Hasta la vista, baby
«Hasta la vista, baby» (իսպաներենից թարգմանաբար՝ «Մինչ հանդիպում, փոքրի՛կ», Ա՛ստա լա վի՛ստա, բե՛յբի[1][2][3]), կիբօրգ ռոբոտի թևավոր դարձած արտահայտությունը «Տերմինատոր 2։ Դատաստանի օր» ֆիլմից, որն արտասանել է Առնոլդ Շվարցենեգերը։ Արտահայտությունն «Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր» ցանկում զբաղեցնում է 76-րդ տեղը։
Ծագում
խմբագրել«Hasta la vista» արտահայտությունը իսպաներեն կայուն բառակապակցություն է, որը կարելի է թարգմանել որպես «մինչ հանդիպում» կամ «ցտեսություն»։
Այս արտահայտությունը անգլերեն «baby» բառի հավելմամբ՝ Hasta la vista, baby, օգտագործվել է ամերիկացի երգչուհի Ջոդի Ուոթլի (անգլ.՝ Jody Watley) 1987 թվականի հայտնի «Looking for a New Love» հիթում, որի համար նա ստացել է «Գրեմմի» մրցանակ[4]։
«Տերմինատոր 2։ Դատաստանի օր» ֆիլմից հետո արտահայտությունը հայտնի է դարձել ողջ աշխարհում։
Ֆիլմ
խմբագրել«Hasta la vista, baby» արտահայտությունը ֆիլմի հերոսներ Ջոն Քոնորի (Էդվարդ Ֆերլոնգ) և Տերմինատորի (Առնոլդ Շվարցենեգեր) զրույցից է.
Ջոն Քոնոր. Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Լսի՛ր, թե ինչպես են խոսում մարդիկ։ Դու չպետք է ասես. «Պատասխանը դրական է»[5]։ կամ նման բաներ։ Ասա՝ խնդիր չկա։ Եթե ինչ-որ մեկը քեզ վրա է գալիս, նրան ասա՝ կերար ինձ։ Իսկ եթե ուզում ես գեղեցիկ հաջողություն մաղթել, ասա. «hasta la vista, baby» (1:05:46-1:06:07 ֆիլմի ժամանակը)։
Տերմինատոր. Hasta la vista, baby. (1:06:07-09) Բնօրինակ տեքստ (անգլ.)
John Connor: No, no, no, no. You gotta listen to the way people talk. You don't say "affirmative" or some shit like that. You say "no problemo". And if someone comes on to you with an attitude, you say "eat me". And if you want to shine them on, it's "hasta la vista, baby". The Terminator: Hasta la vista, baby. |
Տերմինատորն ասում է արտահայտությունը սառած T-1000-ին կրակելուց առաջ.
Տերմինատոր. Hasta la vista, baby. (1:54:37-40) |
Կիրառման օրինակներ
խմբագրել2010 թվականի հունիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կալիֆորնիա իր այցելության շրջանակներում հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերին, որն այդ պահին զբաղեցնում էր նահանգապետի պաշտոնը։ Հանդիպումից հետո հրաժեշտ տալիս Ռուսաստանի նախագահն ասել է․ «I’ll be back» և ավելացրել․ «Hasta la vista, baby»։ Շվարցենեգերն իր թվիթթերյան միկրոբլոգում նշել է, որ Մեդվեդևի այդ քայլն իրեն դուր է եկել[6]։
Կան «Տերմինատոր» ֆիլմի իսպաներեն երկու տարբերակներ։ Ֆիլմի լատինամերիկյան իսպաներեն տարբերակում արտահայտությունը թողնվել է այնպես, ինչպես կա՝ իսպաներեն։ Իսկ եվրոպական իսպաներեն տարբերակում այն փոխվել է «Sayonara, baby» (サヨナラ, sayonara՝ ճապոներեն նշանակում է «մինչ հանդիպում»)։ Այդ փոփոխության պատճառն այն է, որ արտահայտությունը պետք է արտասանվի այլ լեզվով, այլապես կորցնում է իմաստը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ См. первый пример — отрывок из «Терминатора»
- ↑ Произношение на испанском
- ↑ Транскрипция с английского, учитывая применение в англоязычном фильме
- ↑ «Hasta la vista». Phrases.org.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Թարգմանության մեկ այլ տարբերակ՝ «Ճիշտ այդպես»
- ↑ Gov. Schwarzenegger — President Medvedev’s (@KremlinRussia_E) message to Californians: I’ll be back (his delivery is fantastic). Արխիվացված 2010-06-25 Wayback Machine — TwitVid