Low (երգ)
«Low», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Նիքի Մինաժը, Լիլ Բիբին և Յանգ Թագը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 7-ին։
«Low» | |
---|---|
Ջուսի Ջեյի, Նիքի Մինաժի, Լիլ Բիբիի և Յանգ Թագի սինգլը | |
Թողարկված | Օգոստոսի 7, 2014 |
Ֆորմատ | Թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2014 |
Ժանր | Հիփ հոփ |
Տևողություն | 3:58 |
Լեյբլ | Kemosabe Records, Columbia Records |
Պրոդյուսեր | Dr. Luke |
Նախապատմություն և թողարկում խմբագրել
2014 թվականի օգոստոսի 6-ին Ջուսի Ջեյը սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով հայտարարում է, որ իր «Low» կոչվող նոր սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև Նիքի Մինաժը, Լիլ Բիբին և Յանգ Թագը, թողարկվելու է օգոստոսի 7-ին[1]։ Նա նաև ցուցադրում է սինգլի շապիկի պատկերը, որի վրա դեղին և նարնջագույն տառերով սև ֆոնի վրա գրված է երգի անվանումը և նշված է կատարողների անունները[2]։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, երգից մի փոքրիկ հատված արդեն հասանելի է լինում օնլայն լսելու համար, իսկ ժամեր հետո երգը իր ամբողջական տարբերակով թողարկվում է թվային ներբեռնման համար[3]։
Ես երբեք ոչ մեկին չեմ ասել որ ունեցել եմ ձայնագրություն Բիբիի, Յանգ Թագի կամ Նիքի Մինաժի հետ։ Մեկ օր առաջ, մինչև ես կթողարկեի այն, ես ասացի [Թվիթթերում]․ «Հեյ, կռահեք թե ինչ՞», և իմ երկրպագուներից շատերը Թվիթթերում ասացին «Ինչ՞», ես ասացի․ «Վաղը ես թողարկում եմ նոր սինգլ Լիլ Բիբբիի, Յանգ Թագի և Նիքի Մինաժի հետ»։ Նրանք չէին կարողանում հավատալ։ Ահա թե ես ինչ եմ անում։ Ես շոկի եմ ենթարկում մարդկանց։ - Ջուսի Ջեյը երգի թողարկման մասին[4]
|
Տեսահոլովակ խմբագրել
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բենի Բումը, թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 21-ին[5]։ Երգի կատարողներից միայն Յանգ Թագը չի նկարահանվել տեսահոլովակում։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը տեղադրվել է Ջուսի Ջեյի VEVO էջում սեպտեմբերի 19-ին, 2014։
Հիթ շքերթներ խմբագրել
Չարթ (2014) | Զբազեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 44 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Juicy J Ft Nicki Minaj, Lil Bibby & Young Thug – Low (Single Artwork)». Leakrew. 2014 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30–ին-ին.
- ↑ «Cover Art For Juicy J's "Low" Featuring Nicki Minaj, Lil Bibby And Young Thug». Young Money Entertainment. 2014 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30–ին-ին.
- ↑ «iTunes - Music - Low (feat. Nicki Minaj, Lil Bibby & Young Thug) - Single by Juicy J». Itunes.apple.com. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30–ին-ին.
- ↑ «Juicy J On His New Album and the Possibility of a Three 6 Mafia Reunion». Bullett Media. 2014 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30–ին-ին.
- ↑ VIDEO: JUICY J F/ NICKI MINAJ, LIL BIBBY, & YOUNG THUG – ‘LOW’