ՋեյԱր Կաստրո
ՋեյԱր Կաստրո (անգլ.՝ JR Castro, օգոստոսի 12, 1989, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ։
ՋեյԱր Կաստրո | |
---|---|
Բնօրինակ անուն | JR Castro |
Ծնվել է | օգոստոսի 12, 1989 (35 տարեկան) Լաս Վեգաս, Նևադա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007-ներկա |
Կապված | I-15 |
Կայք | jrcastrolv.com |
Կարիերա
խմբագրելԿաստրոն իր երաժշտական կարիերան սկսել է որպես I-15 խմբի անդամ, որի մյուս անդամներն էին Դասն ու Ֆլեշը[1]։ Նրանք որոշակի հաջողության ու ճանաչման հասան 2007 թվականին թողարկված իրենց «Lost In Love» սինգլի շնորհիվ, որը պրոդյուսերն է Polow da Don-ը[1]։ 2007 թվականին խումբը նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի ռեփեր Soulja Boy-ի «Soulja Girl» սինգլում[2], որը զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[3]։
2015 թվականից Կաստրոն սկսեց հանդես գալ որպես անհատ կատարող։ Այդ տարվա հուլիսին թողարկվեց նրա «Get Home» կոչվող առաջին անհատական սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ամերիկացի ռեփերներ Քիդ Ինկը և Քուեյվոն[4]։ Այդ երգի համար նաև նկարահանվեց տեսահոլովակ, որի պերմիերան կայացավ նույն տարվա հոկտեմբերին[5]։ «Get Home» երգը հորիզոնականներ զբաղեցրեց Billboard-ի հիթ շքերթներում։ 2015 թվականի ընթացքում Կաստրոն նաև համագործակցեց այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Փուշա Թի[6], YG[7], Սևին Սթրիթեր[7] և այլք։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրել- 2015 - «Get Home» (Քիդ Ինկի և Քուեյվոյի մասնակցությամբ)
- 2016 - «FMN»
- 2016 - «Right Away»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «i15 Interview». DJBooth.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Soulja Boy Debunks "Superman Dat Hoe" Rumors». HipHopDX. 2007 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Soulja Boy Tell Em - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «JR Castro feat. Kid Ink & Quavo – 'Get Home'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «JR Castro Feat. Kid Ink & Quavo "Get Home" Video». HotNewHipHop. Հոկտեռմբերի 9, 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Premiere: JR Castro and Pusha T Link Up on "M.O.B."». Complex. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «JR Castro - That Shit Go (Up-Down) Feat. YG & Sevyn Streeter (Prod. By Polow Da Don)». HotNewHipHop. 2015 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.