HiSilicon Technologies Co., Ltd (չին․՝ 海思半导体有限公司, փինյին՝ Hǎisī bàndǎotǐ yǒuxiàn gōngsī), չինական ընկերություն, որն արտադրում է կիսահաղորդներ։

HiSilicon Technologies
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է2004
ՎայրՇենժեն, Գուանդուն, Չինաստան և Շանհայ, Չինաստան[1]
Երկիր Չինաստան
ԱրդյունաբերությունԷլեկտրոնիկայի արդյունաբերություն
Մայր ընկերությունՀուավեյ
ՍեփականատերՀուավեյ
Կայքhisilicon.com
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[2]
 HiSilicon Վիքիպահեստում

Բիզնեսի հիմքում կանգնած է սպառողական էլեկտրոնիկայի, կապի սարքավորումների և օպտիկական սարքերի չիպերի ստեղծումը։

Ընկերության կարգախոսն է «The right silicon for your next BIG idea!»։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերին Huawei ընկերության կողմից, որը 1991 թվականին զբաղվում էր ինտեգրալային սխեմաներ ստեղծելով։ Նույն 2004 թվականին ARM բրիտանական ընկերության լիցենզիայի շնորհիվ ընկերությունը սկսեց մշակել սեփական RISC-պրոցեսոր K3-ը։

  • 2001 թվականի մարտ - մեկնարկեց WCDMA տեխնոլոգիայով բջջային կապի բազային կայանների թողարկումը։
  • 2003 թվականի նոյեմբեր - ստեղծվել է բարձր արդյունավետությամբ օպտիկական կապի համար չիպ՝ 130 նմ տեխպրոցեսորով։
  • 2005 թվականի հունվար - մշակվել է Չինաստանում առաջին 10 Գբիթ ցանցային պրոցեսորը։
  • 2005 թվականի հոկտեմբեր - ընկերությունը ստացել է սերտիֆիկատներ՝ անվտանգության համակարգեր ստեղծելու համար։
  • 2006 թվականի ապրիլ - ընկերությունը հաջողությամբ անցավ գործունեության ISO 9001 ստանդարտնի սերտիֆիկացիան։
  • 2006 թվականի հոկտեմբեր - ձեռք է բերվել համագործակցություն UDTech ընկերության հետ Hi3510 չիպի ստեղծման համար։
  • 2009 թվականի օգոստոս - ստորագրվել է համաձայնագիր Mentor Graphics Corp.-ի հետ։
  • 2010 թվականի մարտ - ընկերությունը սկսեց օգտագործել SpringSoft կազմակերպության միկրոսխեմաները։
  • 2011 թվականի հուլիս - ստորագրվել է համաձայնագիր Cadence-ի հետ։
  • 2012 թվականի հոկտեմբերի 30 - ARM ընկերությունը ստորագրել է լիցենզավորված համաձայնագիր HiSilicon ընկերության հետ ARM Cortex-A50 նոր սերնդի պրոցեսորներ ստեղծելու գծով։

Գործունեություն խմբագրել

HiSilicon Technologies-ը ներկայանում է հիմնականում 3 ոլորտներում՝

  • Ցանցային հաղորդակցություն - մշակվում է ցանցերի ֆիքսման համար հատուկ ինտեգրալային միկրոսխեմաների ամբողջական շարքեր, օպտիտական ցանցեր, տվյալների փոխանցման անլար ցանցեր և ցանցային անվտանգություն
  • Անլար տերմինալներ - ճշգրտվում է SoC-ը և լուծումը WCDMA հեռախոսների համար։
  • Թվային լրատվամիջոցներ - արդեն թողարկվում են չիպեր և բաղադրիչներ ցանցային վիդեոհսկման և վիդեո հեռախոսների համար, ինչպես նաև DVB և IPTV-ի համար։

HiSilicon Technologies-ի կենտրոնը գտնվում է Շենժենում (Չինաստան)։ HiSilicon-ը ունի մասնաճյուղեր Պեկինում, Շանհայում, Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ) և Շվեդիայում։

Ընկերությունը ունի ավելին քան 100 տեսակի չիպեր և ավելին քան 500 արտոնագիր։

Ֆինանսական ցուցանիշներ խմբագրել

Կազմակերպության գործառնական շահույթը

Հաշվետու տարի 2009 2010 2011
USD միլիոն 572 652 710

2011 թվականին ընկերությանը հաջողվեց վաճառել 6670 միլիոն Յուանի արտադրանք։

Արտադրանք խմբագրել

K3 հավելվածի պրոցեսորներ

K3 - HiSilicon ընկերության SoC հեռախոսային համակարգերի ընտանիք։ Ներառում է հավելվածների պրոցեսորներ, որոնց հիմքը ARM ճարտարապետությունն է։ K3V2-ից սկսած հանդես է գալիս որպես Huawei ընկերության հեռախոսների և պլանշետների պլատֆորմա։

  • K3V1 (Hi3611)
  • K3V2 (Hi3620)
  • K3V3 (????)
Անլար կապի միկրոսխեմաներ
  • Balong 310
  • Balong 520
  • Balong 710։ Բազմաֆունկցիոնալ (LTE TD/LTE FDD/WCDMA/TD-SCDMA/GSM) և բարձր արդյունավետ ունեցող միկրոսխեմա, որը հնարավորություն է տալիս բջջային սարքավորմանը իր հիմքի վրա ունենալ լայն կոմունիկացիոն հնարավորություններ։
Սարքավորումների համար միկրոսխեմաներ
  • հետևելու և անվտանգության համար
  • STB (Set Top Box)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2006 թվականի վերջին՝ երբ աշխատակիցների թիվը ավելի քան 1400 էր, նրանցից 67 %-ը ունեին մագիստրոսի կամ դոկտորի աստիճան։

2012 թվականի հոկտեմբերից HiSilicon-ը համարվում է Linaro կազմակերպության անդամ, որը զբաղվում է ARM ճարտարապետության համար ծրագրային ապահովման միավորումով և օպտիմազացմանբ։

Հեռախոսային պրոցեսորների գծով գլխավոր տնօրեն Jerry Su-ն խոստովանել է, որ HiSilicon-ը «ավելի արագ է ընթանում» քան Մորի օրենքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «HiSilicon Home» (անգլերեն). HiSilicon.com — Официальный сайт. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  • «HiSilicon Technologies Co., Ltd.: Private Company Information» (անգլերեն). Bloomberg — Информация о компании на сайте Businessweek. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.