Gillan (Գիլլան), բրիտանական ռոք-խումբ, որը 1978 թվականին ստեղծել է Deep Purple երաժշտախմբի նշանավոր վոկալիստ Յան Գիլանը Ian Gillan Band-ի նախկին անդամ Քոլին Թաունսի (Colin Towns) և Ջոն Մաքքոյի (John McCoy)[1] հետ։ Հենց այդ իսկ տարում երաժշտախումբը Ճապոնիայում թողարկել է իր առաջին ալբոմը՝ վերնագրելով պարզապես «Gillan»: Դրանից հետո խմբին միացել են կիթառահար Բեռնի Տորմեն ու թմբկահար Միք Անդերվուդը (Mick Underwood)[2], և այդ նոր կազմով ձայնագրել են ևս երեք ալբոմ՝ «Mr. Universe»-ը, «Glory Road»-ը և «Future Shock»-ը։ Հետագայում Տորմեն լքել է Gillan-ը և միացել Top of the Pops-ին, նրան փոխարինել է Յանիկ Գերսը (Janick Gers), որը մասնակցել է Gillan-ի վերջին երկու ալբոմների՝ «Double Trouble»-ի և «Magic»-ի ձայնագրմանը[3]։

Gillan
Ian Gillan in Barcelona.jpg
ԵրկիրԱնգլիա
ԺանրերՀարդ ռոք, Heavy metal
Գործունեություն1978 – 1982
ԼեյբլVirgin Records, RSO Records, Acrobat
ԿապվածDeep Purple
Նախկին անդամներ
Յան Գիլլան
Ջոն ՄաքԳոյ
և այլք

Gillan-ը 1980-ական թվականներին նկատելի ազդեցություն է գործել հարդ ռոքի ասպարեզում, հասել առևտրային հաջողությունների. նրա թողարկած վեց ալբոմներից հինգը որակավորվել են որպես արծաթե, աշխարհի տարբեր վայրերում դրանցից վաճառվել է տասը միլիոնից ավելի օրինակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Medlemsbytter på nettsiden til Deep Purple Appreciation Society
  2. |ultimo=Mayo|primeiro=Bob|data=2 de maio de 2019|titulo=Was Gillan's Magic a hidden concept album about the end of the band?|url=https://www.loudersound.com/features/was-gillans-magic-a-hidden-concept-album-about-the-end-of-the-band%7Clingua=en%7Crevista=Louder%7Cacessodata=23(չաշխատող հղում) de fevereiro de 2020}}
  3. |ultimo=Dome|primeiro= Malcolm|data=9 de setembro de 2016|titulo=Ian Gillan's guide to the five Gillan albums|url=https://www.loudersound.com/features/ian-gillan-album-by-album-guide-gillan-vinyl-boxset%7Clingua=en%7Crevista=Louder%7Cacessodata=23(չաշխատող հղում) de fevereiro de 2020}}

ԳրականությունԽմբագրել

  • Child in Time, the life story of the singer from Deep Purple, 1993
  • Black Sabbath, i padrini dell'heavy metal, 1993
  • Highway Star, a journey in rock, 2007
  • Deep Purple: Smoke on the Water, կենսագրական, 2008
  • Ian Gillan, the autobiography of Deep Purple's lead singer, 2016
  • Classic Rock, April 2006, Gillan: "The band had collapsed ...", 2006

Արտաքին հղումներԽմբագրել