«Made of Stars», երգ, որով երգիչ Հովի Սթարը ներկայացրել է Իսրայելը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։ Երգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2016-ի եղրափակչում։ Երգի հեղինակն է Դորան Մեդալին։ Երգը թվայնացված տեսքով թողարկվել է Universal Music Group-ի կողմից 2016 թվականի մարտի 30-ին։

Made of Stars
Եվրատեսիլ 2016-ի երգ
ԵրկիրԻսրայել
Երգիչ(ներ)Հովի Սթար
Լեզուանգլերեն
Երգահան(ներ)Դորոն Մեդալի
Բառերի հեղինակ(ներ)Դորան Մեդալի
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք7
Կիսաեզրափակչի միավորներ147
Եզրափակչի արդյունք14
Եզրափակչի միավորներ135
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Golden Boy (2015)   
I Feel Alive (2017) ►

Եվրատեսիլ երգի մրցույթԽմբագրել

Իսրայելի մասնակիցը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի համար ընտրվել է HaKokhav HaBa L'Eirovizion նախընտրական փուլի շնորհիվ։ Մրցույթը բաղկացած էր տասնհինգ շոուներից։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 3-ին Երուսաղեմ քաղաքի G.G. Studios-ում։ Չորս արտիստներ կատարում էին Եվրատեսիլ 2016-ի համար գրված պոտենցիալ երգը, որն ուղարկված ավելի քան 100 հայտերից ընտրվել էր պրոֆեսիոնալ հանձնաժողովի կողմից։ Հաղթողն ընտրվեց երկու փուլից։ Առաջին փուլում չորս կատարողները մրցեցին միմյանց միջև և յուրաքանչյուրը կատարեց այլ հայտնի երգ։ Առաջին փուլի ժամանակ Հովի Սթարը կատարեց "Stay with Me" երգը, իսկ երկրորդ փուլում, որտեղ կատարեց իր Եվրատեսիլյան երգը, նա հաղթեց, հավաքելով հեռուստադիտողների քվեարկության միավորների 68%-ը։

ՏեսահոլովակԽմբագրել

«Made of Stars» երգի տեսահոլովակը առաջին անգամ թողարկվել է Հովի Սթարի YouTube-յան ալիքում՝ 2016 թվականի մարտի 13-ին, երեք րոպե և տասնչորս վայրկյան ընդհանուր տևողությամբ[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել