Փշաքեղ
Փշաքեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Արճճախոտազգիներ (Plumbaginaceae) |
Ենթաընտանիք | Staticoideae |
Տրիբա | Staticeae |
Ցեղ | Փշաքեղ (Limonium) Mill., 1754 |
Փշաքեղ (լատին․՝ Limonium), արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ փայտացող տերևածածկ ճյուղերով կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 տեսակ[1], տեսակ։
Հայաստանում՝ 2(3) տեսակ, տարածված է Արարատյան գոգավորությունում և նախալեռնային շրջաններում, աճում է աղուտ հողերում, գետահովիտներում (850-1400 մ բարձրություններում), հանդիպում է Արարատի մարզում (Դաշտաքար գյուղի շրջակայք), աճում է ստորին լեռնային գոտու աղուտ և գիպսակիր հողերում։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունի բարձրությունը 30-60 (80) սմ է։ Տերևները հիմնականում արմատամերձ են, գորշակապտականաչավուն, մսալի կամ կոշտ։
Ծաղկաբույլը մեկ կամ բազմածաղիկ հասկ է, ծաղիկները՝ մանր, մանուշակագույն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է հունիսին։
Պտուղը հակադիր ձվաձև է (բացվող փեղկերով կամ կլոր կափարիչով)։
Նշանակություն
խմբագրելԴեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ներկանյութեր։ Գեղազարդիչ է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ծանոթագրություննե
խմբագրել- ↑ Флора СССР, том 18… (см. раздел Литература).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշաքեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշաքեղ» հոդվածին։ |