Love is… (մաստակ)
Love is…, թուրքական արտադրության մաստակ` սիրո վերաբերյալ թևավոր խոսք պարունակող միջադիր նկարով («տիպով»)։ Բավականին հայտնի էր հատկապես 1990֊ական թվականներին Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Մինչև այժմ էլ Թուրքիան արտադրում է մաստակը և արտահանում տարբեր երկրներ։
Համեր խմբագրել
Մաստակն ունի երկգույն փաթեթավորման թուղթ և երկու համ, որոնք խորհրդանշում են «երկու մրգերի սերը»[1]։ Ընդհանուր արտադրվում է 8 տեսակ՝ տարբեր համային համադրություններով.[1]
- բանան և ելակ (երկնագույն թուղթ՝ սպիտակ եզրերով)
- անանաս և նարինջ (նարնջագույն թուղթ՝ դեղին եզրերով)
- բալ և լիմոն (սև կամ ազնավամորու գույնի թուղթ՝ դեղին եզրերով)
- անանուխ և մենթոլ (ծովային ալիքի գույնի՝ թուղթ արծաթագույն եզրերով)
- խնձոր և լիմոն (բաց կանաչ գույնի թուղթ՝ դեղին եզրերով)
- կոկոս և անանաս (դեղին թուղթ՝ բաց կանաչ եզրերով)
- սև բալ և լիմոն (սև թուղթ՝ դեղին եզրերով)
- շոկոլադ (վարդագույն թուղթ՝ շագանակագույն եզրերով)
Միջադիր խմբագրել
Մաստակի միջադիրի վրա պատկերված են բրիտանացի նկարիչ Բիլի Էսփրիի հեղինակային նկարները, որոնց վրա նկարիչը պատկերում էր տղաների և աղջիկների հարաբերությունների տարբեր դրսևորումներ և ներկայացնում այդ պատկերին բնորոշ որևէ սիրային մեջբերում, օրինակ՝
- Սերը նախքան ամուսնանալը ցույց տալն է ձեր ապագա տունը։
- Սերը սիրալիր լինելն է ձեր սկեսրոջ հետ։
- Սերը լեզու է, որով խոսում են բոլոր սրտերը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ըստ «Intergum» թուրքական մաստակի գործարանի». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.