Հայկ Արտակի Աղաքարյան (հունվարի 27, 1996, Արթիկ, Հայաստան, առավել հայտնի որպես՝ Hayk Freestyle), հայ բլոգեր, ֆուտբոլ ֆրիսթայլեր։ 2021 թվականին գրանցել է առաջին ռեկորդը՝ ՀՀ Դյուցազնագրքում[1][2]։ 2023 թվականից համարվում է "Street Ball Armenia" սպորտային կազմակերպության հիմնադիր-նախագահը (Դավիթ Մանոյանի հետ համատեղ)։

Hayk Freestyle
Հայկ Աղաքարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1996
ԾննդավայրԱրթիկ, Հայաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտություն

Բլոգեր,

Ֆուտբոլ ֆրիսթայլեր
ԾնողներԱրտակ Աղաքարյան Գայանե Եղոյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ ռեկորդակիր

Կենսագրություն

խմբագրել

Վաղ մանկություն և ուսում

խմբագրել

Ծնվել է 1996 թվականի հունվարի 27-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ 2002 թվականից սովորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում։ 2010-2013 թվականներին սովորել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում։ 2013-2019 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի տնտեսագիտական վերլուծություն բաժնում։ 2014-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ Պատվո-պահակային վաշտում։ 2019-2021 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հանրային ֆինանսների կառավարման բաժնում։ Փոքրուց մեծ սեր է ունեցել սպորտաձևերի հանդեպ և ընտրել է ֆուտբոլը, ֆուտբոլ ֆրիսթայլը։ Դեռևս պատանեկությունից սկսած սովորել է տարբեր հնարքներ կատարել ֆուտբոլային գնդակով։

Գործունեություն և ռեկորդներ

խմբագրել

2020 թվականից սկսել է նկարել տարբեր կարճ տեսանյութեր՝ ֆուտբոլ ֆրիսթայլի մասին։ 2021 թվականին գրանցել է առաջին ռեկորդը՝ ՀՀ Դյուցազնագրքում, հնարքի անունը՝ երեք պտույտ գնդակի շուրջ (PATW - Palle around the world): Հետո գրանցել է նոր ռեկորդ՝ միաժամանակ 5 գնդակի պտույտ մարմնի վրա, ավելի ուշ՝ 6 գնդակի պտույտ մարմնի վրա[3]։ 2023 թվականից համարվում է "StreetBall Armenia" սպորտային կազմակերպության հիմնադիր-նախագահը (Դավիթ Մանոյանի հետ համատեղ)։ "Street Ball Armenia"-ն իրականացնում է տարբեր սպորտային միջոցառումներ՝ Երևանում և ՀՀ մարզերում։

2023 թվականից հանդես է գալիս Կիլիկիա ֆուտբոլային ակումբում[4][5][6][7]։

2024 թվականին Աշխարհի ֆուտբոլ ֆրիսթայլի ասոցիացիայի (անգլ․՝ World Freestyle Football Association) կողմից նշանակվել է Ֆուտբոլ ֆրիսթայլի Հայաստանի ներկայացուցիչ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել