«Lifestyle», ամերիկյան Rich Gang խմբի երգը, որը կատարում են ամերիկացի ռեփերներ Յանգ Թագը և Rich Homie Quan-ը։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունիսի 5-ին՝ Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգը գրվել է Birdman-ի, Յանգ Թագի, Rich Homie Quan-ի և London on da Track-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է[1]։

«Lifestyle»
«Lifestyle» սինգլի շապիկը (Rich Gang-ի, Յանգ Թագի և Rich Homie Quan, )
Rich Gang-ի, Յանգ Թագի և Rich Homie Quanսինգլը
ԹողարկվածՀունիսի 4, 2014 (2014-06-04)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:29
ԼեյբլCash Money Records, Republic Records
ՊրոդյուսերLondon on da Track
Rich Gang-ի սինգլների ժամանակագրություն
«Tapout»
(2013)
«Lifestyle»
(2014)
«Take Kare»
(2014)
Յանգ Թագի սինգլների ժամանակագրություն
«About the Money»
(2014)
«Lifestyle»
(2014)
«Low»
(2014)
Rich Homie Quan-ի սինգլների ժամանակագրություն
«New Atlanta»
(2014)
«Lifestyle»
(2014)
«Mamacita»
(2014)

Քննադատների արձագանքներ խմբագրել

«Pitchfork Media» օնլայն հրատարակչության կազմած 2014 թվականի լավագույն 100 երգերի ցանկում, «Lifestyle» երգը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը[2]։ «Complex» ամսագիրը երգին տվել է 2-րդ հորիզոնականը 2014-ի 50 լավագույն երգերի ցանկում[3]։ «Lifestyle»-ը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Billboard» ամսագրի կազմած 2014 թվականի լավագույն 10 ռեփ երգերի ցանկում[4]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բի Էլ Բին, թողարկվել է 2014 թվականի հունիսի 30-ին[5]։

Ռեմիքսներ խմբագրել

2014 թվականի օգոստոսին ամերիկացի ռեփեր Լիլ Բուսին թողարկել է «Lifestyle» երգի իր ռեմիքս տարբերակը[6]։ Նույն տարվա սեպտեմբերին R&B երգիչ Ջեքիսը թողարկել է իր ռեմիքսը տարբերակն ու դրա տեսահոլովակը[7], իսկ հոկտեմբերին մեկ այլ ռեմիքս է ներկայացրել նաև ռեփեր Վակա Ֆլոկա Ֆլեյմը[8]։

Հիթ շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 16
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 4
  ԱՄՆ (Billboard R&B/Hip-Hop Airplay) 1
  Բելգիա (Ultratop Flanders Urban) 40

Տարեվերջի հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 72

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Birdman Presents Rich Gang ft. Young Thug & Rich Homie Quan - Lifestyle Music Video | Listen
  2. «The 100 Best Tracks of 2014». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «The 50 Best Songs of 2014». Complex. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «The 10 Best Rap Songs of 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26–ին-ին.
  5. Rap-Up.com || VIDEO: RICH GANG F/ YOUNG THUG & RICH HOMIE QUAN – ‘LIFESTYLE’
  6. Lil Boosie – Lifestyle (Remix)
  7. «Jacquees – Lifestyle (Quemix) (Music Video)». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25–ին-ին.
  8. NEW MUSIC: WAKA FLOCKA FLAME – ‘LIFESTYLE (REMIX)’

Արտաքին հղումներ խմբագրել