«Antidote», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի հունիսի 29-ին՝ որպես նրա «Rodeo» (2015) կոչվող առաջին ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Թրևիս Սքոթի, WondaGurl-ի, Eestbound-ի և Menahan Street Band խմբի անդամների կողմից։

«Antidote»
«Antidote» սինգլի շապիկը (Թրևիս Սքոթ, )
Թրևիս Սքոթի սինգլը
«Rodeo» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 29, 2015 (2015-07-29)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2015
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:23
ԼեյբլGrand Hustle Records, Epic Records
ՊրոդյուսերWondaGurl, Eestbound
Թրևիս Սքոթի սինգլների ժամանակագրություն
«3500»
(2015)
«Antidote»
(2015)
«Whole Lotta Lovin'»
(2016)

Նախապատմություն և թողարկում

խմբագրել

2015 թվականի հունիսի 20-ին Տեխաս նահանգի Նյու Բրաունֆելս քաղաքում կայացավ JMBLYA երաժշտական փառատոնը, որի ընթացքում Թրևիսը կենդանի կատարմամբ ներկայացրեց «Antidote» երգը[1]։ Հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, երգի ստուդիայում ձայնագրված տարբերակը հայտնվեց համացանցում[2]։ Թրևիսը ի սկզբանե հայտարարել էր, որ այդ երգը չի լինելու իր դեբյուտային «Rodeo» ալբոմում, և այն պարզապես իր նվերն է երկրպագուներին մինչև ալբոմի թողարկումը[2]։ Երկրպագուների բարձր գնահատականին արժանանալուց հետո Թրևիսը որոշեց այն ներառել ալբոմում, և հուլիսի 29-ին երգը պաշտոնապես թողարկվեց որպես սինգլ iTunes-ում[3]։ «Rodeo» ալբոմը վաճառքի դուրս եկավ նույն տարվա սեպտեմբերի 4-ին[4]։ «Antidote»-ը այդ ալբոմի երկրորդ սինգլն է (առաջին սինգլը «3500»-ն է, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը)[5]։

Քննադատական արձագանքներ

խմբագրել

«Complex» ամսագիրը այն համարել է «Rodeo» ալբոմի լավագույն երգը և տվել է 19-րդ հորիզոնականը իր «2015 թվականի լավագույն 50 երգերը» ցանկում[6]։ Երգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը «Rap-Up» ամսագրի կազմած «2015 թվականի լավագույն 10 երգերը» ցանկում[7], և 19-րդ հորիզոնականը «Idolator» բլոգի «2015 թվականի լավագույն 20 փոփ երգերը» ցանկում[8]։ Երգը նաև առանց որևէ կոնկրետ հորիզոնականի ընդգրկվել է «HipHopDX» կայքի կազմած «2015 թվականի լավագույն 10 երգերը» ցանկում[9]։

Տեսահոլովակ

խմբագրել

Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է իտալացի լուսանկարիչ և ռեժիսոր Ֆրանչեսկո Քերոզինին[10]։ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին Թրևիսի VEVO ալիքում տեղադրվեց տեսահոլովակից փոքրիկ հատված[11], իսկ ամբողջական տարբերակով այն տեղադրվեց սեպտեմբերի 18-ին[12]։ Տեսահոլովակի սկզբում հնչում է փոքրիկ հատված Թրևիսի «3500» երգից, որից հետո սկսվում «Antidote» երգը[13]։

Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից։ «Rap-Up» ամսագիրը գրել է, որ տեսահոլովակը հիշեցնում է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի «Հրեշների շոու» եթերաշրջանը[12]։

Հիթ շքերթներ

խմբագրել

Շաբաթական հիթ շքերթներ

խմբագրել
Հիթ շքերթ (2015-2016) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 16
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 7
  Բելգիա (Ultratip Flanders) 75
  Կանադա (Canadian Hot 100) 38
  Ֆրանսիա (SNEP) 120

Տարեվերջի հիթ շքրեթներ

խմբագրել
Հիթ շքերթ (2016) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 75

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Watch Travis Scott Tease Another New Song And Get You Even More Excited For Rodeo». MTV. 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 «New Music: Travi$ Scott – 'Antidote'». Rap-Up. 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Antidote - Single by Travis Scott». iTunes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Rodeo by Travis Scott». iTunes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Listen to Travis Scott's "Antidote," Produced by Wondagurl & Eastbound». The Source. 2015 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «The Best Songs of 2015». Complex. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  7. «Rap-Up's 10 Best Songs of 2015». Rap-Up. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  8. «The 20 Best Pop Songs Of 2015: Idolator Editors Pick Their Favorites». 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  9. «The Top 10 Singles Of 2015». HipHopDX. 2015 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  10. «Travis Scott Wears Rare Raf Simons in Music Video for "Antidote"». Details. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. «Sneak Peek: Travi$ Scott – 'Antidote'». Rap-Up. 2015 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. 12,0 12,1 «Video: Travi$ Scott – 'Antidote'». Rap-Up. 2015 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  13. «Travi$ Scott "Antidote" Music Video». Hypebeast. 2015 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել