Google Duo, Գուգլ (ընկերության) կողմից մշակված տեսազանգ։ Ծառայությունը հասանելի է Անդրոիդ և IOS հարթակներում, ինչպես նաև բրաուզերում։ Duo-ն ներկայացվել է Google I/O-ի շնորհանդեսի ժամանակ՝ 2016 թվականի մայիսի 18-ին, Google Allo-ի հետ միասին[1][2]՝։ Վերջինս նախատեսված է տեքստային հաղորդագրությունների և պատկերների ակնթարթային փոխանակման համար։ Duo-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 16-ին, իսկ ամբողջ աշխարհում՝ մի քանի օր անց։ Գրանցման ժամանակ հավելվածը կապվում է օգտատիրոջ հեռախոսահամարի հետ։ Google Duo-ն պարտադիր հավելված է Google Pixel սմարթֆոններում։

Google Duo
Изображение логотипа
Տեսակբջջային հավելված
Նախագծումը՝Գուգլ
ՕՀԱնդրոիդ և iOS
Լույս տեսավ՝օգոստոսի 16, 2016
Կայքduo.google.com(անգլ.)
 Google Duo Վիքիպահեստում

Առանձնահատկություններ խմբագրել

  • HD տեսանյութ 720p ձևաչափով[3],
  • շատ պարզ և հասկանալի ինտերֆեյս,
  • ծրագիրը օպտիմիզացնում է WebRTC-ն և օգտագործում է QUIC, այդ պատճառով հավելվածը կարող է աշխատել նույնիսկ թույլ ինտերնետի պարագայում, նաև օպտիմիզացումը լրացուցիչ ձեռք է բերվում տեսանյութի որակի վատթարացման հաշվին,
  • «Տուկ-տուկ» գործառույթը (անգլ.՝ Knock Knock) օգտագործողին թույլ է տալիս նախքան պատասխանելը տեսնել, թե ով է զանգում իրեն, այս ֆունկցիան հնարավոր է անջատել կարգավորումներում,
  • «End-to-end» ծածկագրում՝ ըստ լռության,
  • բջջային թրաֆիքի խնայողություն․ եթե հնարավոր չէ միանալ Wi-Fi ցանցին, ապա Duo-ն ավտոմատ կերպով կրճատում է բջջային տվյալների փոխանցման արագությունը մինչև 1 Մբիթ/վրկ,
  • Google օգնականի աջակցություն,
  • հեռախոսահամարների օգտագործում, որպեսզի Duo-ի օգտատերերը կարողանան իրենց կոնտակտներից ցանկից հեշտությամբ հրավիրել մարդկանց,
  • ավտոմատ կերպով անցում Wi-Fi-ի և բջջային տվյալների միջև։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Google I/O 2016 в подробностях: перспективы и технологии / Блог компании Google / Хабрахабр
  2. Official Google Blog: Saying 👋 to Allo and Duo: new apps for smart messaging and video calling
  3. Fulay, Amit; Adan, Yariv (2016 թ․ մայիսի 18). «Saying 👋 to Allo and Duo: new apps for smart messaging and video calling». The Keyword Google Blog. Google. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել