Հովի Սթար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հովավ Սեկուլեց (եբր.՝ חובב סקולץ, նոյեմբերի 9, 1986, Կիրյատ Ատա, Հայֆա, Հայֆայի մարզ, Իսրայել), մեծ մասամբ հայտնի է իր բեմական անվամբ` Հովի Սթար, իսրայելցի երգիչ։
Հովի Սթար | |
---|---|
Ի ծնե անուն | եբրայերեն՝ חובב סקולץ |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1986 (37 տարեկան) Կիրյատ Ատա, Հայֆա, Հայֆայի մարզ, Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, կրկնօրինակող և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Hovi Star Վիքիպահեստում |
2016 թվականին ներկայացրել է իր երկիր Եվրատեսիլում։
Կենսագրություն
խմբագրելԵրաժշտական կարիերա
խմբագրել2009 թվականին մասնակցել է «Ծնվել է աստղ» երաժշտական մրցույթին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։ 2015 թվականին հաղթելով իսրայելական «Եվրատեսիլի հաջորդ աստղը» տաղանդների շոուն, Հովավը թույլատվություն ստացավ ներկայացնելու Իսրայելը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում` իր «Made of Stars» երգով։ 2016 թվականի մայիսի 12-ին Հովավը անցնում է մրցույթի եզրափակիչ և վերջնական արդյունքում զբաղեցնում 14-րդ հորիզոնականը։
Անձնական կյանքը
խմբագրելԾնվել է հրեայի ընտանիքում։ Մոր ծնողները Մարոկկոյի ռաբբի Հովավ Բիտոնն ու նրա կինն են:Հայրական պապը Դավիթ Սեկուլեցը Ռումինիայից է,իսկ տատիկ Մարգալիտը ծնվել է Եգիպտոսում։ Երբ լրանում ե նրա 4 տարին ծնողները բաժանվում են։ Մայրը ամուսնանում է բասկետբոլիստ Ջոա ՄակԿինտայրի հետ, որի արդյունքում ընտանիքը ևս մեկ անգամ տեղափոխվում է։ Հովավը սովորել է հրեական կրոնական դպրոցում,որտեղ հաճախ ենթարկվում էր ծաղրի ու վիրավորանքների։ Զինվորական ծառայությունը անցկացրել էլ ռազմական նվագախմբում։ Նա փորձառու ոճաբան է և դիմահարդար։ 2016 թվականի ապրիլին ռուսական օդանավակայանում նա կոնֆլիկտ է ունենում ռուս իրավապահների հետ համասեռամոլ լինելու պատճառով:Նա ասել է, որ իրավապահները վիրավորել նրան` փչացնելով նրա անձնագիր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովի Սթար» հոդվածին։ |