«Little Wing», երգ, որը գրվել է Ջիմի Հենդրիքսի կողմից և ձայնագրվել է The Jimi Hendrix Experience խմբի կողմից 1967 թվականի հոկտեմբերի վերջին Olympic Studios-ում (Լոնդոն)։ Այս ստեղծագործությունը ներառվել Է Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում[1]։

«Little Wing»
Ջիմի Հենդրիքսի երգը «Axis: Bold as Love» ալբոմից
Թողարկված1 դեկտեմբերի 1967 (Մեծ Բրիտանիա)
Ձայնագրված25, 28 հոկտեմբերի 1967
Ժանրռոք
Լեզուանգլերեն
Տևողություն2:26
ԼեյբլMCA Records
ՀեղինակՋիմի Հենդրիքս
ԿոմպոզիտորՋիմի Հենդրիքս
ՊրոդյուսերChas Chandler?

The Jimi Hendrix Experience

խմբագրել

«Little Wing»-ը ընդգրկվել է «Axis: Bold as Love» խմբի երկրորդ ալբոմում (վեցերորդ թրեք, նախավերջինը սկավառակի առաջին կողմում, մոտ երկուսուկես րոպե տևողությամբ)։ Երաժշտական քննադատների խոսքով՝ սա «գեղեցիկ, մտախոհ բալլադ է»՝ կիթառի նուրբ փսիխոդելիկ-ջազային հնչողությամբ, որը վկայում է երաժշտի վարպետության զգալի աճի մասին[2][3]։ «Little Wing»-ը դարձել է Հենդրիքսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, որը նա հաճախ կատարել է համերգների ժամանակ։ Այն ընդգրկվել է նրա մահից հետո հրատարակված «Hendrix in the West» (1972) և «The Jimi Hendrix Concerts» (1982) ալբոմներում, ինչպես նաև հետագա բազմաթիվ հավաքածուներում։

Այլ կատարումներ

խմբագրել

Երգը տարբեր ժամանակներում կատարել են բազմաթիվ այլ երաժիշտներ, այդ թվում՝ Էրիկ Կլեպտոնը, Սթիվի Ռեյ Վոնը, Սթինգը…Nothing Like the Sun» ալբոմ), Ջեֆ ԲեքըLive+» համերգային ալբոմ, 2015), Սթիվ Վայը և այլք[4]։

Էրիկ Կլեպտոնն բազմիցս այս երգը կատարել է տարբեր տարիների և տարբեր երաժիշտների հետ, այդ թվում՝ Derek and the Dominos խմբի (Layla and Other Assorted Love Songs ալբոմ, 1970) հետ, այնուհետև բազմիցս կատարել է իր համերգներին, այդ թվում՝ Eric Clapton’s Rainbow Concert (1973), Crossroads 2: Live in the Seventies (1974 թվականի ձայնագրություն, հրատարակվել է 1996 թվականին), Eric Clapton & Friends in Concert (Sheryl Crow-ի հետ, 1999), Live in San Diego (2016), «Live from Madison Square Garden» (Սթիվ Ուինվուդի հետ, ձայնագրվել է 2008 թվականին, հրատարակվել է 2009 թվականին)[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The 500 Greatest Songs of All Time(անգլ.) // Rolling Stone : magazine. — 2004. — № 963. Архивировано из первоисточника 14 Մարտի 2014.
  2. «Review by Cub Koda». AllMusic. Rovi Corp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Review by Matthew Greenwald». AllMusic. Rovi Corp. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Song Search Results for Little Wing». AllMusic. Rovi Corp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  5. «Eric Clapton: Little Wing – Appears On». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.

Գրականություն

խմբագրել