L.A. Woman, ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doorsի 6-րդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 1971 թվականի ապրիլի 19-ին, Elektra Records ձայնագրական ստուդիայի սկավառակով։ Այս ալբոմը վերջին էր խմբի երգիչ եւ մենակատար Ջիմ Մորիսոնի հետ, ով մահացավ ալբոմի ձայնագրումից ընդամենը երեք ամիս անց Փարիզում։ Ալբոմը ձայնագրելիս խումբը շարունակեց ավելացնել բլյուզային էլեմենտներ եւ այս առումով կարելի է ասել շարունակեց այն ուղին որը խումբը սկսել էր իրենց «Morrison Hotel» ալբոմով։ Ալբոմի պրոդյուսերը հանդիսանում է Բրյուս Բոտնիկը քանի որ խմբի պրոդյուսեր Փոլ Ռոթշիլդը լքեց խումբը հենց L.A. Womanի ոճային հարցերի շուրջ խմբի անդամների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

L.A. Woman
ստուդիական ալբոմ
Թողարկվածապրիլ 19, 1971
Ձայնագրվածդեկտեմբեր 1970 - հունվար 1971
Ժանրպսիխոդելիկ ռոք, բլյուզ-ռոք
Տևողություն2904 վայրկյան
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերԲրյուս Բոտնիկ
-ի ալբոմների ժամանակագրություն
13
(1970)
Morrison Hotel
(1971)
Other Voices
(1971)
Սինգլներ L.A. Woman  ալբոմից
  1. «Love Her Madly»
    Թողարկվել է՝ մարտ, 1971
  2. «Riders on the Storm»
    Թողարկվել է՝ հունիս, 1971

«Love Her Madly» երգը թողարկվեց որպես սինգլ 1971 մարտին, երբ դեռ ալբոմը չէր էլ թողարկվել, եւ ընդգրկվեց Billboard Hot 100ի թոփ 20 երգերի ցանկում։ Թողարկվելուց հետո ալբոմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը Billboard 200 ցանկում եւ 28-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի ալբոմների ցուցակում։ 1971 թվականի հունիսին «Riders on the Storm» երգը թողարկվեց որպես ալբոմի երկրորդ սինգլ եւ այն հաջողություն ունեցավ թե ԱՄերիկայում եւ թե Մեծ Բրիտանիայում։ Երաժշտական քննադատներ Ռիչի Ունթերբերգերը եւ Դեյվիդ Քվանթիկը երկուսն էլ նշել են որ L.A. Woman խմբի լավագույն ալբոմներից է, եւ դա հատկապես Մորիսոնի վստահ վոկալայաին կատարումների եւ խմբի դեպի բլյուզը վերադառնալու շնորհիվ։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «The Changeling»  Ջիմ Մորիսոն 4:21
2. «Love Her Madly»  Ռոբի Կրիեգեր 3:20
3. «Been Down So Long»  Մորիսոն 4:41
4. «Cars Hiss by My Window»  Մորիսոն 4:12
5. «L.A. Woman»  Մորիսոն 7:49
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «L'America»  Մորիսոն 4:37
2. «Hyacinth House»  Ռեյ Մանզարեկ, Մորիսոն 3:11
3. «Crawling King Snake»  Ջոն Լի Հուքր 5:00
4. «The WASP (Texas Radio and the Big Beat)»  Մորիսոն 4:16
5. «Riders on the Storm»  The Doors 7:09

Աղբյուրներ խմբագրել