Hama GmbH & Co. KG, գերմանական ընկերություն, որը զբաղվում է աուդիո, վիդեո, ֆոտո և համակարգչային տեխնիկայի արտադրությամբ։ 2008 թվականին ընկերությունը նշեց իր 85-ամյակը։

Hama
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1923
ՎայրՄոնհայմ, Դոնաու Ռիս, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա
Երկիր Գերմանիա
Դուստր ընկերություններHama
Կայքhama.de(գերմ.)
Մասնակից էSD Association[1], Wireless Power Consortium?[2] և Photoindustrie-Verband?
 Hama (company) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
  • 1923 թվականին Դրեզդենում (Գերմանիա) գերմանացի լուսանկարիչ Մարտին Հանկեն ստեղծում է Hamaphot ընկերությունը, որը թողարկում էր սարքավորումներ լաբարատորիաների և ֆոտոսարքերի համար։ Ընկերության հիմնադիրն այդ ժամանակ 18 տարեկան էր։
  • 1945 թվականի Դրեզդենյան ռմբակոծություների ժամանակ Hamaphot ընկերությունը քանդվել է և արտադրությունը տեղափոխվել է Մոնհայմ։ Այդ ժամանակվանից ընկերությունը մասնագիտանում է ֆոտոաքսեսուարների վրա։
  • 1950-ական թվականներին թողարկվում են Hamaphot-ի հայտնի տեսախցիկները (Hexi և Moni): Այդ տեսախցիկների արտադրությունը տարում հասնում է մինչև միլիոնի։
  • 1980-ական թվականներին սկսվում է աուդիո և վիդեոտեխնիկայի համար աքսեսուարների արտադրությունը։
  • 1993 թվականին ընկերության անվանումը Hamaphot-ից փոխվեց Hama GmbH & Co KG. Այժմ Hama-ն Արտադրում է համակարգչային և հեռահաղորդակցական տեխնիկայի բաղադրիչ մասեր և CD-ների պահպանման տարաներ։
  • 2000 թվականին ընկերությունում աշխատում էին 1600 մարդ ամբողջ աշխարհից, նրանցից 980-ը աշխատում են Մոնհայմի գլխավոր ստորաբաժնում։ Բացվում է արտադրամաս Լեհաստանում ընկերությունը դուրս է գալիս Արևելյան Եվրոպայի շուկաները։ Թվային տեխնոլոգիաների ի հայտ գալով Hama-ն սկսում է թողարկել սարքվորումներ թվային տեսախցիկների համար։
  • Հիմա Hama ընկերությունում աշխատում է մոտ 2400 մարդ, այդ թվում 1440-ը Մոնհայմում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hama» հոդվածին։