Kill 'Em All (հայերեն՝ Սպանիր նրանց բոլորին), ամերիկյան Metallica թրեշ-մետալ խմբի դեբյութային ալբոմն է։ Հրատարակվել է 1983 թվականի հուլիսի 25-ին Megaforce Records լեյբլում։ Սկավառակը ձայնագրվել է ընդամենը 2 շաբաթում, մայիսի 10-ից 27-ը ընկած հատվածում։ Դրա ստեղծման համար ներդրվել է բավական փոքր գումար։ Սկսած վաճառքի պահից այն դարձել է եռակի պլատինե։ Միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 3 000 000 օրինակ։ Ալբոմի գործնական անվանումն է - «Metal Up Your Ass»։

Ալբոմի մասինԽմբագրել

Ի սկզբանե խմբի առաջին կազմը այսպիսին էր՛ Ջեյմս Հետլֆիլդ (րիթմ-կիթառ, վոկալ), Լարս Ուլյռիխ (հարվածային գործիքներ), Դեյվ Մաստեյն (Սոլո-կիթառ), Ռոն Մակգովնի (բաս-կիթառ)։ Մաստեյնի հետ լարված հարաբերությունների պատճառով խումբը լքում է Մակգոունին։ Բասիստ Կլիֆ Բյորտոնը հրավիրվում է որպես նրան փոխարինող։ Մաստեյնին աշխատանքից հեռացվում է 1983 թվականի ապրիլին ոչ ադեկվատ պահվածքի համար՝ կապված ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումներով։ Մաստեյնի հեռացումից հետո նրան փոխարինում է Կիրկ Համմեթը, ով նախկինում նվագում էր Exodus-ում։ Խումբը ընդամենը մեկ ամիս հետո արդեն անցնում է ալբոմի ձայնագրության աշխատանքներին Կիրկի հետ, ում կիթարային սոլոները մասնավորապես հիմնված էին Մաստեյնի օրիգինալ սոլոների վրա։ Մաստեյնի կողմից ստեղծվում է Megadeth խումբը, որը նույնպես հասնում է ահռելի հաջողության։

Ալբոմի անվանումըԽմբագրել

Մասնակիցները ցանկանում էին ալբոմը անվանել Metal Up Your Ass, ինչպես և մեկ տարի առաջ լույս տեսած դեմո ձայնագրությունը, իսկ նկարի վրա պատկերել զուգարանակոնք՛ վերև հանված կափարիչով և նրա մեջից դուրս եկած դաշույնով ձեռք։ Սակայն Megaforce ընկերություն համառում է նրա վրա, որ անվանումը փոփոխվի, հիմնավորելով դա անվանման հնարավոր կոմերցիոն որ շահավետ լինելով։ Դրանից հետո որոշվում է ալբոմը անվանել Kill 'Em All։

ԵրգացանկԽմբագրել

  1. Hit the Lights
  2. The Four Horsemen
  3. Motorbreath
  4. Jump in the Fire
  5. (Anesthesia) Pulling Teeth
  6. Whiplash
  7. Phantom Lord
  8. No Remorse
  9. Seek & Destroy
  10. Metal Militia