L.A. Woman -ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը համանուն վերնագրով ալբոմից է, որը խմբի վերջին ալբոմն էր Ջիմ Մորիսոնի հետ։ Այս երգում Մորիսոնը նաև ներկայացրել է իր անվան անագրաման՝ "Mr. Mojo Risin'", որը հետագայում մեծ ճանաչում ստացավ, և Մորիսոնին սկսեցին այլ կերպ ուղղակի Mr. Mojo Risin' անվանել[1]։

«L.A. Woman»
The Doorsի երգը «L.A. Woman» ալբոմից
ԹողարկվածԱպրիլ, 1971
ՁայնագրվածԴեկտեմբեր 1970-Հունվար 1971
ԺանրՌոք, բուգի ռոք, բլյուզ-ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն7:49 (ալբոմային տարբերակ)
7:59 (40-րդ ամյակի տարբերակ)
ԼեյբլElektra
ՀեղինակThe Doors
ԿոմպոզիտորՋիմ Մորիսոն
ՊրոդյուսերԲրյուս Բոտնիկ, The Doors

Երգը ձայնագրվել է խմբի արվեստանոցում Սանտա Մոնիկա բուլվարդում որը գտնվում է Արևմտյան Հոլիվուդում, 1970 դեկտեմբերից մինչև 1971 թվականի հունվարը։ Մորիսոնը իր վոկալային մասը ձայնագրել է բաղնիքում։ Մարկ Բեննոն երկրորդ կիթառիստն էր, և Ջերի Շչեֆը նվագում էր բաս կիթառը։

Ալբոմի քառասունամյակին երգի վերաթողարկված տարբերակը սկսում է "My Country Tis of Thee" երգի կիթառային ռիֆով։

Տեսահոլովակը խմբագրել

1985 թվականին, Մորիսոնի մահվանից տասնչորս տարի անց, Ռեյ Մանզարեկը նկարահանել է տեսահոլավակ երգի համար։ Այն հեռարձակվել է MTV-ով, և ընդգրկվել է խմբի Dance on Fire ֆիլմում։

Բառերը խմբագրել

Երգի բառերը գրվել են դեղին գույնի A4 տեսակի թղթի վրա։ Եվ այս բառերը վաճառվել է Բերկշիրում աճուրդի ժամանակ 2010 թվականի օգոստոսի 4-ին, 13,000 ֆունտով[2][3]։

Անձնակազմ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mr Mojo Risin'». BBC Radio 2. British Broadcasting Corporation. 2011 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Jim Morrison's lyrics open The Doors at auction for $20,700». Paulfrasercollectibles.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  3. http://www.allmusic.com/song/la-woman-mt0011298210