգերը լայնորեն ցուցադրվում են, քննարկվում և քննադատվում[26][27][28][29]։ Թանգարանը փակ է հանրության համար մայիսի առաջին երկուշաբթի օրը հանդիսավոր միջոցառման պատճառով[30]։

Վոգ ամսագրի գլխավոր խմբագիր և Met Gala ամսագրի նախագահ Աննա Վինտուրը 1995 թվականից ղեկավարում է ինչպես բարեգործական կոմիտեն, այնպես էլ հրավիրյալների ցուցակը, իսկ Vogue-ի աշխատակիցներն օգնում են կազմել հրավիրյալների ցուցակը։ 2014 թվականին տոմսերն արժեին 30 000 ԱՄՆ դոլար նրանց համար, ովքեր չեն ընդգրկվել հյուրերի պաշտոնական ցուցակում, այն բանից հետո, երբ գները բարձրացվել են 10 000 դոլարով, որպեսզի բացառիկություն հաղորդեն միջոցառմանը[23][31][32]։ Հյուրերի ամենամյա ցուցակը սահմանափակվում է մոտ 650-700 անձով[33][34]։

Թեմա խմբագրել

Ամեն տարի Met Gala-ն ունի իր թեմատիկան և ներառում է իր մեջ կոկտեյլներ և պաշտոնական ընթրիքներ[35][36]։ Կոկտեյլի ժամանակ հյուրերը ժամանում են, գնում կարմիր գորգով, այցելում տարվա հատուկ թեմատիկ ցուցահանդես և նստում են ճաշելու՝ դիտելով ներկայացումներ ականավոր արտիստներից[34]։ Այս թեման ոչ միայն սահմանում է ամենամյա ցուցահանդեսի տոնը, այլև հյուրերին, ովքեր պետք է հագնվեն տարվա թեմային համապատասխան՝ հանդերձանք ընտրելով աշխարհի առաջատար դիզայներներից[37][38]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.vogue.com/article/everything-to-know-met-gala-guide-2023
  2. https://www.smithsonianmag.com/smart-news/met-gala-2021-american-fashion-costume-institute-180978660/
  3. https://www.vogue.com/article/everything-we-know-about-met-gala-2021
  4. https://www.metmuseum.org/blogs/now-at-the-met/2020/met-gala-costume-institute-benefit-brief-history
  5. 5,0 5,1 https://wwd.com/fashion-news/fashion-scoops/met-gala-history-how-it-turned-from-fundraiser-to-fashions-biggest-night-1235167840/
  6. «The Costume Institute | The Metropolitan Museum of Art». www.metmuseum.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  7. «The Met Ball Was So Much Better Before All the Celebrities Showed Up». Town & Country (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «A Look Back At The Met Gala's History And Decor Throughout The Years | Architectural Digest». Architectural Digest (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «YouTube». www.youtube.com.
  10. Bourne, Leah (2011 թ․ մայիսի 5). «Everything You Ever Wanted to Know About the Met Gala (But Were Too Afraid To Ask)». NBC New York. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  11. «Anna Wintour 'Wants More Exclusivity' at the Met Ball – The Cut». Nymag.com. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  12. Kramer, Peter (2010 թ․ մայիսի 4). «Top social ticket: NYC's Costume Institute gala». USA Today. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  13. The Metropolitan Museum of Art Guide. Metropolitan Museum of Art. ISBN 9781588394552.
  14. Annie Brown (2019 թ․ մայիսի 5). «How the Met Gala became the 'fashion Oscars'». Sydney Morning Herald. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  15. Chilton, Nancy (2018 թ․ ապրիլի 30). «The Met Gala: From Midnight Suppers to Superheroes and Rihanna». www.metmuseum.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  16. 16,0 16,1 16,2 «A Look Back At The Met Gala's History And Decor Throughout The Years | Architectural Digest». Architectural Digest (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «The Met Ball Was So Much Better Before All the Celebrities Showed Up». Town & Country (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. Whitworth, Melissa (2011 թ․ ապրիլի 28). «Countdown to the Met Ball 2011». The Daily Telegraph. Telegraph Media Group Limited. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  19. 19,0 19,1 «First Look: Inside the Met for Tonight's Costume Institute Gala». New York. 2011 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  20. «Charles James: Beyond Fashion: May 8 – August 10, 2014». Metropolitan Museum of Art. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  21. http://www.metmuseum.org/about-the-met/curatorial-departments/the-costume-institute
  22. Trebay, Guy (2003 թ․ նոյեմբերի 25). «Final Splash For Publicist». New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  23. 23,0 23,1 «The Charity Ball Game». New York. 2005 թ․ մայիսի 21. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  24. Vogel, Carol (2008 թ․ դեկտեմբերի 15). «Brooklyn Museum's Costume Treasures Going to the Met». New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  25. Derschowitz, Jessica (2013 թ․ ապրիլի 9). «Beyonce named honorary chair for Costume Institute gala». CBS News. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  26. Rodriguez, Leah (2014 թ․ մայիսի 5). «See All the Looks From the 2014 Met Gala». New York. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  27. Malle, Chloe. «Met Gala 2014: The 64 Best Dressed Celebrities». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  28. Oliver, Simone S. (2014 թ․ մայիսի 6). «Beauty on the Met Gala Red Carpet». The New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  29. Dee, Britteny (2014 թ․ մայիսի 6). «Met Gala 2014 Theme: Ball Gowns That Would Make Charles James Proud». Fashion Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  30. «The Met Fifth Avenue». The Metropolitan Museum of Art, i.e. The Met Museum. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  31. Staff, AOL. «You can't afford to go to the Met Gala and you probably wouldn't get in even if you could».
  32. Gurfein, Laura (2014 թ․ ապրիլի 17). «Anna Wintour Raised Met Ball Ticket Prices, Wants 'Exclusivity' – That's a Spicy Met Ball! – Racked NY». Ny.racked.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  33. Bourne, Leah (2013 թ․ ապրիլի 29). «10 Ways to Get Invited to the Met Gala». The Vivant. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  34. 34,0 34,1 «The Wild Bunch». Vogue: 110–32. July 2009.
  35. Levine, Joshua (2011 թ․ մարտի 24). «Anna Wintour's Brand Anna - WSJ.com». Online.wsj.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  36. Cristobal, Sarah. «Salute to the King: The Haute Monde Descends on the Met to Celebrate Legendary Couturier Paul Poiret». Style.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.
  37. «Revel, Revel». Vogue: 116–50. July 2011.
  38. Hyland, Véronique (2014 թ․ մայիսի 1). «Men Are Freaking Out About What to Wear to the Met Ball». New York. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.