«Luktelk» (հայերեն՝ Սպասել), լիտվացի երգիչ-երգահան Սիլվեստեր Բելթի երգը։ Թողարկվել է 2024 թվականի հունվարի 11-ին։ Բելթը պետք է ներկայացնի Լիտվան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որն անց է կացվելու Շվեդիայի Մալմյո քաղաքում[1]։

«Luktelk (երգ)»
Սիլվեստեր Բելթի երգը
Ժանրէլեկտրոնային երաժշտություն և փոփ
Լեզուլիտվերեն
Տևողություն2:41

Նախապատմություն խմբագրել

«Luktelk»-ը հեղինակել է Սիլվեստեր Բելթը՝ Ջեսիկա Շիվոկայտեի և Ելենա Յուրգաիտեի հետ միասին[2]։ Հարցազրույցներից մեկում Բելթը նշել է, որ երգը մատրիցայի օղակում խրված լինելու մասին է, այնուհետև նշելով, որ «երբ մենք խրվում ենք մեր ամենօրյա առաջադրանքների մեջ, որոնք կրկնվում են ամեն օր, մենք այլևս չենք կարող ասել՝ երազում ենք, թե մեկ այլ հարթության մեջ։ Խոսքն այն մասին է, որ, ընդհանուր առմամբ, մենք դժբախտ ենք և գոյություն ունենք միայն մակերեսի վրա, և դա այլևս չի գործում:.. [բայց] ի վերջո, վաղը մենք արթնանում ենք և մենք դեռ պետք է պարենք»[3]։

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ խմբագրել

Eurovizija.LT խմբագրել

Eurovizija.LT-ն ազգային եզրափակիչ ձևաչափն էր, որը կազմակերպել է LRT-ն՝ ընտրելու համար Լիտվայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։ 2024 թվականի համար մրցույթում եղել է 40 մասնակցից, եղել են հինգ կիսաեզրափակիչներ որոնք անցկացվեց 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 10-ը իսկ եզրափակիչը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 17-ին[4][5]։ Ժյուրիի և հանրության քվեարկության արդյունքում որոշվել է, թե ովքեր են անցում եզրափակիչ։ Եզրափակիչից լավագույն երեք հայտերը անցել են հեռուստաքվեարկության վերջին փուլ՝ ընտրելով հաղթողին[6][7]։

Եվրատեսիլ երգի մրցույթում խմբագրել

Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ բոլոր երկրները, բացառությամբ հյուրընկալող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն երկու կիսաեզրափակիչներից մեկում՝ մրցելու համար։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչի լավագույն տասնյակը դուրս է գալիս եզրափակիչ[8]։ Լիտվան ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի առաջին կեսում[9]։

Չարթեր խմբագրել

Չարթ (2024) Լավագույն

դիրք

Լիտվա (AGATA)[10] 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lithuania picks Silvester Belt to go to Eurovision». LRT. 2024 թ․ փետրվարի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Luktelk - song and lyrics by Silvester Belt». Spotify. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  3. Augaitė, Edita (2024 թ․ փետրվարի 14). «Silvester Belt: 'That's What I Love About Music, That We Can All Adapt It To Our Own Personal Stories'». ESC Bubble. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Prasideda registracija į nacionalinę 'Eurovizijos' atranką: šįkart galutinis sprendimas bus priimtas žiūrovų» [Registration for the national Eurovision selection begins: this time the final decision will be made by the audience]. LRT (լիտվերեն). 2023 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  5. «Skelbiami nacionalinės 'Eurovizijos' atrankos dalyviai: prie starto linijos – 40 dainų» [The participants of the national Eurovision selection have been announced: at the starting line, 40 songs]. LRT (լիտվերեն). 2023 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  6. «Lithuania 2024: 'EUROVIZIJA.LT' participants and details released». EBU. 2023 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  7. «Eurovizija» [Eurovision]. LRT (լիտվերեն). 2023 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  8. Van Dijk, Sem Anne (2023 թ․ դեկտեմբերի 13). «Eurovision 2024: Semi-Final Allocation Draw on January 30». Eurovoix. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  9. «Eurovision 2024: Semi-Final Draw results». EBU. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  10. «2024 4-os savaitės klausomiausi (TOP 100)» [2024 4th week's most listened to (TOP 100)]. AGATA (լիտվերեն). 2024 թ․ հունվարի 26. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.