Google Keep, անվճար ծառայություն, որը մշակվել է Google ընկերության կողմից 2013 թվականին, այն նախատեսված է նշումների ստեղծման, մշակման և խմբագրման համար։ Google Keep հասանելի է առցանց ցանկացած դիտարկիչի միջոցով, ինչպես նաև կա հավելված նախատեսված iOS և Android օպերացիոն համակարգերի համար[1]։

Изображение логотипа
ՏեսակՑանցի կիրառական ծրագիր, note-taking software?, ինտերնետ ծառայություն, ծրագրային ապահովում և Ամպային հաշվարկներ
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝Ջավա
ՕՀChrome OS
Լույս տեսավ՝մարտի 20, 2013
Մասն էGoogle Workspace?
Կայքkeep.google.com
 Google Keep Վիքիպահեստում

Հավելվածի տարբերակներ

խմբագրել

Առցանց տարբերակ

խմբագրել

Google Keep ունի միայն բազային ֆունկցիաներ՝ տեղադրել հիշեցում, փոխել նշման գույնը և տեղադրել նոր լուսանկար։ Google Keep-ում կա էլեմենտների տեղափոխության հնարարվորություն և բացակայում է «Պահպանել» ստեղնը, քանի որ ցանկացած փոփոխություն ավտոմատ կերպով պահպանվում է։

Android տարբերակ

խմբագրել

Google Keep-ը կարելի է տեղադրել միայն Android 4.0.3 և ավելի բարձ տարբերակ ունեցող սմարթֆոնների վրա։ Նշումներում փոփոխություն կատարելու դեպքում դրանք պահպանվում են ավտոմատ և նախկին տարբերակի հետ վերադարձի հնարավորություն չկա։

Chrome OS տարբերակ

խմբագրել

Google Keep ծրագիրը հասանելի է Chrome OS օպերացիոն համակարգի և Google Chrome դիտարկիչի համար։ Այս տարբերակների համար հասանելի է նշումների ստեղծման և խմբագրման օֆֆլայն տարբերակ, ինչպես նաև նկարների ավելացման հնարավորություն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Google Keep - Your thoughts, wherever you are on the App Store». App Store. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել