Konica (ճապ.՝ コニカ Կոնիկա), ճապոնական ընկերություն, ֆոտոժապավենների, ֆոտոապարատների և նրանց համար օգնող սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։

Konica
Konica Logo.svg
2016 Konica Auto S3 1.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և պրոդյուսեր
Հիմնադրված է1873
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ԱրդյունաբերությունԼուսանկարչություն և արդյունաբերական արտադրություն
Մայր ընկերությունMinolta?
Konica Վիքիպահեստում

2003 թվականի օգոստոսի 5-ին առանձնացավ Minolta ընկերությունից, ստեղծելով «Konica Minolta» հոլդինգը։

ՊատմությունԽմբագրել

Ընկերության պատմությունը սկսվում է 1873 թվականից, երբ Ռոկուսաբուրո Սագիուրան (Rokusaburo Sugiura) սկսեց վաճառել լուսանկարչական նյութեր իր սեփական խանութում։

Սկզբում ընկերությունը կոչվում էր Konishiroku Photo, 1985 թվականից ստացավ ժամանակակից անուն՝ Konica։ Xerox-ի հետ միասին համարվում է տպագրական առաջին մեքենայի մշակողը (U-bix շուկայական անվան տակ)[1]։

ԽՍՀՄ-ը 1971 թվականից մինչև 80-ական թվականները գնում էր միայն երկու բրենդի տպիչներ՝ Xerox և U-bix։

2007 թվականի մարտին սպասվում է ֆոտոժապավենների, ֆոտոքիմիկան ռեակտիվների և թվային մանիլաբների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման տարանջատումը։

DSLR-ապարատների (թվային միաթաղանթ հայելային ապարատների) ստորաբաժանումը վաճառվել է Սոնի ընկերությանը։

Բացի այդ Dai Nippon ընկերությունը հայտարարել է Konica ընկերության Օդավարայի արտադրամասը գնելու և սեփական բրենդի տակ ֆոտոթղթի արտադրության շարունակման մասին, իսկ Seapac ֆիրման գնել է քիմիական նյութերի արտադրամասը։

ԱրտադրանքԽմբագրել

ՏեսախցիկներԽմբագրել

Փոքրաֆորմատ տեսախցիկներԽմբագրել

Մեկ օբյեկտիվով հաելային տեսախցիկներ F տեսակի ամրացման վահանակովԽմբագրել

Ընկերության առաջին միաթաղանթ հայելային ապարատները համակցվել են Konica F տեսակի ամրացման վահանակով։ Այս վահանակը չունի ոչ մի ընդհանրություն Nikon F վահանակների հետ և Konica-ի լուսաթաղանթները համատեղելի չեն Nikon-ի հետ։

Միաթաղանթ հաելային տեսախցիկներ AR տեսակի ամրացման վահանակովԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել