Don't Think They Know
«Don't Think They Know», ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգն է, որում իր մասնակցությունն ունի ամերիկացի մահացած երգչուհի Ալիան։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 17-ին, որպես Քրիս Բրաունի «X» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Դիջիթալ Բլեքի, Վերս Սիմոնդսի, Թիմ Քելլիի, Բոբ Ռոբինսոնի և Ջոն Բիի կողմից։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը։
«Don't Think They Know» | |||||
---|---|---|---|---|---|
Քրիս Բրաունի և Ալիայի սինգլը | |||||
«X» ալբոմից | |||||
Թողարկված | Հունիսի 17, 2013 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2001 (Ալիա) 2013 (Քրիս Բրաուն) | ||||
Ժանր | R&B | ||||
Տևողություն | 4:01 | ||||
Լեյբլ | RCA Records | ||||
Պրոդյուսեր | Մո Ֆեյսալ, Mel & Mus | ||||
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Ալիայի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Նախապատմություն և թողարկում
խմբագրելԵրգի Ալիայի հատվածը ձայնագրվել է 2001 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել թողարկել այն համագործակցությամբ Playa խմբի անդամ Դիջիթալ Բլեքի հետ։ Ալիայի մահվանից (1979-2001) մի քանի տարի անց՝ 2005 թվականին, այն թողարկվել է Դիջիթալ Բլեքի «Memoirs of a R&B Thug» ալբոմի համար[1]։ 2013-ին Քրիս Բրաունը որոշում է թողարկել երգի իր տարբերակը և ձայնագրում է իր հատվածը։ Քրիս Բրաունի թողարկումում ոչ միայն օգտագործվել է նախկին տարբերակում հնչած Ալիայի հատվածը, այլ նաև նոր հատվածներ, որոնք Ալիան ձայնագրել էր մինչև իր մահը, սակայն դրանք չէին օգտագործվել Դիջիթալ Բլեքի հետ դուետում։
2013 թվականի հուլիսի 17-ին «Don't Think They Know» երգը պաշտոնապես թողարկվում է որպես Քրիս Բրաունի «X» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[2]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Բրաունը, նկարահանվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հունիսի 17-ին։ Տեսահոլովակում ցուցադրվում են կադրեր Ալիայի «Try Again» (2000) և «If Your Girl Only Knew» (1996) երգերի տեսահոլովակներից[4]։
Սյուժե
խմբագրելՏեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ գույների մեջ, սակայն տարբեր կադրերում որոշ բաներ երևում են վառ գույներով։ Տեսահոլովակի սկզբում Քրիս Բրաունը 3 այլ տղամարդկանց հետ գտնվում է մեքենայի մեջ, ապա կանգնեցնում է այն և միայնակ իջնելով մեքենայից սկսում է քայլել։ Այնուհետև երբ երգը սկսվում է, Քրիս Բրաունը քայլում է սևամորթ մարդկանց խմբի հետ, ովքեր տեսահոլովակի տարբեր կադրերում նրա կողքին են։ Մեկ այլ կադրում Քրիսը պարում է սև ֆոնի առջև, իսկ նրա ետևում ցուցադրվում է Ալիայի տեսահոլովակներից կադրեր։ Տեսահոլովակի ավարտին կադրում հայտնվում է «Հանգիր խաղաղությամբ» (R.I.P.) գրությունը ռեփեր Լիլ Ֆրոգի համար, ում սպանել էին 2013-ին։ Այնուհետև սև ֆոնի վրա հայտնվում են հետևյալ տողերը․
Սիրելի Ալիա, մենք սիրում ու կարոտում ենք քեզ։ Շնորհակալություն մեզ բոլորիս ոգեշնչելու համար։ |
Երգացանկ
խմբագրել- Թվային ներբեռնում
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Don't Think They Know» | Դիջիթալ Բլեք, Վերս Սիմոնդս, Թիմ Քելլի, Բոբ Ռոբինսոն, Ջոն Բի | Մո Ֆեյսալ, Mel & Mus | 4:01 |
Հիթ շքերթներ
խմբագրելՀիթ շքերթ (2013) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Ֆրանսիա (SNEP) | 162 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 95 |
ԱՄՆ (Billboard Hot 100) | 81 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 29 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | Հունիսի 17, 2013 | Թվային ներբեռնում[2] | RCA Records |
Հուլիսի 1, 2013 | Rhythmic contemporary radio |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kyle (2013 թ․ հունիսի 26). «Interview: Digital Black Talks "Don't Think They Know", Aaliyah, Chris Brown, Playa Legacy – New R&B Music, R&B Videos, R&B Interviews, R&B Concert Coverage». YouKnowIGotSoul. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 2,0 2,1 «Don't Think They Know (feat. Aaliyah) - Single». itunes.apple.com. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Baker, Soren (2013 թ․ մայիսի 14). «Chris Brown Features Aaliyah On New "They Don't Know" Single | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Video: Chris Brown f/ Aaliyah – 'Don't Think They Know'». Rap-Up.com. 2013 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.