Gloria Jean’s Coffees, մեծությամբ երկրորդ (Starbucks-ից հետո) սուրճի խանութների միջազգային ցանցն է, որը խանութներ ունի ավելի քան երեսուն երկրներում։

Gloria Jean’s Coffees
Gloria Jean's Coffee.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն և café chain?
Հիմնադրված է1979
ՎայրCastle Hill
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Australia (converted).svg Ավստրալիա
ՍեփականատերRetail Food Group?
Կայքgloriajeans.com

ՊատմությունԽմբագրել

Gloria Jean's Coffees-ը հիմնադրվել է 1976 թվականին Չիկագոյում (ԱՄՆ) Գլորիա Ջին Կվետկոյի կողմից։ Սկզբում Gloria Jean's Coffees-ը սուրճի և նվերների փոքրիկ խանութ էր, իսկ 1986 թվականին Գլորիան ամուսնու հետ որոշեց ֆրանչայզինգը տրամադրել իրենց հայեցակարգի օգտագործման համար։ Արդյունքում, ժամանակի ընթացքում ընկերությունը մեկ խանութից աճեց խոշոր ցանցի, որն ընդգրկում էր ավելի քան 110 սուրճի խանութներ ԱՄՆ-ի բոլոր պետություններում և կենտրոնանում էր խոշոր առևտրի կենտրոնների վրա։

1991 թվականին ընկերությունն արժանացավ Իլինոյսի տարվա լավագույն մանրածախ ցանցի կոչմանը։ Շուտով ընկերությունը ստացավ «Entrepreneur Magazines» ամսագրի առաջին մրցանակը, որը այն անվանեց լավագույն ֆրանչայզեր, որը մասնագիտացած է Ամերիկայում էլիտար սուրճի վաճառքով `հինգ տարի ժամկետով։

1995 թվականին գործընկերներ Նաբի Սալին և Պիտեր Իրվին Ավստրալիայում ձեռք բերեցին Gloria Jean's Coffees ապրանքանիշի ֆրենչինգը, որը հանգեցրեց 1996 թվականի նոյեմբերին Նոր Հարավային Ուելսի Միրանդայում առաջին Gloria Jean's Coffees սուրճարանի բացմանը։ Նույն տարվա նոյեմբերի վերջին Ավստրալիայում Իստգարդեն քաղաքում բացվել է երկրորդ սրճարանը։ 2005 թվականին Նաբիին և Պիտերին իրավունք ստացան Gloria Jean's Coffees Ամերիկայից այս ապրանքանիշը ներկայացնելու բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից և Պուերտո Ռիկոյից։

Այսօր Gloria Jean's Coffees ցանցն ունի աշխարհի ավելի քան 800 տարբեր կետեր, մասնավորապես` ԱՊՀ երկրներում։

ԲարեգործությունԽմբագրել

2009-ական թվականի կեսերին Gloria Jean's Coffees International-ը բացել էր GJCI «With Heart» բարեգործական հիմնադրամը, որն նախատեսված էր տարբեր բարեգործական կազմակերպությունների աջակցության համար, ինչպիսիք են Opportunity International-ը։

Gloria Jean's Coffees-ը ԱՊՀ-ումԽմբագրել

Gloria Jean's Coffees-ը ներկայացված է նախկին ԽՍՀՄ-ի երկրներում։ Մասնավորապես, ընկերությունը հաջողությամբ մտել է ռուսական շուկա (1 սրճարան), Ուկրաինա (3 սրճարան), Ադրբեջան (5 սրճարան) և Ղազախստան (5 սրճարան)։ Բացի այդ, Ուկրաինայում այս սրճարանի սիրահարների համար թողարկվվել էր Gloria Jean's Coffees-ի երկրպագուների առաջին կայքը։

ՔննադատությունԽմբագրել

2009 թվականին Gloria Jean's Coffees ընկերությունը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, որի պատճառը հանդիսացել էր ածխաջրերի և ճարպերի չափից դուրս քանակը որոշ ապրանքների մեջ։ Օրինակ` Gloria Jeans-ի բաղադրությունը Mocha Chiller Coco Loco-ն պարունակում է 95,5 գ շաքար, որը առաջարկվող ամենօրյա ընդունման 106% է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Rolfe John (21.10.2009)։ «Gloria Jeans, Starbucks coffee concoctions packed with sugar, fat» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2011-04-06 

Արտաքին հղումներԽմբագրել