InterMiles, 2019 թվականի ապրիլին գործունեությունը դադարեցրած Jet Airways (Jet Privilege Private Limited, (JPPL)) ավիաընկերության հաճախ թռչող ուղևորների համար ծրագիր[1][2]։ Ավիաընկերության բաժնետոմսերի 50,1%-ը պատկանում են Etihad Airways-ին, որը Etihad Aviation Group-ի մաս է[3]։ InterMiles-ն անկախ ընկերությունը, որը զբաղվում է հավատարմության և պարգևատրումների ծրագրերով, հիմնադրվել է 2014 թվականին։ Ծրագիրն ունի շուրջ 10 միլիոն անդամ[4]։

Intermiles
ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Ստեղծում2014 Խմբագրել Wikidata
ԵրկիրՀնդկաստան Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.intermiles.com Խմբագրել Wikidata

InterMiles-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս օգտատերերին առցանց ամրագրումներ կատարել թռիչքների և հյուրանոցների համար իր հավելվածի ու կայքի միջոցով և ստանալ պարգևատրումներ կուտակելիս և InterMiles-ից օգտվելիս[5][6]։ Ավելի ուշ InterMiles-ն ավելացրել է գործառույթներ, որոնք օգտատերերին թույլ են տալիս գնումներ կատարել, ճաշել, վառելիք լիցքավորել, ինչպես նաև ներմուծել է համատեղ վարկային քարտեր Հնդկաստանում[7][8][9]։

Պատմություն

խմբագրել

2012 թվականին ստեղծվել է Jet Privilege Private Limited (JPPL) ընկերությունը՝ քարտեր թողարկելու և պարգևավճարային տոմսեր շնորհելու համար[10]։

InterMiles-ը (նախկինում հայտնի էր որպես JetPrivilege) հիմնադրվել է 2014 թվականին որպես անկախ կազմակերպություն՝ Etihad Aviation Group-ի մաս, որը ձևավորվել է միայն մեկ նպատակով՝ ապահովել հավատարմության և պարգևատրումների InterMiles ծրագրի առաջխաղացումը, զարգացումն ու աճը[11]։

Ֆինանսավորում

խմբագրել

2014 թվականին Etihad Airways-ը 150 միլիոն դոլարով գնել է ընկերության բաժնետոմսերի 50,1%-ը։ Jet Airways-ին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 49,9%-ը[3]։

Գովազդային արշավ

խմբագրել

2020 թվականին տեղի ունեցած ռեբրենդինգից հետո InterMiles-ը թողարկել է իր առաջին հեռուստատեսային գովազդը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Jet Privilege's frequent flyer programme to be now known as InterMiles». Business Line (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Jet Airways' frequent flier programme JetPrivilege is now InterMiles. The benefits and riders, explained». CNBC TV18 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  3. 3,0 3,1 «InterMiles gains traction in consumer tech segment». Business Line (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Jet gone, Jet Privilege is InterMiles now». The Times of India (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  5. «In a chat with Anil Singhvi, EaseMyTrip's Prashant Pitti explains about new pact with Just Dial». Zee Business (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Edelweiss Partners With InterMiles To Introduce Free Cancellation Travel Insurance». Travel Trends Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  7. «Now earn miles when paying your rent». Financial Express (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «InterMiles HDFC Bank Platinum Credit Card». HDFC Bank (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  9. «Intermiles Voyage Visa Credit Card». IndusInd Bank (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
  10. «Jet Airways defers plans to sell stake in Jet Privilege». Mint (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Jet Privilege unveils new brand identity 'InterMiles'». The Economic Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել