Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Impossible (այլ կիրառումներ)

«Impossible», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգը։ Այն ընդգրկվել է նրա դեբյուտային «Rodeo» ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերին[1]։ Երգը գրվել է Թրևիս Սքոթի, Ալեն Ռիտերի և Մայք Դինի կողմից։

«Impossible»
Թրևիս Սքոթի երգը «Rodeo» ալբոմից
Թողարկված2015
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:02
ԼեյբլGrand Hustle Records, Epic Records
ՀեղինակԹրևիս Սքոթ, Ալեն Ռիտեր, Մայք Դին
ՊրոդյուսերԱլեն Ռիտեր, Մայք Դին
Rodeo ալբոմի երգացանկ
«Antidote»
(9)
«Impossible»
(10)
«Maria I'm Drunk»
(11)

Թողարկում

խմբագրել

2015 թվականի օգոստոսի 26-ին հրապարակվեց «Rodeo» ալբոմի երգացանկը, որի 10-րդ ստեղծագործությունը կոչվում է «Impossible»[2]։ «Rodeo» ալբոմը վաճառքի դուրս եկավ նույն տարվա սեպտեմբերի 4-ին[1]։

Քննադատական արձագանքներ

խմբագրել

«Empty Lighthouse» կայքի լրագրող Նևին գրել է, որ «Impossible» և «Antidote» երգերը ալբոմի այն գործերն են, որոնցում Թրևիսը «շողում է» ինքնուրույն՝ առանց որևէ այլ հյուր կատարողի մասնակցության[3]։ «Complex» ամսագրի լրագրող Ֆրեյզիեր Թարպը «Impossible»-ը համարել է ալբոմի լավագույն «պահերից» մեկը[4]։ «XXL» ամսագրի լրագրող Ռոջեր Քրասթսը գրել է, որ «Impossible» և «I Can Tell» երգերում Թրևիսը ցույց է տալիս որակյալ երգեր ստեղծելու իր կարողությունը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Rodeo by Travis Scott». iTunes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Travis Scott Rodeo Tracklist Leak: Kanye West, Future, 2 Chainz Featured». Music Times. 2015 թ․ օգոստոսի 26. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  3. «Album Review: Travis Scott's 'Rodeo' (Deluxe) The Asymmetrical Genius». Empty Lighthouse. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Review: Travi$ Scott's 'Rodeo' Is Peppered With Bangers, But Isn't the Wild Ride He Promised». Complex. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Travis Scott Finds His Lane in Hip-Hop on Debut Album 'Rodeo'». XXL. 2015 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.