HTC Wildfire S (a510), սմարթֆոն, մշակված HTC Corporation կողմից։ Ցուցադրվել է 15 փետրվար 2011 թվականին Mobile World Congress-ին[1], Եվրոպայում սկսվել է վաճառվել 2011 թվականի մայիսին։ Դեկտեմբերի 8 2011 թվականին թարմացվել է մինչև Android 2.3.5: արգելափակման էկրանը նմանվեց Sense 3.5-ին։ 2012 թվականի հունվարի 9-ին պաշտոնապես հայտնվեց հնարավորություն ապաարգելափակել բեռնիչը (bootloader), բայց երաշխիքի որոշակի կորուստով։ Հագեցված է Qualcomm 7227-1 պրոցեսորով 600 MHz +Adreno 200 վիդեոարագացուցիչով և աշխատում է Android 2.3.5 օպերացիոն համակարգի կառավարմամբ։ Սմարթֆոնը ունի TFT LCD դիսպլեյ չորսմատանի multitouch աջակցությամբ և Asahi Glass ապակով։ Նաև ունի 5 մեգապիկսելանոց տեսախցիկ լուսադիոդային լուսարձակիչով և ավտոֆոկուսով։ Կոմպլեկտի մեջ մտնում են ականջակալներ, USB-կաբել, ադապտեր USB-կաբելով մարտկոցի վերալիցքվորման համար, հիշողության քարտ 2ԳԲ 2 կարգ։

HTC Wildfire S
ԱրտադրողHTC
ԷկրանՍենսորային, 320 x 480 px (HVGA), TFT LCD
Տեսախցիկ5 մեգապիկսել, ավտոֆոկուս, լուսադիոդային լուսարձակում
Օպերացիոն
համակարգ
Android 2.3.5 HTC Sense 2.1 վահանակով և արգելափակման էկրանով sense 3.5-ից (առանց վիդջեթների)
Օպերատիվ
հիշողություն
512 ՄԲ
Հիշողության
քարտ
մինչև 32 ԳԲ microSD
Մշտական
հիշողություն
512 ՄԲ
ՑանցերHSPA/WCDMA:
900/2100 MHz
GSM/EDGE:
850/900/1800/1900 MHz
ԿապBluetooth 3.0
Wi-Fi (802.11b/g/n)
microUSB 2.0
Ականջակալների խցանը 3,5մմ
ՄարտկոցLi-ion մարտկոց
հզորությունը 1230 mAh
Չափս101.3 x 59.4 x 12.4 մմ
Քաշ105 գ
Կորպուսի տեսակմոնոբլոկ
Ձայնային
ֆորմատներ
MP3, AAC(AAC, AAC+, AAC-LC), AMR-NB, WAV, MIDI և WMA 9
ՆախորդHTC Wildfire
ՀաջորդHTC Desire C

Համեմատած HTC Wildfire-ի հետ, սա ունի ավելի նոր պռոցեսոր (Qualcomm 7227 600 MHz փոխարեն Qualcomm 7225 528 MHz) և ավելի մեծ էկրանի թուլատվություն (QVGA, բարելավված է մինչև HVGA), նաև մեծացվել է ծավալը RAM (384Մբ-ից մինչև 512Մբ)։ Նաև Wildfire S մնացել է առանց օպտիկական թրեկբոլի։

Արտադրողականությունը խմբագրել

Neocore - 55,1 FPS առանց ձայն, ձայնով 50.3 FPS. Quadrant՝ 715 բալլ։ Ծրագրերի տեղակայման համար նախատեսված է 150Մբ, հնարավոր է տեղափոխում MicroSD-քարտ։ Օպերացիոն հիշողությունը միջինում հասանելի է 370Մբ՝ անբեռնված ռեժիմում։

Պրոցեսոր խմբագրել

HTC Wildfire S աշխատում է Qualcomm 7227 հիման վրա 600 MHz տակտային հաճախականությամբ և Adreno 200 GPU վիդեոարագացուցիչով ճարտարապետությունը - ARMv6

Էկրան խմբագրել

HTC Wildfire S ունի սենսորային 3.2 դյույմանի HVGA TFT LCD էկրան։ Դիսպլեյի թույլատրվությունը կազմում է 320x480 պիկսել

Մարտկոց խմբագրել

HTC Wildfire S Li-ion մարտկոց

Տեսախցիկ խմբագրել

Սմարթֆոնը ունի հիմնական 5 մեգապիկսելանոց տեսախցիկ։ Նաև կա LED լուսարձակիչ, ավտոֆոկուս, դեմքի ճանաչում, և այլ էֆեկտներ։

Հիշողություն խմբագրել

Սմարթֆոնը ունի 512 Մբ օպերացիոն հիշողություն և 512 Մբ հիշողություն։ Նաև ունի մինչև 32 Գբ հիշողության ավելացման հնարավորություն։

Անլար մոդուլներ խմբագրել

Սարքը ունի ներկառուցված մոդուլներ անլար տվյալների փողանցման համար։

Ծրագրային ապահովում խմբագրել

HTC Wildfire S
Ծրագրային ապահովում առկայություն
Փոստային ծրագիր Այո
Android Market Այո
Ձայնային որոնում Այո
Լուսանկարների որոնում Պահանջվում է բեռնում
Google Maps Այո
Ֆեյսբուք Այո
Twitter Այո
Skype Պահանջվում է բեռնում
QR-կոդերի սկաներ Պահանջվում է բեռնում
Flash Այո

Օպերացիոն համակարգ խմբագրել

HTC Wildfire S սմարթֆոնում առկա է Android Gingerbread տարբերակ 2,3,5։

Ինտերֆեյս խմբագրել

HTC Wildfire S մեջ բեռնված է HTC ընկերության կողմից ստեղծված ֆիրմային HTC Sense-ը 2,1 տարբերակ, HTC Sense 3.0-ի մեջից արգելափակման էկրանով։ Այս UI-ի առանձնահատկությունը համարվում է տեսքը վերևից (անգլ.՝ helicopter view), որի օգնությամբ կարելի է տեսնել բոլոր 7 աշխատանքային էկրանները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HTC Wildfire S review from TechRadar UK's expert reviews of Mobile phones». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.

Հղումներ խմբագրել