Halestorm, ամերիկյան ռոք-խումբ, որը ստեղծվել է Յորք փոքրիկ քաղաքում՝ Փենսիլվանիա նահանգում։ Ներկա պահին խումբը պայամնագիր է ստորագրել «Atlantic Records» ընկերության հետ և ունի երեք թողարկված ալբոմ։

Հալեսթորմ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունHalestorm
ԵրկիրԱՄՆ
Ժանրերհարդ-ռոք[1][2]
Ալտերնատիվ մետալ[1]
Հեվի-մետալ[1][3]
Գործունեություն1997 - մեր օրեր
ԼեյբլAtlantic
Պարգևներ
Կայքhalestormrocks.com
halestormrocks.com
Անդամներ
Էլիզաբեթ Խեյլ
Ջո Հոտինգեր
Ջոշ Սմիթ
Արջես Խեյլ
 Halestorm Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Խմբի ստեղծման ժամանակ Էլիզաեթը և Արջեյուն (քույր և եղբայր), համապատասխանաբար 13 և 10 տարեկան էին։ Էլիզաբեթը սովորել էր երգել և նվագել ստեղնաշարային գործիքների վրա, Արջեյը՝ հարավածային, իսկ նրանց հայրը՝ Ռոջերը բաս-կիթառ։ Հետո երկու թողարկումներ՝ Holland Sound և Broken Records (1997, 1998) անդրադարձան այն բանին, որ խումբ է ընդունվել նոր կիթառիստ՝ Լեո Նասինջերը, որը իր ոճով ավելի մոտ էր դասական ռոքին։ 2001 թվականին Նասինջերը դուրս է գալիս Mad Revere նախագծից և երրորդ ալբոմի կիթառային մասերը թողարկում է արդեն Ջիմ Շելը (2001)։ Կենդանի ներկայացումների ժամանակ խմբին օգնում էր կիթառիստ և բասիստ Նեյտ Մայոտը։ Խմբի վերջնական ձևավաորման ժամանակ խումբ են մտել կիթառահար Ջո Հոտինջերը (2003) և բասիստ Ջոշ Սմիթը (2004

2005 թվականի հունիսին խումբը պայմանագիր է ստորագրում Atlantic Records ընկերության հետ։ Մեկ տարվա ընթացքում թողարկվում է խմբի առաջին աշխատանքը՝ EP-ալբոմ «One and Done»։ 2006 թվականին Halestorm-ը սկսում է իր համրգային գործունեությունը։ 2006 թվականին իրականացնում են «SnoCore Tour» շրջագայությունը՝ Seether, Shinedown և Flyleaf խմբերի հետ միասին։ 2006 թվականի հուլիսին իրականացնում են «Equinox Tour» շրջագայությունը՝ Shinedown, Trapt, Evans Blue և Mercy Fall խմբերի հետ միասին։

Այս ժամանակ Լիզի Խեյլը թողարկում է Shinedown խմբի «Shed Some Light» երգը։

2007 թվականի սեպտեմբերի 5-ին խումբը մասնակցում է ամերիկյան «The Tonight Show with Jay Leno» շոուին։

2009 թվականին Halestorm-ը կատարում է շրջագայություն՝ Chevelle, Adelitas Way և Shinedown խմբերի հետ միասին։

Խմբի առաջին դեբյուտային ալբոմը թողարկվել է 2009 թվականի ապրիլի 28-ին՝ Halestorm անվանումով։ «I Get Off» երգը եղել է ամենագլխավոր երգը և հասնելի է դարձել ռադիոկայանների համար։ Երկրորդ երգը՝ «It’s Not You»-ն, թողարկվել է 2009 թվականին, բայց սրա համար նույնպես տեսահոլովակ նկարահանել չի հաջողվել։ Հաջորդը նկարահանվել է «Love/Hate Heartbreak» երգի տեսահոլովակը, որը հրապարակվել է Youtube-ում։

2013 թվականին խումբը պարգևատրվում է Գրեմմի մրցանակով՝ տարվա լավագույն հարդ-ռոք անվանակարգում։ 2013 թվականի փետրվարի 11-ին Halestorm-ը պարգևատրվել է Գրեմմի մրցանակով «Love Bites (so Do I)» երգի համար՝ լավագույն հարդ-ռոք երգ անվանակարգում (Best Hard Rock/Metal Performance)[5]։ Երգը տեղ է գտել նաև Loudwire ինտերնետային կայքի թոփ-10 երգերի ցանկում[6]։

Անդամներ

խմբագրել
  • Լիզի Խեյլ՝ վոկալ, ռիթմ-կիթառ, հարվածային գործիքներ (1997-ից)
  • Ջո Հոտինգեր՝ սոլո-կիթառ, բեք-վոկալ (2003-ից)
  • Ջոշ Սմիթ՝ բաս-կիթառ, բեք-վոկա (2005-ից)
  • Էրջեյ Խեյլ՝ հարվածային գործիքներ, բեք-վոկալ (1997-ից)

Դիսկագրությւոն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
Տարի Անվանում Դիրք[7]
US US Rock US Hard Rock
2009 «Halestorm» 40 17 4
2012 «The Strange Case Of...» 15 2 1
2015 «Into The Wild Life»
2018 «Vicious»
2022 «Back from the Dead»

Համերգային ալբոմներ

խմբագրել

2010՝ Live in Philly 2010 2012՝ In the Live Room

Սինգլներ

խմբագրել
Տարի Անվանում Դիրք Ալբոմ
U.S. Mainstream Rock U.S. Alt. U.S. Rock Songs
2009 «I Get Off» 7[8] 28[9] 17[8] Halestorm
«It’s Not You» 8 24
2010 «Familiar Taste of Poison»[10] 36

Տեսահոլովակներ

խմբագրել
Տարի Հոլովակ Ռեժիսոր
2009 «I Get Off» Phil Mucci
«Love/Hate Heartbreak»
«It's Not You» Phil Botti
2010 «Familiar Taste of Poison» Jeremy Alter
2012 «Love Bites (So Do I)"
«I Miss the Misery» Michael Trelin
2013 «Freak Like Me» Rob Fenn
«Here's to Us» Jeremy Alter
2014 «Mz.Hyde» Daniel E. Catullo lll
«Shatter Me (Линдси Стирлинг ft. Lzzy Hale)» Everdream
2015 «Apocalyptic»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 allmusic (((Halestorm > Overview)))
  2. «Halestorm Album Review — Review of Halestorm Rock Band». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  3. Halestorm : 2009 : Review :: New Music Reviews Heavy Metal Hard Rock Progressive Album Review AOR Melodic Rock :: Dangerdog Music Reviews — Craig Hartranft
  4. https://www.grammy.com/awards/55th-annual-grammy-awards
  5. 55th Annual GRAMMY Awards Nominees | GRAMMY.com
  6. «10 Best Rock Songs of 2012». Loudwire.
  7. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  8. 8,0 8,1 Halestorm — Halestorm | AllMusic
  9. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  10. «Nu Rock Traxx volume 135 - ERG Music's DJ CD Compilations». Ergmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Halestorm» հոդվածին։