Journal of Historical Review
Պատմության վերանայման ամսագիր (անգլ.՝ Journal of Historical Review), չգրախոսվող պատմական ամսագիր[2][3]։ Հիմնադրվել է նեոնացիստ Ուիլլիս Կարտոյի կողմից[4]։
Journal of Historical Review անգլ.՝ The Journal of Historical Review[1] | |
---|---|
Տեսակ | պատմության ամսագիր |
Հապավում | J.Hist.Rev. |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | 1980 |
Հիմնադիր | Willis Carto? |
Հրատարակիչ | Պատմության վերանայման ինստիտուտ |
Երկիր | ԱՄՆ |
ISSN | 0195-6752 |
OCLC | 8361912 |
Կայք | ihr.org/journal/jhrarticles.shtml(անգլ.) |
Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկան հիմնականում վերաբերում է Գերմանիայի պատմությանը նացիոնալ-սոցիալիստական, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի ժամանակաշրջանում, թեև հոդվածների մի մասը նվիրված է պատմության ավելի վաղ շրջաններին։ Հիմնական թեման Հոլոքոստի ժխտումն է[5][6]։
Պատմության
խմբագրելԱմսագիրն սկսել է լույս տեսնել 1980 թվականի գարնանը որպես եռամսյա հրատարակություն։ Հրատարակվել է 1980 թվականից մինչև 1986 թվականը, տպագրությունը դադարեցվել է 1987 թվականին, ապա շարունակվել մինչև 2002 թվականը։ Լույս է տեսել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տորանս քաղաքում Պատմության վերանայման ինստիտուտի կողմից[7]։ 2002 թվականից ինստիտուտն իր նյութերը տարածում է իր պաշտոնական կայքի ու էլեկտրոնային փոստի միջոցով։ Ամսագրի հրատարակումը ներկայում դադարեցված է։ Սակայն նախկինում տպագրված համարները շարունակում են տարածվել ու վաճառվել ամսագրի հետ կապված Noontide Press հրատարակչության կողմից[8]։
Քննադատություն
խմբագրելԱմսագիրը քննադատողները, այդ թվում Անտիդիֆամացիոն լիգան, Հոլոքոստի ու եղեռնի ուսումնասիրման դանիական կենտրոնը, Ազգային անվտանգության գործակալության պատմաբան Ռոբերտ Հանյոկը[9][10] ամսագրին մեղադրել են կեղծ գիտականության մեջ[11]։ Երբ Նոամ Չոմսկին պաշտպանել է Ռոբեր Ֆորիսոնին, ով հոդվածներ էր գրում Պատմության վերանայման անսագրի համար, դա հանգեցրել է վեճերի, թեև Չոմսկին պնդել է, որ ինքը պաշտպանում է Ֆորիսոնի խոսքի ազատության իրավունքը, այլ ոչ թե նրա հոդվածներում պարունակվող ինչ-որ կոնկրետ պահանջներ։
Ամերիկյան պատմաբանների կազմակերպության (անգլ.՝ Organization of American Historians) հանձնաժողովի կողմից քննվել է ամսագրի բովանդակությունը և եզրակացվել, այն «ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտականության դիմակահանդես»[12]։ Չնայած ամսագիրը բնորոշվում է որպես պատմական գիտական հրատարակություն, Ամերիկյան պատմաբանների կազմակերպությունը հրաժարվել է այն ներառել մատենագրական ժողովածուներում, որովհետև Հոլոքոստի ժխտումը գիտական աշխարհում համարվում է լուսանցանշումային տեսություն և քաղաքական պրոպագանդա[13][14]։
Պատմաբան Ջոնաթան Պետրոպուլոսը The History Teacher գիտական ամսագրում տպագրված իր հոդվածում Journal of Historical Review-ն գնահատել է որպես ռասիստական ու հակասեմական[14]. «[ամսագիրը] զարմացնում է ռասիզմով ու հակասեմականությամբ. «Ամերիկյան չկայացած ռասայական քաղաքականության» մասին հոդվածներն ու հակաիսրայելական նյութերն ուղեկցվում են գազային խցիկների մասին նյութերով... Նրանք ակնհայտորեն գործ չունեն, նրանք շարունակողն են ռևիզիոնիստական ավանդույթների և պիտի հիշատակվեն որպես «Հոլոքոստը ժխտողներ»: Ամսագրին նման գնահատական է տվել նաև ամերիկյան Southern Poverty Law Center իրավապաշտպանական կազմակերպությունը[7]։
Ռուս պատմաբաններ Իգոր Ռիժկովն ու Մարիա Բորոդինան նշում են, որ Պատմության վերանայման ինստիտուտի կողմից «Պատմության վերանայման ամսագրի» հրատարակումը «թույլ է տվել ոչ միայն համախմբել ժխտողներին մեկ շարժման մեջ, այլև նրանց գործունեությանը տալ կեղծ գիտականության ձև»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0195-6752
- ↑ Кэрролл Р. Т. «Отрицание холокоста». Энциклопедия заблуждений. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Рыжов, Бородина, 2015, էջ 98
- ↑ «Holocaust Deniers Crack-Up». The Nizkor Project (անգլերեն). 1994 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Blee, 2003, էջ 92: «In recent years, Holocaust denial has become a propaganda mainstay of organized racism. It is promulgated by racist groups and by organizations like the Institute for Historical Review (IHR), which publishes the scientific-looking Journal of Historical Review.»
- ↑ Morris, 2006, էջ 238 note 1: «The pseudo-scholarly guise of Holocaust deniers is epitomised by the Institute for Historical Review — established in the United States in the late 1970s — and its journal, the Journal of Historical Review, which have provided the core of the more contemporary Holocaust denial movement (Stern 1995).»
- ↑ 7,0 7,1 «Institute for Historical Review» (անգլերեն). Southern Poverty Law Center. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Journal of Historical Review». Journal of Historical Review. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Hanyok, 2005
- ↑ «Eavesdropping on Hell». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2005 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Berlet, Lyons, 2000, էջ 189
- ↑ «Extremism in America». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Полян П. М. Отрицание и геополитика Холокоста // А. Р. Кох, П. М. Полян. Отрицание отрицания, или Битва под Аушвицем : Сборник. — М.: Три квадрата, 2008. — С. 35. — ISBN 5-94607-105-X, ISBN 978-5-94607-105-5, ISBN 978-5-94607-105-X (ошибоч.).
- ↑ 14,0 14,1 Petropoulos, 1995, "The History Teacher, Vol 28, No.4", p. 526
Գրականություն
խմբագրել- Рыжов И. В., Бородина М. Ю. Проблема отрицания Холокоста: история, особенности и современные тенденции // Вестник Нижегородского университета имени Н. И. Лобачевского. — Н. Новгород: ННГУ имени Н. И. Лобачевского, 2015. — № 3. — С. 97–102. — ISSN 1993-1778.
- Petropoulos J. Confronting the "Holocaust as Hoax" Phenomenon as Teachers(անգլ.) // The History Teacher : journal. — 1995. — Т. 28. — № 4. — С. 523—539. — ISSN 0018-2745. —
- Berlet C.; Lyons M. N. (2000). Right-wing Populism in America: Too Close for Comfort(անգլ.). Guilford Press. ISBN 1-57230-562-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Blee, Kathleen M. Inside Organized Racism: Women in the Hate Movement(անգլ.). — University of California Press, 2003. — 272 p. — ISBN 0520240553
- Hanyok, Robert J. (2005). Eavesdropping on Hell: Historical Guide to Western Communications Intelligence and the Holocaust, 1939-1945(անգլ.) (PDF) (2nd ed. ed.). Fort Meade, Maryland: Center for Cryptologic History:National Security Agency.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - Morris, Lydia Rights: Sociological Perspectives(անգլ.). — Routledge (UK), 2006. — 288 p. — ISBN 0415355222