«I'll be back» (անգլ. թարգմանաբար՝ «Ես կվերադառնամ»), կիբօրգ Т-800 ռոբոտի թևավոր արտահայտությունը «Տերմինատոր» ֆիլմից, որն արտասանել է Առնոլդ Շվարցենեգերը։ Արտահայտությունն «Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր» ցանկում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը[1]։

Գրաումանի չինական թատրոնի դիմաց Շվարցենեգերի ձեռքի ափերի և կոշիկների դրոշմ

Կրկնակի օգտագործում խմբագրել

Ինքնամեջբերումներ խմբագրել

«I’ll be back» արտահայտությունը այս կամ այն տարբերակով Շվարցենեգերի կողմից օգտագործվել է մի շարք ֆիլմերում․

  • Տերմինատոր (1984) – «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»,
  • Կոմանդո (1985) – «I’ll be back, Bennett!»՝ «Ես կվերադառնամ, Բենեթ»,
  • Առանց փողզիջման (1986) – «I’ll be right back»՝ «Ես շուտով կվերադառնամ»,
  • Վազող մարդը (1987) – «Killian, I’ll be back!»՝ «Քիլիա՛ն, ես կվերադառնամ»,
  • Երկվորյակներ (1988) – «If you’re lying to me, I’ll be back!»՝ «Եթե դու ստել ես ինձ, ես կվերադառնամ»,
  • Մանկապարտեզի ոստիկանը (1990) – «I’m back!»՝ «Ես վերադարձա»,
  • Հիշել ամեն ինչ (1990) – «I’ll be back!»՝ «Ես կվերադառնամ»,
  • Տերմինատոր 2. Դատաստանի օր (1991) – «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»,
  • Վերջին կինոհերոսը (1993) – «I’ll be back… Ha! Bet you didn’t expect me to say that!»՝ «Ես կվերադառնամ։ Գրազ գանք՝ դու չէիր սպասում, որ ես դա կասեմ»,
  • 6-րդ օր (2000) – «I may be back…»՝ «Հնարավոր է՝ ես վերադառնամ»,
  • Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը (2003) – «She’ll be back» և «I’m back!»՝ «Նա կվերադառնա» և «Ես վերադարձա»,
  • Անզուսպները 2 (2012) – արտասանվում է «I’m back» արտահայտությունը և հետո «I’ll be back»․ « Ես վերադարձա» և «Ես կվերադառնամ»։ Օդանավակայանում կրակոցների պահին Շվարցնեգերի հերոսը ասում է այս խոսքը․ «Ես արագ գնամ փամփուշտների հետևից և վերադառնամ», ինչին Բրյուս Ուիլիսի հերոսը պատասխանում է․ «Չարժե, ես կգնամ։ Դու արդեն բավականաչափ վերադարձել ես»,
  • Տերմինատոր։ Ջենիսիս (2015) – «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»,
  • «Brawl Stars» (2017) – Ռիկոն մահվանից առաջ արտասանում է «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»։

Նմանակումներ խմբագրել

Արտահայտությունը մի քանի անգամ նմանակվել է ֆիլմերում և մուլտֆիլմերում․

  • «Ռեմբո 2» (1985),
  • «Կանգնի՛ր, թե չէ իմ մայրը կկրակի» (1992)․ այս արտահայտությունն օգտագործում է Էստել Գետտիի հերոսը՝ Տուտի Բամովսկին, երբ նա սպառնում է Պառնելին․ «Այսօրվա համար վերջ, բայց հիշե՛ք, ես դեռ կվերադառնամ», ինչին Սիլվեստր Ստալոնեի հերոսի պատասխանում է, թե այդպես խոսում են տերմինատորները,
  • «Տղան Էնսինոյից» (Սառած կալիֆոռնիացին) (1992)․ արտահայտությունն օգտագործում է գլխավոր հերոսներից մեկը՝ Լինքը,
  • «Արկածներ որոնելիս» (1996)․ արտահայտությունն օգտագործում է Վան-Դամի հերոսը,
  • «Ամերիկյան կարկանդակ» (1999),
  • «Անվիճարկելի 2» (2006) ֆիլմի վերջում Ջորջ Չեմբերսն ասում է՝ «Ես կվերադառնամ»,
  • «Տերմինատոր։ Փրկիչը» (2009). արտահայտությունն օգտագործում է Ջոն Քոնորը,
  • «Սիմփսոնները»,
  • «Մուկ բայքերները Մարսից»,
  • «Շնաձկների ցունամի։ Արթնացում»․ արտահայտությունն օգտագործում է Աղջիկ-Քիբորգն ամուսին փնտրելու նպատակով հոր լաբորատորիայից փախչելիս։
  • «Վերջին բոյսկաուտը»․ արտահայտությունն օգտագործում է Դեյմոն Ուեյանսի հերոսը ֆիլմի եզրափակի տեսարանում։

Արտահայտության օգտագործումը Դմիտրի Մեդվեդևի կողմից խմբագրել

2010 թվականի Կալիֆոռնիայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր այցելության ժամանակ հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերին, որն այդ պահին զբաղեցնում էր նահանգի ղեկավարի պաշտոնը։ Հանդիպումից հետո հրաժեշտ տալիս Ռուսաստանի նախագահն ասել է․ «I’ll be back», և ավելացրել․ «Hasta la vista, baby»։ Շվարցենեգերն իր թվիթթերյան էջում նշել է, որ Մեդվեդևի այդ քայլն իրեն դուր է եկել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել