«I Won’t Give In» (հայերեն՝ «Ես չեմ հանձնվի»), բրիտանական Asking Alexandria ռոք խմբի սինգլ, որը ներառվել է նրանց 4-րդ ստուդիական ալբոմում։ Դա նրանց առաջին սինգլն է վոկալիստ Դենիս Շաֆորոստովի հետ, որը փոխարինել է 2015 թվականի սկզբին հեռացած Դենի Ուորսնոպին[1][2]։

«I Won’t Give In»
սինգլը
Ժանրպոստ-հարդքոր
ԼեյբլSumerian Records
ՊրոդյուսերJoey Sturgis?

Պատմություն խմբագրել

Դենիի՝ խմբից հեռանալուց հետո Դենիս Շաֆորոստովը, որը մինչ այդ նվագում էր Make Me Famous և Down & Dirty խմբերում, միանում է խմբին։ Խմբի կիթառիստ և գլխավոր Բեն Բրյուսը հայտարարել է, որ նրա հեռանալը անսպասելի չէր, և որ դա անխուսափելի էր, քանի որ Դենին ուղղակի «մոռացել էր» խմբի մասին[3]։ Հարցազրույցում Բենն ասել է, որ այս երգի բառերը նա նվիրել է Դենիին։ Ինքը Դենին դրական է արձագանքել երգին՝ հայտարարելով․ «Ես ուրախ եմ լսել, թե ինչպես է խումբը շարունակում զարգանալ»[3][4]։

Տեսահոլովակ խմբագրել

Մայիսի 26-ի գիշերը տեղադրվել է երգի ներկայացուցչական տեսահոլովակը, որի շարքում ցուցադրվել է թերթի հոդված, որտեղ խոսվում է այն մասին, որ նոր վոկալիստ դարձել է Դենիսը։ Տեսահոլովակը արագ հավաքել է 5 միլիոնից ավել դիտում[5]։ Սեպտեմբերի 23-ին թողարկվել է պաշտոնական տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում էին խմբի ամառային ելույթները և Vans Warped Tour-ի ետնաբեմային հոլովակները[6]։

Կազմ խմբագրել

  • Դենիս Շաֆորոստով՝ վոկալ
  • Բեն Բրյուս՝ կիթառ, բեք վոկալ, ստեղնաշարային գործիքներ
  • Քեմերոն Լինդել՝ ռիթմ կիթառ
  • Սեմ Բեթլի՝ բաս կիթառ
  • Ջեյմս Քասելս՝ հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Asking Alexandria release first single with new singer Denis Shaforostov, "I Won't Give In"». Alternative Press.
  2. «Danny Worsnop has left Asking Alexandria - UPDATED». Alternative Press.
  3. 3,0 3,1 «Danny Worsnop 'Very Happy' for Asking Alexandria». Loudwire.
  4. «Asking Alexandria's Ben Bruce: Lyrics Aimed at Danny Worsnop». Loudwire.
  5. Трэк-видео на I Won’t Give In
  6. Официальное видео на I Won’t Give In