«Love More», ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Նիքի Մինաժը։ Այն թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին՝ որպես Բրաունի «X» անվանումը կրող վեցերորդ ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Քրիս Բրաունի, Նիքի Մինաժի, Դարել Էվերսլիի, Հովարդ Էվերսլիի, Շոն Սպիրմենի, Վերս Սիմոնդսի և Էրիկ Բելինջերի կողմից։

«Love More»
«Love More» սինգլի շապիկը (Քրիս Բրաունի և Նիքի Մինաժ, )
Քրիս Բրաունի և Նիքի Մինաժի սինգլը
«X» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 16, 2013 (2013-07-16)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
Ժանրժամանակակից R&B
Տևողություն3:09
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերFRESHM3N III
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Don't Think They Know»
(2013)
«Love More»
(2013)
«Sweet Serenade»
(2013)
Նիքի Մինաժի սինգլների ժամանակագրություն
«Get Like Me»
(2013)
«Love More»
(2013)
«I Wanna Be with You»
(2013)

Տեսահոլովակ

խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Բրաունը, նկարահանվել է 2013 թվականի օգոստոսի 2-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[1]։ Պրեմիերան կայացել է օգոստոսի 17-ին[2]։ Տեսահոլովակի սկզբում Բրաունը իր ընկերների հետ մեքենայով գնում է գիշերային ակումբ, որտեղ նա սկսում է պարել աղջիկների հետ։ Այնուհետև Բրաունը հայտնվում է մի սենյակում, որտեղ Նիքի Մինաժը սկսում է կատարել իր ռեփ հատվածը։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև դերասան Նիք Սվարդսոնը[2]։

Հիթ շքերթներ

խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ

խմբագրել
Հիթ շքերթ (2013-14) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 23
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 7
  ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 39
  ԱՄՆ (Billboard Rhythmic) 3
  Ավստրալիա (ARIA) 29
  Ավստրիա (Ö3 Austria Top 40) 72
  Բելգիա (Ultratip Flanders) 24
  Բելգիա (Ultratop Flanders Urban) 26
  Բելգիա (Ultratip Wallonia) 26
  Գերմանիա (Media Control Charts) 48
  Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 6
  Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 23
  Ֆրանսիա (SNEP) 148

Տարեվերջի հիթ շքերթներ

խմբագրել
Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 21

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Chris Brown, Nicki Minaj Shoot 'Love More' Music Video». Vibe. 2013 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  2. 2,0 2,1 «Video: Chris Brown f/ Nicki Minaj – 'Love More'». Rap-Up. 2013 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել