Hands All Over (երգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Hands All Over (այլ կիրառումներ)
«Hands All Over», ամերիկյան Maroon 5 խմբի երգը, որը ընդգրկվել է 2010 թվականին թողարկված իրենց «Hands All Over» կոչվող երրորդ ալբոմում։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Ջեսսի Կարմայքլի և Սեմ Ֆերարի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Ռոբերտ Ջոն Լանգը։ «Hands All Over»-ը ֆանկ մետալ և ռոք ժանրերի երգ է[1][2], որի մեղեդին կազմված է թմբուկի, կիթառի, դաշնամուրի և հարվածային գործիքների նվագակցությունից։ Երգի տեքստը գայթակղության մասին է։
«Hands All Over» | ||||
---|---|---|---|---|
Maroon 5-ի երգը «Hands All Over» ալբոմից | ||||
Ձայնագրված | 2009-2010 (Շվեյցարիայի Վեվե քաղաքում) | |||
Ժանր | ||||
Տևողություն | 3:14 | |||
Լեյբլ | A&M Octone Records | |||
Հեղինակ |
| |||
Պրոդյուսեր | Ռոբերտ Ջոն Լանգ | |||
Hands All Over ալբոմի երգացանկ | ||||
|
Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք այն համարել են ալբոմի լավագույն երգ։ Քննադատները երգը նաև համեմատել են երգիչ Փրինսի, Nine Inch Nails և Def Leppard խմբերի երգերի հետ։ Ալբոմի թողարկումից հետո երգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Հյուսիսային Կորեայի և 38-րդ հորիզոնականը Իսպանիայի հիթ շքերթներում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Դոն Թայլերը, թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերին[3]։
ՏեսահոլովակԽմբագրել
Երգի տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Դոն Թայլերը, ով նախկինում եղել է A Day to Remember և Flyleaf խմբերի տեսահոլովակների ռեժիսորը[3]։ 2011 թվականի հունիսի 14-ին տեսահոլովակը տեղադրվել է Maroon 5-ի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակն ամբողջությամբ անիմացիա է։ Տեսահոլովակի սկզբում Լևինը երգում է՝ խոսափողը ձեռքին, իսկ նրա մարմինը շոշափում են ձեռքեր։ Այնուհետև հայտնվում է անիմացիոն մերկ կին, ով պարում է նրա համար, ինչպես նաև գայթակղում խմբի մյուս անդամներին։ Տեսահոլովակի ընթացքում ցուցադրվում են նաև որոշ անիմացիոն էկեկտներ, որոնցից են օրինակ հրեշտակի թևեր կամ սատանայական տարրեր։
Հիթ շքերթներԽմբագրել
Հիթ շքերթ (2010) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Իսպանիա (PROMUSICAE)[5] | 38 |
Հարավային Կորեա (Gaon Chart)[6] | 20 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Album: Maroon 5, Hands All Over (A&M)»։ The Independent (Independent Print Limited)։ Սեպտեմբերի 17, 2010։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2015
- ↑ «Maroon 5 – Hands All Over – Review of Maroon 5's Hands All Over»։ About.com. IAC։ Սեպտեմբերի 21, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 «Maroon 5 Debuts Video For Hands All Over»։ RTTNews։ Դեկտեմբերի 24, 2010։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2015
- ↑ «Maroon 5 – Hands All Over»։ VEVO. ՅուԹյուբ։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2015
- ↑ «spanishcharts.com – Maroon 5 – Hands All Over»։ Spanish Singles Chart. PROMUSICAE։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2010
- ↑ «South Korea Gaon International Chart (Week, September 12, 2010 to September 18, 2010)»։ Gaon Chart։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2010
Արտաքին հղումներԽմբագրել
- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում
- Երգի տեքստը Archived 2015-09-05 at the Wayback Machine. MetroLyrics կայքում